
Ինչպե՞ս տեսողությունը վերականգնել բնական միջոցներով
Ես վաղուց գիտեի, որ իմ մի աչքն ավելի վատ է տեսնում, քան մյուսը: Դա ինձ չէր խանգարում, դրա համար էլ ես ակնոց կրելու ոչ մի անհրաժեշտություն չունեի: Բայց ես արդեն երիտասարդ մարդ չեմ, իսկ կարդալ շատ եմ սիրում: Եվ ահա մյուս` առողջ աչքիս տեսողությունը սկսեց վատանալ:Ես դա միանգամից նկատեցի. կարդալիս աչքերս սկսեցին արագ հոգնել և ցավել, տեսողությունս լարում էի:
Հետո ինձ բացատրեցին, որ ինքս եմ մեղավոր, եթե մի աչքը վատ է տեսնում, ուրեմն ամբողջ ծանրաբեռնվածությունը մյուս աչքի վրա է ընկնում: Այդպիսի ծանրաբեռնվածություններից առողջ աչքի տեսողությունը սկսեց վատանալ, իսկ մյուս աչքս երբեք էլ լավ չի տեսել: Հասկանալի է, որ առանց ակնոցի արդեն չէի կարող յոլա գնալ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Բայց ես կարդացել էի նաև, որ եթե սկսեմ ակնոց կրել, տեսողությունս տարեցտարի կվատանա: Հետագայում տարին մեկ անհրաժեշտ կլինի փոխել ավելի ուժեղի: Իսկ ես դա չէի ուզում… Տեսողությունս վերականգնել սկսեցի բնական միջոցներով: Առաջին հերթին ամեն օր սկսեցի ընդունել ձկան յուղ: Այն պարունակում է վիտամիններ, որոնք անհրաժեշտ են աչքերի համար: Ձկան յուղը խմում էի թեյի գդալով, օրը 3 անգամ: Հետո աչքիս մեջ կաթեցնում էի գլուխ սոխի հյութը: Ամեն աչքի մեջ անհրաժեշտ է լցնել ընդամենը մեկ կաթիլ:
Աչքը շատ նուրբ օրգան է, ոչ մի դեպքում չի կարելի վարակ մտցնել աչքի մեջ: Ես սոխի հյութը քամում էի ոչ թե թանզիֆով, այլ բամբակով: Կաթեցնում էի և մի քանի րոպե հանգիստ նստում: Շատ է մռմռացնում, բայց պետք է դիմանալ: Աչքին ոչինչ չի լինի, այնպես որ, աշխատեք դիմանալ: Սոխով և ձկան յուղով այդպիսի բուժման տևողությունը 10 օր է: Ես այն տարվա մեջ կրկնել եմ երեք անգամ: Ակնոց այդպես էլ չեմ կրում: Կարծում եմ, որ իմ «վատ» աչքն էլ սկսեց լավ տեսնել այդ բուժման շնորհիվ:

Ինչո՞ւ է ցավում ծնկահոդը
Հարակից նյութեր

Մեխակ. և համեմունք, և շտապ օգնություն
Հունիսի 26, 2014
Օգնության է հասնում բնաբուժությունը
Մարտի 10, 2015
10 մեկնաբանույթուն
Anna
Es unem karchatesutyun u naev astekmatizm achqi, inch xorhurd ktak, kogni soxi hyut katecnem,,,
Anna Petrosyan
Anna, ես համալիր մոտեցման կողմնակից եմ, 1-2 միջոցը էական փոփոխություն չեն տա։ Ի՞նչ տարիքի եք, որքա՞ն է կարճատեսությունը։
Anna
Sam, անպայման նոսրացրեք նույնքան ջրով, կատարել օրը 2 անգամ։ Բայց պետք չէ հույսը դնել միայն այս միջոցի վևա, անհրաժեշտ է համալիր մոտեցում։
Sam
Soxi hyut@ orakan qani angam?
epraqs
indz mot karchatesutyun e
Anna
epraqs, խորհուրդ կտամ այն նոսրացնել նույնքան ջրով։ Իսկ աչքերի ի՞նչ խնդիր ունեք։
epraqs
isk soxi hyut@ orva @ntacqum qani angam katecnel
А
inchpes karox eq sxtoli hyut katacnel achqi mej da uxaki himarutyun e
Arman
Iskapes ognum e?
qristine pepelyan
ayo iskapes hianali e