Քթային արյունահոսություն
-Դեռահաս աղջկաս քթից դաշտանային ցիկլի օրերին արյուն է գալիս: Խնդրում եմ պարզաբանեք այս երեւույթի առաջացման պատճառը, եւ ի՞նչ անել նման դեպքում, ինչպե՞ս կանխել քթից արյան արտահոսքը: Լիլիթ
Շատ հաճախ առողջության հետ կապված խնդիրների դեպքում ավելի խորը հետազոտություն է պահանջվում, քանի որ նախ անհրաժեշտ է վերացնել պատճառը, որպեսզի այլեւս չանհանգստացնի հետեւանքը:
Ամսագրի խմբագրություն դիմած ընթերցողին օգնելու նպատակով դիմեցինք թերապեւտ Լիլիթ Հարությունյանին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Տիկին Հարությունյան, որո՞նք են քթային արյունահոսության պատճառները:
-Բժիշկները քթային արյունահոսության պատճառներից մեկը համարում են քթի անոթների նուրբ լինելը, ինչի հետեւանքով էլ անոթը անզգուշության դեպքում կարող է շատ հեշտ վնասվել: Քթային արյունահոսության պատճառ կարող է լինել արյան բարձր ճնշումը: Այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ճնշումը լինի նորմալ մակարդակի վրա: Ուստի շատ ճիշտ է անխտիր կատարել բժշկի բոլոր հանձնարարականները:
Մյուս պատճառը կարող է լինել քթիխոռոչի չորությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է խոնավացնել այն սենյակի օդը, որտեղ գտնվում եք: Եթե արյունահոսությունը լինում է պարբերաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել արյան մեջ հեմոգլոբինի քանակին:Ամենահասարակ պատճառներից մեկը կարող է լինել քթի մեջ մատով քչփորելը, ամենատարբեր առարկաներ մտցնելը, ինչպես նաեւ վերջերս տարածում գտած բարորակ կամ չարորակ ուռուցքը, որը կարող է լինել քթի մեջ: Դա կարող է տարբեր հիվանդությունների, քթի եւ քթային խոռոչի քրոնիկական հիվանդությունների հետեւանք լինել:
—Արդյո՞ք անհրաժեշտ է լուրջ վերաբերվել հաճախակի կրկնվող քթային արյունահոսությանը:
-Ցանկացած երեւույթ ունի իր պատճառը, հատկապես՝ պարբերաբար կրկնվող արյունահոսությունը: Դա կարող է լինել մի լուրջ հիվանդության առաջին նախանշան, իսկ արդեն քրոնիկական դարձած արյունահոսությունը խոսում է ոչ միայն օրգանիզմի թուլացման, այլեւ օրգանիզմի դիմադրողականության անկման մասին:
-Քթային արյունահոսության դեպքում ինչպիսի՞ օգնություն պետք է ցույց տալ հիվանդին:
-Քթի արյունահոսությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, սակայն պետք է խուճապի չմատնվել: Նախ եւ առաջ անհրաժեշտ է տուժածին ցույց տալ ճիշտ բժշկական օգնություն, այսինքն՝ արյուն նկատելու դեպքում տուժածի գլուխը պետք է հետ չգցել, որը ժողովրդի կողմից ընդունված, իսկ բժշկության մեջ անընդունելի երեւույթ է:
Քթային արյունահոսության դեպքում անհրաժեշտ է գլուխը մի փոքր բերել դեպի առաջ, որպեսզի արյունը դուրս գա քթանցքներից: Հարկավոր է շնչել քթով, արտաշնչել բերանով: Քթի վրա պետք է դնել սառը թաշկինակ կամ սառույցով լցված պարկ, իսկ ոտքերն անպայման պիտի լինեն տաք, դա թուլացնում է արյունահոսությունը քթի մասում եւ կանգնեցնում արյան հոսքը: Թերեւս այդ ժամանակ կարելի է նաեւ քթանցքներում աղաջրով թրջած խծուծ դնել, որը եւս դադարեցնում է արյունահոսությունը:
