![Հատապտուղներ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/hataptuxner.jpg)
Հատապտուղներն ընդդեմ ուռուցքների
Չկա բնության մեջ մեկ այլ բարիք, որի այդքան փոքր ծավալում ամփոփված լինեն այնքան օգտակար նյութեր, որքան հատապտուղներում:
Հատապտուղները հայտնի են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով: Հակաօքսիդանտները չեզոքացնում են այսպես կոչված ազատ ռադիկալները, որոնք անխուսափելիորեն գոյանում են մեր օրգանիզմում եւ օրգանիզմին պատճառում են անդառնալի վնաս՝ շաքարախտ, աթերոսկլերոզ, ուռուցքներ, ոսպնյակի մթագնում եւ, ի վերջո, օրգանիզմի ծերացում:
Դեռեւս ոչ վաղ անցյալում հապալասը եւ նրանից ստացված հյութը չէր թույլատրվում ընդունել ստամոքսի սուր խոցի ժամանակ: Այժմ հապալասի մեջ հայտնաբերվել են միացություններ, որոնք շրջափակում են խոցային հիվանդություններ առաջացնող բակտերիաները: Հապալասը կանխում է նաեւ ստամոքսի քաղցկեղի առաջացումը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Հայտնի է, որ թթու հատապտուղների եւ մրգերի հյութերը առաջացնում են ատամների ոսկրափուտ: Սակայն այստեղ եւս պարադոքս է ստացվում. հապալասը եւ նրանից ստացված պտղահյութը ատամները պաշտպանում են ոսկրափուտից:
Հատապտուղներում կան մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, դրանցից ամենաակտիվն անտիցիաններն են, որոնք հատապտուղներին տալիս են կարմիր, կապույտ, մանուշակագույն եւ այլ գունավորում:
Թթու, կարմիր բալն ավելի օգտակար է, քան քաղցրը (օրինակ՝ շպանկա տեսակի բալը):
Թթու բալի մեջ 2 անգամ ավելի շատ է պարունակվում անտիցիան, որը պաշտպանում է սիրտը եւ անոթները, կանխարգելում է ուռուցքների առաջացումը, պաշտպանում է օրգանիզմը ճարպակալումից, կանխում է հոդաբորբի եւ հոդատապի առաջացումը: Նրա հատկությունները համարժեք են ասպիրինին:
Կարմիր բալը կանխում է նաեւ անքնությունը, իսկ օրական 100գր չափաբաժինը նվազեցնում է շաքարը:
Անտիցիանը շատ է նաեւ սեւ հաղարջի, մորու, հապալասի մեջ: Հապալասում կա նաեւ պտերոստիլբեն, որը արյան մեջ պակասեցնում է վտանգավոր խոլեստերինը:
Չի կարելի անտեսել նաեւ թույլ գունավորում ունեցող մրգերի եւ հատապտուղների դերը:
Հիշեք. հատապտուղներն ամենահարմար եւ օգտակար աղանդերներն են՝ առատ սեղաններից օգտվելուց հետո, քանի որ դրանք չեզոքացնում են ճարպերի եւ շաքարների բացասական ազդեցությունը: Համաձայնեք, որ ավելի համեղ եւ հաճելի բուժամիջոց լինել չի կարող:
![Կարմիր խնձոր](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/karmir-xndzor-75x75.jpg)
Կարմիր խնձոր, թե կռվախնձոր
Հարակից նյութեր
![Սմբուկ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/06/smbuk-500x380.jpg)
Սմբուկը խոլեստերինի դեմ
Հունիսի 7, 2019![Մասուրից ըմպելիք](https://life-okay.com/wp-content/uploads/2014/06/masuric-@mpeliq-500x380.jpg)
Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքներ մասուրից
Հունիսի 4, 2014![Հյութեր](https://life-okay.com/wp-content/uploads/2019/05/hyter-500x380.jpg)