Մեր մասին

“Life-Okay.com” կայքի հեղինակ և հրատարակիչը հանդիսանում է «Տեխնոպոլիս» ընկերությունը։ Կայքը ստեղծվել է 2013 թ. փետրվարին։ Այն հրապարակում է նյութեր  առողջական խնդիրների վերաբերյալ։ Բովանդակության հիմքը  կազմում են ընկերության կողմից հրատարակվող «Տնային Առողջարան» ամսագրի նյութերը, որը լույս է տեսնում է 2000 թվականից։

Ելնելով ժամանակի թելադրանքից՝ մենք որոշում ենք կայացրել ընդլայնել կայքում հրատարակվող նյութերի քանակը և հաճախությունը, դարձնելով դրանք ավելի հասանելի և մատչելի ընթերցողների լայն զանգվածին։

Նշենք, որ ներկայացված նյութերը բացառապես հեղինակային են և պատկանում են «Տնային Առողջարան» («Տեխնոպոլիս» ՍՊԸ) ամսագրին։ Դրանք պարունակում են բազմաթիվ վերլուծական, բացատրական, ծանուցողական հոդվածներ, ինշպես նաև մեծ քանակությամբ հարցազարույցներ հանրապետության լավագույն մասնագետների հետ։ Այդ հարցազրույցները կազմակերպվել են մեր կողմից ընթերցողների հարցերի հիման վրա։

Մեր նախագծի առցանց տարբերակը նույնպես բաց է ընթերցողների հարցերի, մեկնաբանությունների և կարծիքների համար։ Մենք տրամադրում ենք մեր ընթերցողներին հագեցած և հավաստի տեղեկատվություն և մաղթում քաջ առողջություն։

Կայքի ադմինիստրացիա