Քթի արյունահոսություն
Փորձագետի խորհուրդներ

Քթային արյունահոսություն

-Դեռահաս աղջկաս քթից դաշտանային ցիկլի օրերին արյուն է գալիս: Խնդրում եմ պարզաբանեք այս երեւույթի առաջացման պատճառը, եւ ի՞նչ անել նման դեպքում, ինչպե՞ս կանխել քթից արյան արտահոսքը: Լիլիթ

Շատ հաճախ առողջության հետ կապված խնդիրների դեպքում ավելի խորը հետազոտություն է պահանջվում, քանի որ նախ անհրաժեշտ է վերացնել պատճառը, որպեսզի այլեւս չանհանգստացնի հետեւանքը:
Ամսագրի խմբագրություն դիմած ընթերցողին օգնելու նպատակով դիմեցինք թերապեւտ Լիլիթ Հարությունյանին:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Տիկին Հարությունյան, որո՞նք են քթային արյունահոսության  պատճառները:
-Բժիշկները քթային արյունահոսության պատճառներից մեկը համարում են քթի անոթների նուրբ լինելը, ինչի հետեւանքով էլ անոթը  անզգուշության դեպքում կարող է շատ հեշտ վնասվել: Քթային արյունահոսության պատճառ կարող է լինել արյան բարձր ճնշումը: Այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ճնշումը լինի նորմալ մակարդակի վրա: Ուստի շատ ճիշտ է անխտիր կատարել բժշկի բոլոր հանձնարարականները:
Մյուս պատճառը կարող է լինել քթիխոռոչի չորությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է խոնավացնել այն սենյակի օդը, որտեղ գտնվում եք: Եթե արյունահոսությունը լինում է պարբերաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել արյան մեջ հեմոգլոբինի քանակին:Ամենահասարակ պատճառներից մեկը կարող է լինել քթի մեջ մատով քչփորելը, ամենատարբեր առարկաներ մտցնելը, ինչպես նաեւ վերջերս տարածում գտած բարորակ կամ չարորակ ուռուցքը, որը կարող է լինել քթի մեջ: Դա կարող է տարբեր հիվանդությունների, քթի եւ քթային խոռոչի քրոնիկական հիվանդությունների հետեւանք լինել:

Արդյո՞ք անհրաժեշտ է լուրջ վերաբերվել հաճախակի կրկնվող քթային արյունահոսությանը:
-Ցանկացած երեւույթ ունի իր պատճառը, հատկապես՝ պարբերաբար կրկնվող արյունահոսությունը: Դա կարող է լինել մի լուրջ հիվանդության առաջին նախանշան, իսկ արդեն քրոնիկական դարձած արյունահոսությունը խոսում է ոչ միայն օրգանիզմի թուլացման, այլեւ օրգանիզմի դիմադրողականության անկման մասին:

-Քթային արյունահոսության դեպքում ինչպիսի՞ օգնություն պետք է ցույց տալ հիվանդին:
-Քթի արյունահոսությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, սակայն պետք է խուճապի չմատնվել: Նախ եւ առաջ անհրաժեշտ է տուժածին ցույց տալ ճիշտ բժշկական օգնություն, այսինքն՝ արյուն նկատելու դեպքում տուժածի գլուխը պետք է հետ չգցել, որը ժողովրդի կողմից ընդունված, իսկ բժշկության մեջ անընդունելի երեւույթ է:
Քթային արյունահոսության դեպքում անհրաժեշտ է գլուխը մի փոքր բերել դեպի առաջ, որպեսզի արյունը դուրս գա քթանցքներից: Հարկավոր է շնչել քթով, արտաշնչել բերանով: Քթի վրա պետք է դնել սառը թաշկինակ կամ սառույցով լցված պարկ, իսկ ոտքերն անպայման պիտի լինեն տաք, դա թուլացնում է արյունահոսությունը քթի մասում եւ կանգնեցնում արյան հոսքը: Թերեւս այդ ժամանակ կարելի է նաեւ քթանցքներում աղաջրով թրջած խծուծ դնել, որը եւս դադարեցնում է արյունահոսությունը:

-Հարգելի՛ բժշկուհի, մեր խմբագրություն դիմած ընթերցողի դեռահաս դստեր քթային արյունահոսություն լինում է դաշտանային ցիկլի օրերին: Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ տվյալ երեւույթի առաջացման համար:
-Քթային արյունահոսությունը, ինչպես արդեն նշվեց, կարող է առաջանալ տարբեր պատճառներից, իսկ ինչ վերաբերում է ընթերցողի դստեր մատ առաջացած երեւույթին, կարող եմ նշել, որ դա, հնարավոր է, բարձր ճնշման հետեւանք է: Ճնշման տատանման ժամանակ քթային արյունահոսությունը սովորական երեւույթ է: Պարզապես հարկավոր է քթային արյունահոսության ժամանակ արագ կողմնորոշվել. սկզբում թողնել, որ արյունը հոսի, որպեսզի ճնշումը շուտ իջնի: Իսկ կանխարգելիչ նպատակով անհրաժեշտ է հաճախակի օգտագործել հանքային ջուր, թան, որոնք ճնշումը միշտ պահում են նորմայի սահմաններում: Ամենակարեւորը՝ անհրաժեշտ է նման դեպքում խուճապի չմատնվել եւ հիվանդին ճիշտ բժշկական օգնություն ցույց տալ, ինչպես նաեւ վերահսկել ճնշումը:

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս

Քթային արյունահոսության ժամանակ գլուխը պետք է պահել ուղիղ, հանգիստ մնալ, քթի մեջ ներքաշել սառը ջուր, որի մեջ լուծված լինի մի քիչ քացախ կամ շիբ: Դրանից հետո քթածակերը սեղմել մատերով եւ մեկ կամ երկու քթածակերի մեջ բամաբկ մտցնել:

Փոքրիկ բանալին բրդե թելով կախել պարանոցին այնպիսի երկարությամբ, որ այն լինի կրծքավանդակից ներքեւ՝ մեջքի թիակների միջեւ: Սա արյունահոսության կանխարգելման եւ դադարեցման  լավագույն միջոցն է:

Հեղինակ՝  Մանե Դավթյան

59 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։