Ցավ որովայնում
Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ են ցավում աղիները

— Ամուսինս 51 տարեկան է, տարիներ շարունակ տանջվում է աղիների ցավերից: Ցավերը մեղմանում են, երբ  փորը կապում է: Խնդրում եմ որեւէ խորհուրդ տալ:
Անահիտ, Ֆրանսիայից

Աղիների շրջանի ցավերը շատ տարածված երեւույթ են: Ի տարբերություն ստամոքսի հիվանդությունների ժամանակ նկատվող ցավերի`այս դեպքում դրանք չեն ուժեղանում սննդի ընդունումից եւ հիմնականում թեթեւանում են աղիները գործելուց հետո:
Աղիների շրջանում նկատվող ցավերի շուրջ զրուցեցինք թիվ 1 պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտ Մարո Ավագյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ինչի՞ հետ են կապված աղիների շրջանում ցավերը:
— Նախ, ցավեր որովայնում` շատ լայն հասկացողություն է` կախված ցավի տեղակայումից, բնույթից, տեւողությունից, ուղեկցող նախանշաններից: Նախապես պետք է   պարզել՝ արդո՞ք չկա որովայնային սուր պաթոլոգիա, օրինակ, վիրահատական կարգի խնդիրներ` որդանման ելունի բորբոքում, որովայնի կիստաներ, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումներ, եւ հետո միայն պետք է պարզել ցավի բնույթը: Միայն վերը նշվածը բացառելուց հետո պետք է փնտրել ցավի առաջացման այլ պատճառներ:
Աղիների հետ կապված որովայնային ցավեր կարող են լինել ինչպես հաստ, այնպես էլ բարակ աղու բորբոքումների ժամանակ: Սակայն ավելի հաճախ մենք գործ ենք ունենում հաստ աղիքի բորբոքման հետ (կոլիտ), որն ինչ-որ տեղ նաեւ ազգային խնդիր է: Եթե հիվանդը գանգատվում է աղիների շրջանում ցավերից, սովորաբար հարցնում ենք՝ արդյո՞ք չկան ուղեկցող նշաններ` փորկապություն, լուծ, գազերի առկայություն, վքնածություն, քանի որ դրանք կողմնորոշող հանգամանքներ են: Հաճախ աղիների շրջանում ցավերն ուժեղանում են ծանրություն բարձրացնելու հետեւանքով՝  մարմնի անհարմար դիրքի հետ կապված: Եթե ցավերը կապված են բարակ աղիների հետ, ապա պատճառը հիմնականում աղիքային վարակներն են կամ աղեստամոքսային ուղու սուր խանգարումները: Ցավերը հաճախ ուղեկցվում են լուծով, ջերմության բարձրացումով:

— Ի՞նչ անել աղիների շրջանում ցավերի դեպքում:
— Առաջին օգնության համար պետք է նշել կծկանքը հանող միջոցները, այնուհետեւ անհրաժեշտ է կարգավորել աղիների անցանելիությունը: Եթե կա նաեւ փորկապություն, անպայման աղիների գործունեությունը թուլացնող միջոցներ են խորհուրդ տրվում: Իսկ եթե ցավերը գալիս են հարեւան օրգաններից, օրինակ, լեղապարկից, նշանակում են նաեւ լեղուղիները մաքրող միջոցներ, իսկ եթե ցավերը կապված են ենթաստամոքսային գեղձի հետ, բուժում են ենթաստամոքսային գեղձը: Կախված նրանից, թե ինչն է ցավերի  դրդապատճառ հանդիսացել, ըստ այդմ էլ կատարվում է բուժումը:
Շատ կարեւոր է նաեւ հետեւել հաստ աղիքի միկրոֆլորային: Տարածված ու նորաձեւ դիսբակտերիոզ կոչվող հիվանդության մասին գրեթե բոլորը գիտեն: Հաճախ մարդիկ ինքնաբուժմամբ կամ ուրիշների խորհուրդներով ընդունում են հակաբորբոքային տարբեր դեղամիջոցներ (հակաբիոտիկներ), ինչի արդյունքում խախտվում է աղիների միկրոֆլորան` հանգեցնելով վերը նշված գանգատներին: Աղիների միկրոֆլորայի վիճակը պետք է կարգավորել ոչ թե միանգամից լրացնելով այն, ինչ թերի է, այլ առաջին հերթին վերացնելով այն, ինչն անհրաժեշտ չէ, սակայն գոյություն ունի աղիներում:

