Հատապտուղներ
Առողջարար սնունդ

Հատապտուղներն ընդդեմ ուռուցքների

Չկա բնության մեջ մեկ այլ բարիք, որի  այդքան փոքր ծավալում ամփոփված լինեն այնքան օգտակար նյութեր, որքան հատապտուղներում:

Հատապտուղները հայտնի են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով: Հակաօքսիդանտները չեզոքացնում են այսպես կոչված ազատ ռադիկալները, որոնք անխուսափելիորեն գոյանում են մեր օրգանիզմում եւ օրգանիզմին պատճառում են անդառնալի վնաս՝ շաքարախտ, աթերոսկլերոզ, ուռուցքներ, ոսպնյակի մթագնում եւ, ի վերջո, օրգանիզմի ծերացում:
Դեռեւս ոչ վաղ անցյալում հապալասը եւ նրանից ստացված հյութը չէր թույլատրվում ընդունել ստամոքսի սուր խոցի ժամանակ: Այժմ հապալասի մեջ հայտնաբերվել են միացություններ, որոնք շրջափակում են խոցային հիվանդություններ առաջացնող բակտերիաները: Հապալասը  կանխում է նաեւ ստամոքսի քաղցկեղի առաջացումը:

Հայտնի է, որ թթու հատապտուղների եւ մրգերի հյութերը առաջացնում են ատամների ոսկրափուտ: Սակայն այստեղ եւս պարադոքս է ստացվում. հապալասը եւ նրանից ստացված պտղահյութը  ատամները պաշտպանում են ոսկրափուտից:
Հատապտուղներում կան մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, դրանցից ամենաակտիվն անտիցիաններն են, որոնք հատապտուղներին տալիս են կարմիր, կապույտ, մանուշակագույն եւ այլ գունավորում:

Թթու, կարմիր բալն ավելի օգտակար է, քան քաղցրը (օրինակ՝ շպանկա տեսակի  բալը):
Թթու բալի մեջ 2 անգամ ավելի շատ է պարունակվում անտիցիան,  որը պաշտպանում է սիրտը եւ անոթները, կանխարգելում է ուռուցքների առաջացումը, պաշտպանում է օրգանիզմը ճարպակալումից, կանխում է հոդաբորբի եւ հոդատապի առաջացումը: Նրա հատկությունները համարժեք են ասպիրինին:
Կարմիր բալը կանխում է նաեւ անքնությունը, իսկ օրական 100գր չափաբաժինը նվազեցնում է շաքարը:

Անտիցիանը շատ է նաեւ սեւ հաղարջի, մորու, հապալասի մեջ: Հապալասում կա նաեւ պտերոստիլբեն, որը արյան մեջ պակասեցնում է վտանգավոր խոլեստերինը:
Չի կարելի անտեսել նաեւ թույլ գունավորում ունեցող մրգերի եւ հատապտուղների դերը:

Հիշեք. հատապտուղներն ամենահարմար եւ օգտակար աղանդերներն են՝ առատ սեղաններից օգտվելուց հետո, քանի որ դրանք չեզոքացնում են ճարպերի եւ շաքարների բացասական ազդեցությունը: Համաձայնեք, որ ավելի համեղ եւ հաճելի բուժամիջոց լինել չի կարող:

Հեղինակ՝  Լիլիթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։