-Հարգելի՛ բժշկուհի, մեր խմբագրություն դիմած ընթերցողի դեռահաս դստեր քթային արյունահոսություն լինում է դաշտանային ցիկլի օրերին: Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ տվյալ երեւույթի առաջացման համար:
-Քթային արյունահոսությունը, ինչպես արդեն նշվեց, կարող է առաջանալ տարբեր պատճառներից, իսկ ինչ վերաբերում է ընթերցողի դստեր մատ առաջացած երեւույթին, կարող եմ նշել, որ դա, հնարավոր է, բարձր ճնշման հետեւանք է: Ճնշման տատանման ժամանակ քթային արյունահոսությունը սովորական երեւույթ է: Պարզապես հարկավոր է քթային արյունահոսության ժամանակ արագ կողմնորոշվել. սկզբում թողնել, որ արյունը հոսի, որպեսզի ճնշումը շուտ իջնի: Իսկ կանխարգելիչ նպատակով անհրաժեշտ է հաճախակի օգտագործել հանքային ջուր, թան, որոնք ճնշումը միշտ պահում են նորմայի սահմաններում: Ամենակարեւորը՝ անհրաժեշտ է նման դեպքում խուճապի չմատնվել եւ հիվանդին ճիշտ բժշկական օգնություն ցույց տալ, ինչպես նաեւ վերահսկել ճնշումը:
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս
Քթային արյունահոսության ժամանակ գլուխը պետք է պահել ուղիղ, հանգիստ մնալ, քթի մեջ ներքաշել սառը ջուր, որի մեջ լուծված լինի մի քիչ քացախ կամ շիբ: Դրանից հետո քթածակերը սեղմել մատերով եւ մեկ կամ երկու քթածակերի մեջ բամաբկ մտցնել:
Փոքրիկ բանալին բրդե թելով կախել պարանոցին այնպիսի երկարությամբ, որ այն լինի կրծքավանդակից ներքեւ՝ մեջքի թիակների միջեւ: Սա արյունահոսության կանխարգելման եւ դադարեցման լավագույն միջոցն է:
60 մեկնաբանույթուն
Meline
Barev dez bjshkuhi jan Tal 30 tarekane u es verjers ira mot qti arunahosutyune linum aravotner et inchic kara lini
Աննա
Սկեսրայրիս մոտ հաճախակի արյունահոսություն է լինում, մոտ 80 տարեկան է,խմիչքի հետ սեր ունի, մեկ -մեկ ծ՝ նաև ճնշման խնդիր, ինչ կառաջարկեք
Շնորհակսլություն
Գոհար
Բարև ձեզ բժշկուհի ջան, հնարավոր է՞ երեխան քթի արնահոսության պատճառով շատ արյուն կուլ տա և կղանքը սև գույնի լինի։
Նախապես շնորհակալություն։
Anna
Mariana, դա անոթային խնդիր է, և կարծում եմ, ոչ միայն քթի։ Անոթային համակարգի առաձգականությունը պետք է բարձրացնել։
Anna
Angel,ո՞ւմ մոտ է արյուն գալիս, ինչի՞ց հետո, ինչպիսի՞ օրինաչափություն կա։
Mariana
Barev dzez bjshkuhi jan amusnus qtic shat hajax aryun e galis arten 1 tari e angam tuyl kpneluc karoxe aryun gal qit@ maqrelucin4ic karoxe linel
Liana
Barev dzez, bjshkuhi jan mi harc unem amboxj marmnum cakckoc mjmjoc injic kara lini hnaravore aryan xndir lini te urish xndire
Angel
Բժշկուհի ջան մի խնդրանք ունեմ Ձեզ։ Պոքրիկս 5 ամսական է , ուշ ուշ արյունս գալիս ինջի հետ կապվաց կլինի։
Anna
