Աղջիկը կաթ է խմում
Երեխաներ

Անհանգստացնո՞ւմ է փորկապությունը

— 5 տարեկան երեխան ուներ դիսբակտերիոզ եւ սնկային  հիվանդություն, այժմ բուժվել է, սակայն փորկապությունը չի  անցնում:  Հնարավո՞ր է, որ դա ամեն օր առավոտյան եւ  երեկոյան կաթ խմելուց լինի: Կարելի՞ է 5 տարեկան երեխային  ձիթապտղի յուղ տալ եւ ի՞նչ չափաբաժնով: 
Անգին

Սխալ սննդակարգն ու ապրելակերպը, առկա հիվանդությունները կարող են փորկապության առաջացման պատճառ հանդիսանալ:
Փորկապության դեպքում պարզապես անհրաժեշտ է  կաթնամթերքի օգտագործումը, սակայն կաթը պետք է անյուղ լինի:  Առհասարակ յուղոտ եւ սպիտակուցներ պարունակող սննդամթերքի օգտագործումը,  լինի միս, կաթ, թե այլ  սննդամթերք, միայն նպաստում է փորկապությանը:  Փորկապության դեպքում պետք է հնարավորինս շատ  օգտագործել հեղուկներ, հում բանջարեղեն եւ մրգեր, ինչպես նաեւ սեւ հաց,  շիլաներ (հնդկացորենի, վարսակի եւ այլն), ապուրներ, մեղր, մուրաբաներ,  անյուղ կաթնամթերք: Երեխաները հաճույքով կուտեն (հատկապես եթե գեղեցիկ ձեւավորեք) թարմ բանջարեղենով եւ ձեթով պատրաստված աղցանը, չմոռանաք նաեւ բազուկով աղցանի մասին, որը շատ օգտակար է փորկապության դեպքում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Սալորաչրի  օգտագործումը եւս շատ արդյունավետ է փորկապության դեպքում:

Երեխաներին կարելի է օրական 1-2 անգամ տալ եփած սալոր  կամ վարսակի եփուկ, չորացրած բալի եւ խնձորի թեյ: Կարելի է նաեւ օգտագործել թթու դրած  կաղամբի հյութը տաք վիճակում:

Ինչ վերաբերում է ձիթապտղի յուղի օգտագործմանը՝ իհարկե կարելի  է, նույնիսկ՝ անհրաժեշտ: Երեխաներին այն տալիս են կեսական ճ.գ., օրական 2 անգամ՝  առավոտյան եւ երեկոյան: Օգտակար է  նաեւ չիչխանի յուղը:

Փորկապության դեպքում արդյունավետ է նաեւ որովայնի մերսումը  ժամացույցի սլաքի ուղղությամբ (10-20 անգամ):

Առողջություն Ձեր փոքրիկին

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։