— Աղիների շրջանում ցավերն անցնու՞մ են այդ հատվածին  ինչ-որ  տաք բան դնելով:
— Ընդհանրապես, տաքից ցավն անցնում է հիմնականում կծկանքի կամ աղիների կծկված վիճակի, աղիների շարժողունակության խախտման դեպքում, քանի որ տաքն արագացնում է աղիների շարժողունակությունը եւ հանում է կծկանքը: Սակայն պետք է զգույշ լինել որովայնի շրջանին տաք դնելուց: Հնարավոր է, որ այն հանի կծկանքը, ինչը, սակայն, կարող է հետեւանք լինել որեւէ լուրջ հիվանդության: Եվ, ընդհանրապես, ներքին օրգանների միջեւ կապ գոյություն ունի: Տաքն այդ պահին կարող է անցկացնել ցավը, սակայն վատ անդրադառնալ մեկ այլ օրգանի գործունեության վրա: Բացի այդ, վերջին շրջանում շատացել են նաեւ հաստ աղու չարորակ նորագոյացությունները: Եթե կա աղիների ամենօրյա գործունեության խանգարում,  կղանքում՝ արյան հետքեր, ապա պետք է իմանալ, որ դա լինում է ոչ միայն տարածված թութքի ժամանակ, այլեւ շատ հաճախ չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում: Այնպես որ պետք չէ բավարարվել տաք դնելով ու ցավը ժամանակավորապես անցկացնելով:

— Ցավերը կարո՞ղ են կապված լինել երիկամներում քարերի առկայության հետ:
— Դա Հայաստանում շատ տարածված խնդիր է: Պետք է կարողանալ տարբերել ուղեկցող նշանները: Եթե դա երիկամային խիթ է, ապա կլինեն. միզելուց հետո ցավերի ուժեղացում, երիկամային նոպաների ժամանակ սրտխառնոց, բերանի չորություն, միզելու դժվարացում, չնայած վերջին խնդիրը կարող է չլինել միայն  երկրորդ երիկամի շնորհիվ, որտեղով մեզը կարող է նորմալ դուրս գալ: Սակայն դա չի նշանակում, որ երիկամներում խնդիր չի կարող լինել: Ուղեկցող նշաններով կարելի է հասկանալ` ցավերը միզուղիների՞, թե՞ աղիների հետ են կապված:

— Աղիների հետ կապված խնդիրների ժամանակ հետազոտությունները լիարժեք պատկեր տալի՞ս են:
— Կոլոնոսկոպիա կոչվող հետազոտությունը լիարժեք պատկեր կտա աղիների գործունեության վերաբերյալ: Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, ապա կոլոնոսկոպիան աղիների ամենաճիշտ հետազոտությունն է, քանի որ տեսանելի է ամբողջ աղու լորձաթաղանթը` սկսած ուղիղ աղիքից, վերջացրած որդանման ելունի հատվածով: Իսկ ավելի վերին հատվածները` մինչեւ  12-մատնյա աղիքը, ստուգվում են էնդոսկոպիկ ճանապարհով: Հաստ աղին կարելի է հետազոտել նաեւ ռենտգեն ճանապարհով: Ընդհանրապես, գործիքային հետազոտությունները շատ կարեւոր նշանակություն ունեն բարդությունները հայտնաբերելու եւ այլ հիվանդություններից, մասնավորապես չարորակ նորագոյացություներից դրանք տարբերելու հարցում:
Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում՝ կախված աղիներում առաջացած ցավերի պատճառներից:

Հեղինակ՝ Գայանե Մանուկյան

9 մեկնաբանույթուն

  • Լիանա

    Բարև ձեզ , ամուսնուս հաստաղիքի հատվածում ցավեր կան, ասումա “ձեռք եմ տալիս գունդա” սոնոգրաֆիա ենք արել ասելեն որ ոչմի խնդիր չի երևում ։ դժվարա դուրս գալիս փորկապությունա շատ ունենում ։ հնարավորա լուրջ բան լինի բայց սոնոգրաֆիայով ցույց չտա ՞ ճիշտ կլինի կոլոնոսկոպիա անել թե տնային պայմաններում բնական միջոցներով բուժել ցավը, շնորհակալություն

      • Մարտուն

        Ինձ մոտ հայտնաբերելեն հաստ աղիքի բորբոքում կոլիտ դեղեր են նշանակե խմել եմ արդեն 3 ամիսա,խնդիրներ չունեմ,բայց դեր աճուկային հատվածում ունեմ նվվացող ցավեր արդյոք դս նորմալա՞՞՞ինչ անեմ ազատվեմ ետ անհարմարությունից շնորակալություն

      • Էլեն

        ՈՒնեմ հաստաղիկի ցավեր աջ կողմում, 6 տարի առաջ ռենտգեն հետազոտություն եմ անցել ասել են հաստաղիկի կոլիտ մեկ էլ հաստ աղիքս ֆիզոլոգյապես երկարա հիմա ավելիա սրվել անընդհատ գազերի առկայությունա վորովայնումս ցավեր սրտխառնոց ,լինումա որ ջերմում ել եմ,բերանի չորություն ինչ անեմ խորհուրդ կտաք ինչ անել

      • Gohar

        barev dez bjshkuhi Jan.es unem vorovayni hatvacum sur caver .vorn xpuma depi mejkain u konqain hatvacnerum.naev canrutyunicela sksvum cavern .mekel hence uzumem tualet gnam and Palin vatanum em sirts araganuma acqeris dem sevanuma .u cnshums @nknuma .tualet gnaluc axinern datarkeluc heto sksumem kargavorvel.bayc glxaptuytners vat zgals mnuma .Inc anem ? um dimem ev incpes kargavorem ays I’m vicakn arten 2 taria .tarapumem at axtanshanerov.

  • Սյուզի

    Բարև ձեզ,մամայիս կրծքավանդակից ներքև, պորտից վերևի մասում ցավում է,կարծես ուռչի, ձայներ հանի՝ գազերի նման: դեղեր երբ ընդունում է, օրգանիզմը չի ընդունում, հետ է տալիս:Ասեմ ինքը դեղերից մանկուց զզվել է ու փսխացել է: որովայնի Սոնոգրաֆիա արել ենք մեկ ամիս չկա, նորմալ էր ամեն ինչ, արյան ընդհանուր անալիզ արել ենք, հեմոգլոբինը ցածր է 8.9, գաղտնի կեղտի անալիզ տվել են, արյունահոսող բան չկա, ասեցին մարսողական խնդիր կա, մի տարի առաջ՝ 2017 թ դեկտեմբերին զոնդ է կուլ տվել, ասել են ստամոքսի լորձը կարմրած է, անտրալ հատվածում կան էռոզիաներ, Պիլորուսը գեր կծկված է, Կոճղեզում խոց, էռոզիա, արյուն չկա:Այս ամենը սկսվեց երբ երեք դեղ խմեց՝ Peptomet, Ulkavis, kontrolok՝ բժիշկի նշանակմամբ, այդ օրը հետ է տվել ամբողջ օրը, հետո կվամատել խմեց և վիտամին C, մի քիչ օգնեց: Այդ օրվանից սկսած մոտը պարբերաբար ցավեր են սկսվում՝ որովայնի ստամոքսի հատվածում, սրտխառնոց, հիմա էլ՝ լուծ ա մոտը: Ինչ խորհուրդ կտաք, ինչից կլինի? Շնորհակալ եմ շատ!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։