Gayane, երեխայի անոթները թույլ են, գուցե նաև ժառանգաբար, անհրաժեշտ է ամրապնդել բնական միջոցների օգնությամբ։ Խորհուրդս՝ անհրաժեշտ է լուրջ զբաղվել դրանով և համալիր մոտեցում ցուցաբերել, մեկ–երկու խորհուրդը հարցը չի լուծի։
Gayane
Barev dez axciks 10tarekanegisherayin jamerin qtic aryune galis xnbrum em mi xorhurd tveq
Anna
Naira, հուսահատվել պետք չէ, խնդիրը կարելի է լուծել բնական միջոցների օգնությամբ։ Ցանկության դեպքում կարող եք գալ խորհրդատվության։
Anna
Ani, եթե չբուժել, այո։
Naira
Barev dzez txas 5 tarekan e ev 2 tarekanic uni hachaxaki krknvox qtayin aryunahosutyun orva tarber zamerin nuynisk ush gisher@ QNAC zamanak dimel em bzshki shat anqamner asel en mazanotneri xndir uni barak en ev shut en vnasvum nshanakel en hamapatasxan dexer qsukneri ev haberi tesqov eakan popoxutyun chi exel amen tari himnakanum amran@ xndir2 arka e orva mej nayev mi qani anqam xndrum em aseq inch anem shat husahatvac em
Ani
Isk da vtangavor e?
Anna
Ani, ամեն դեպքում նման արյունահոսությունը ցանկալի չէ, իսկ մազանոթներն անհրաժեշտ է ամրապնդել։ Ցանկության դեպքում կարող եք մայրիկի հետ գալ խորհրդատվության։
Ani
Barev dzez es 12 tarekan em I’m qtic hachaxaki aryun chi galis bayc erb vor galis e tevum e 15 rope karoxa da mazanotners makerevuytayin e .ev ete ayo da vtangavor e?
Anna
Ani, պտղի համար ամենամեծ վտանգը գրիպն է, ասկորուտինը կօգնի ամրապնդել անոթները, բայց խորհրդակցեք Ձեր բժկի հետ։
Ani
barev dez es 20 shabatakan hxi em qripic heto erevi shat qters maqreluc vnaselem u hima amen maqreluc heto aryun e galis qterics.. Ardyoq vnas chi ta erexayis u inch anem vor ancni
Anna
Ani, կատարեք երեխայի արյան զննություն, համենայն դեպս մի քանի օր շարունակ չափեք երեխայի ճնշումը՝ օրվա տարբեր ժամերին, գրառեք տվյալները, և անպայման չափեք գլխացավի ժամանակ։ Դրանից հետո գրեք։
Ani
BAREV DEZ SATEM XNDRUM XORHURD TVEQ , EREXAS 5 TAREKAN E HACAXAKI ARUNAHOSUTYUN UNI NAEV GLXACAV VORTEX DIMEM SATEM XNDRUM\\r\\n
Anna
Juli, առանց մանրամասներ պարզելու որևէ կարծիք չեմ կարող ասել, ամեն դեպքում գլխացավի ժամանակ չափեք ճնշումը, ինչպես նաև պարզեք որքա՞ն է ճնշումը հանգիստ ժամանակ։ Դրանից հետո գրեք։
Juli
barev dzez im quyry 33 tarekane 2 tarie glxacaver u qti aryunahosutyun uni naxkinum 5ic 6 ory heto.isk hima hamarya amen or.skzbum qit kokord bzshki mota stugvel dexeren nshanakel bayc chi ognel himael tarber stugumnera ancel aryan analiz.toqer ev sonografya bayc eli vochmi xndir chen gtel.kcankanai cer karciqy imanal\r\n\r\n
Anna
susanna, դաշտանը կապ չունի, իսկ գրիպից բերանում արյուն չի լինում։
susanna
Hnaravore da kapvac lini dashtanayin cikli het u gripi ev mrsacutyan.xndrumem mi poqr teghekacnel.
