Սնկերը գրոհում են
— Խնդրում եմ գրել լեզվի եւ կոկորդի սնկային հիվանդությունների, ժողովրդական միջոցներով դրանց բուժման մասին:
Մշտ. ընթ. Երեւանից
Լեզվի վրա կարող են հայտնաբերվել ամենատարբեր հիվանդություններ, այդ թվում նաեւ՝ սնկային: Սնկային հիվանդություններից ամենահայտնին շողասնկախտն (ակտինոմիկոզ) է: Շողասնկախտի հարուցիչը ճառագայթասունկն է, որը հանդես է գալիս 2 ձեւերով՝ անաէրոբ եւ աէրոբ: Մարդու համար պաթոգեն է համարվում այն սունկը, որը սովորաբար սապրոֆիտ է դառնում բերանի խոռոչում եւ մարսողական ուղու մնացած հատվածներում: Դիմածնոտային կամ դիմային ձեւերը կազմում են բոլոր ձեւերի 80%-ը: Շողասնկախտը պատկանում է ալերգիզացիա առաջացնող հիվանդությունների թվին: Կոկորդը պատկանում է պարանոցային օրգանների թվին, վահանա-լեզվային թաղանթաձեւ կապանի շնորհիվ կախված է ենթալեզվային ոսկրից, սահմանակից է կերակրափողի վերին մասին, ուստի լեզվի հիվանդություններն ըստ շարունակության կարող են անցնել կոկորդին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Կոկորդի շողասնկախտի դեպքում ռենտգենաբանական հետազոտության ժամանակ նկատվում են հաստացումներ կոկորդի հատվածում: Նկատվում է աստիճանաբար զարգացող ընդհանուր թուլություն, աշխատունակության անկում, նյարդային երեւույթներ, անքնություն: Մարմնի ջերմաստիճանն իջնում է մինչեւ 35-36 0C: Մաշկի պիգմենտացիան փոխվում է:
Շողասնկախտի բուժումը
Բուժման նպատակով բժշկի նշանակմամբ նշանակում են կաթիլային ներարկումներ, տալիս են ընդհանուր խթանիչներ:
Ժողովրդական բաղադրատոմսեր
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս վերցնել հավասար քանակությամբ անիսոնի պտուղներ, կեչու տերեւներ, սրոհունդ, եղինջ, հովվապարկ, տատրակի տերեւներ, ձիաձետ, վաղենակ, չիչխան, ծնեբեկ:
Այս ամենը խառնել, խառնուրդից վերցնել 10 գրամ, ավելացնել 300մլ եռացրած ջուր, տաքացնել ջրային բաղնիքում 15 րոպե, այնուհետեւ 3 ժամ թրմել, հովացնել, քամել, ընդունել գոլ վիճակում 1/3, 1/4-ական բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Լավ արդյունք է տալիս թեյասնկի 1.5-ական բաժակ օգտագործումը օրական 2 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:
Սնկային հիվանդություններից բուժվելու ամենամատչելի մեթոդը խնձորի քացախի օգտագործումն է խմելու եղանակով: Անհրաժեշտ է 0,5 բաժակ ջրին ավելացնել 1-2 թ.գ. խնձորի քացախ եւ խմել ուտելուց հետո, օրական 2-3 անգամ:
Արդյունավետ են նաեւ ողողումները: Բերանի խոռոչը պետք է կանոնավոր ողողել կես բաժակ թեյասնկի թուրմով կամ կես բաժակ գոլ ջրին ավելացնել 1 ճ.գ. խնձորի քացախ եւ այդ լուծույթով ողողումներ կատարել ուտելուց հետո, օրական 32-4 անգամ:
Արտաքին օգտագործման համար դնել քացախի մեջ թաթախված թրջոց՝ այնքան, որքան մարդը կարող է դիմանալ:
Սնկային հիվանդությունը հարականջային ու պարանոցային հատվածում առաջացնում է ասեպտիկ ուռուցք, որը բավական պինդ ու կարծր է: Բուժիչ նպատակով կատարում են նշված հատվածների ներարկում յոդային լուծույթներով 1:10, 1:100 հարաբերակցությամբ:
Շատ անգամ շողասնկախտը բարդանալով առաջացնում է տանջող ցավ, սակայն ավելի սաստիկ, քան տուբերկուլոզի ժամանակ: Ցավերն այնքան են ուժգնանում, որ երբեմն հիվանդը չի կարող տանել անգամ վերնաշապիկի առկայությունը մաշկի վրա: Վարակը կարող է սրտի ախտավորման պատճառ դառնալ: Երբ ինֆիլտրատը ներծծվում է, առաջացնում է թարախային վարակ, սրտի քրոնիկական անբավարարություն եւ սրտի դեկոմպենսացնող արատներ:
4 մեկնաբանույթուն
Հարությունյան Աշիւեն
E barev ches inz pea Karol em lap hastatel ches het ?
maryamik
barev dzez es unem mi harc ,xndrumen patasxaneq.im mot der poqruc lezvis vra verqi nman baner kan. mek mek lvanaluc aryune galis.chem hetazotvel, xndrum em asaceq inch karoxe linel.
Anna Petrosyan
maryamik, տվյալ դեպքում հետազոտվելը պարտադիր է, առանց դրա հարցը լուծել չի ստացվի։ Սկզբից հետազոտվեք, դրանից հետո ախտորոշումը կամ հետազոտության արդյունքներն ուղարկեք նայեմ։
Հարությունյան Աշիւեն
E barev ches inz pea Karol em lap hastatel ches het ?