Anna
susanna, առանց տեսնելու որևէ բան ասել չեմ կարող։
susanna
Barev dzez.es erku ore berans aryunotvum e jamanak ar jamanak wv tevume mi qani vayrkyan.mi angam qtic el ekav.xndrumem kaseq inchic karox e linel
Anahit
Shnorhakal em. Es kgrem ete popoxutyun lini.
Anna
Anahit, այդ դեպքում անհրաժեշտ է անհատական հանդիպում, մանրամասներ պարզելու, Ձեր կատարած հետազոտություններին ծանոթանալու և անհատական ծրագիր կազմելու համար։
Anahit
Es el em karcum vor da anotayin xndir e. Isk anotayin xndri depqum inch xorhurd ktaq bjshkuhi jan.
Anna
Anahit, ասկորուտինը կդադարեցնի արյունահոսությունը, հիմա արդեն տալիս եք, իսկ երբ դադարեն դա ընդունել, հետևեք ընթացքին,եթե արյունահոսությունը կրկնվի փորձեք ֆիքսել դրդապատճառը։ Եթե դա ակնհայտ չլինի, ուրեմն ենթադրությունս ճիշտ է, անոթային խնդիր կա։
Anahit
Et depqum inch xorhurd ktaq. Inch anem vor aryun chga u patchary haskanam inchica aryun galis.
Anna
Anahit, երևի նկատի ունեք ասկորուտին, դա իհարկե խնդիրը կլուծի հիմա, բայց արդյունքը կարող է ժամանակավոր լինել, եթե անոթային խնդիր կա։
Anahit
Kaptukner chka u menak qtica galis.chen bzbzum askiritin en talis erek u esor aryun chi ekel. Gazar emxndzorov qerum talis bayc havesov chen utum. El inch karox em anel?
Anna
Anahit, դե եթե չեն բզբզում, ապա քթի անոթներն անհրաժեշտ է ամրացնել,առաձգականությունը բարձրացնել, հնարավոր է, որ օրգանիզմի նաև այլ անոթները նման խնդիր ունեն. անպատճառ կապտուկներ, մազանոթի վնասում չի՞ լինում։ Պետք է նաև բարձրացնել դիմադրողականությունը բնական միջոցներով։
Anahit
Che es angam gril chen tarel
Anna
Anahit, արյունահասությունից 1–2 շաբաթ առաջ գրիպ չէ՞ն ունեցել։
Anahit
Barev dzez.es unem erku erexa axchiks 7 tarekan e txas 5.septemberin erkusi motel qti aryunahosutyun exav amen or aryun er galis.bjishky nzhanakec askorotin.qity papkacnox katilner. Et ameny aneluc heto aryun cher galis. Bayc erku ore axjkas mot sksvel e.aysorel txayis mota galis. Nshem vor aryananaljz enq handznel etexaners aroxj en. Bayc sryunahosutyan patchary chem karoxanum haskanal. Shnorhakalutyun.
nane
shat mersi bjshkuhi jan
Anna
nane, ուրեմն ամեն ինչ կարգին կլինի։
nane
bjhshkuhi jan hima em tanum grip u aysor @ndanrapes cho exel uxaki dranic mot mek or araj esei vnasel ete ankexc dzerq ei tvel u drankc heto exav bayc arden aysor chka ucaki hima gripoz vijaka inz mot
Anna
nane, ավելի շուտ անցանկալի,քան վտանգավոր։ Ամեն դեպքում աշխատեք ձեռք չտալ և, կարծում եմ, անոթի ամրապնդման խնդիր կա։ Դուք վերջերս գրիպ չե՞ք տարել։
nane
barev dzez.es erku ore unem qti arunahosutyun tarber jameri eli linum u tevum e mot 3 rope bayc dranic araj erevi anot ei vnasel vor xndrem kaseq vtangavore da?
Լալա
Շնորհակալություն
Anna
Ani,հավանաբար երեխայի մոտ անոթների խնդիր կա։ Որպեսզի կարողանամ օգնել, անհրաժեշտ է անհատական զրույց։
Anna
Լալա, այցելեք քիթ–կոկորդի բժշկի, ստացեք ախտորոշում, դրանից հետո գրեք, կփորձեմ օգնել։
Լալա
Բարև Ձեզ,ես 15 տարեկան եմ։ Այսօր առավոտյան արթնացա կոկորդումս արյուն զգալով,երբ վեր կացա քթիցս արյուն եկավ։ Խնդրում եմ ասեք ինչ անեմ։ Սա առաջին անգամը չէ ինչ քթիցս արյուն է գալիս։
Anna
Ամեն օր առավոտյան, երեկոյան և երբ գլխացավ է ունենում ճնշումը չափեք։ Ճնշումը անհրաժեշտ է կարգավորել, ցանկալի է բնական միջոցներով։ Որպեսզի կարողանամ օգնեմ, պետք է զրուցեմ Ձեր և երեխայի հետ։ Ցանկության դեպքում՝ գրեք։ Խորհուրդ կտամ նաև մասնակցել անվճար «Առողջության ժամին», որի մասին մանրամասներ կարող եք իմանալ «Տնային Առողջարան» ֆեյսբուքյան էջից կամ «Տնային Առողջարան» ամսագրի թ.2 համարից (վաճառքում կլինի մարտի 5–8–ը)։ Ամեն դեպքում այդ խնդիրը հանկարծ չանտեսեք, զբաղվեք դրանով։
Hasmik
Barev zhes; bjshkuhi jan im axjik@ 8tarekane arden mot 3amise inch ktic aryune galis nax skzbic gluxne cavum heto mot 1-2jan heto aryune galis… erek dprocum crtxarnoce unecel bujkuyr@ aryanchshumne capel exele 120/75 ick aysor131/75 xndrumem mi xorhurd tvek inch anem
A
Im qti arynahosutyn@ dadarec Tnayn aroxcharan amsagrum nshac recepty aneluc heto.
Arsine
Barev dzez. Xndrum em kpstasxaneq im harcin? Shat anhangist em txas 7 tarekan e ktic mi kani angam aryn e ekel tarel em bjshki aryan analiz en arel asel en 7 factor e cuyc tvel , dhat em xndrum kaseq inch e nshanakum 7 factore?
Ana
Barev dzez. Xndrum em kpstasxaneq im harcin? Shat anhangist em txas 7 tarekan e ktic mi kani angam aryn e ekel tarel em bjshki aryan analiz en arel asel en 7 factor e cuyc tvel , dhat em xndrum kaseq inch e nshanakum 7 factore?
Anna
Քթի արյունահոսությունը կարող է լինել տարբեր պատճառներով. անոթի բարակում, վիրուսային գրիպի կամ ճնշման բարձրացման (թեև երիտասարդ են միևնույն է չի բացառվում)հետևանք և այլն։ Ուստի սկզբից պատճառը պետք է պարզել։ Ձեղ կօգնի նաև «Տնային Առողջարան» ամսագիրն՝ կարդացեք, զանգեք և ձեր հարցերը տվեք։
HERIQNAZ
Barev dez,bjshkuhi jan im axjik@ 10 tarekan e hajax nra berani nersum can e durs galis chgitem patjar@,naev hajax unenum e qti ayrunahosutyun ete kareli aseq patjar@ ev inch kareli e anel.Naxapes shnorhakalutyun…24.02.2016
Nane
Barev dzez , bjshkuhi jan exbayrs 18 t e. Mankuc in4 hishum em exbors qit@ arunahosum e , ashkhatum e gnrceric prcnum erb hangist nstac e linum, kam hac utelu pahin qit plvum e , khndrum em asaceq in4na pa4ar in4 anenq. Nakhapes shnorakal em…