![Գեղեցիկ աչքեր](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/gexecik-achqer-1140x643.jpg)
Ինչպե՞ս վերացնել աչքերի շուրջ եղած կնճիռները
Լայն բացեք, այնուհետև փակեք աչքերը (20 անգամ):
Փակեք աչքերը, դրանց վրա դրեք ափերը և թեթևակի սեղմեք, այնուհետև ափերը քաշեք (20 անգամ):
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Կնճիռների հարթեցման համար կարելի է կիրառել լեյկոպլաստիր: Գիշերը կնճիռների մասում լեյկոպլաստիրի կտորներ կպցրեք, իսկ առավոտյան շատ զգույշ, առանց մաշկը ձգելու հանեք այն եթերով:
Կարելի է կնճիռների վրա դնել նախապես սնուցող քսուքով պատած սպիտակ ձիգ գործվածքի (ֆլանել կամ թավշակաշի) կտորներ (20-30 րոպեով): Գործվածքի չափսը պետք է համապատասխանի մաշկի այն հատվածի չափսին, որի վրա դնում են միջադիրը: Այտուցվածություն և աչքերի տակի պարկեր։
Կոպերի այտուցվածության առաջացման դեպքում անհրաժեշտ է բժշկական կոնսուլտացիա, քանի որ դա հաճախ առաջանում է երիկամների, սրտի և այլ հիվանդությունների հետևանքով: Առողջ մարդու մոտ կոպերի այտուցվածություն կարող է առաջանալ սննդի ռեժիմի խախտելու, հեղուկների ավելորդ քանակություն ընդունելու, քունը խանգարվելու դեպքում կամ ֆիզիկական և մտավոր մեծ ծանրաբեռնվածության հետևանքով: Կոպերի մաշկի ձգումը և դրա գերչորացումը նույնպես այտուցվածություն է առաջացնում:
Կոպերի այտուցումը կանխելու համար խորհուրդ է տրվում շաբաթը մեկ կոպերին թրջոցներ դնել դեղաբույսերի թուրմերից (երիցուկից, լորենու ծաղկից, սամիթի ջրից, մաղադանոսից, թեյից, եղեսպակից և այլն):
Լավ օգնում է կոպերին թանզիֆից պարկիկները, որոնց մեջ պետք է դնել մանրացրած մաղադանոս կամ թեյի տակի մնացած թեյահատիկներ: Պարկիկները դրեք կոպերին, վրայից դրեք խոնավ բամբակյա խծուծ 10-15 րոպե:
Լավ ազդեցություն են թողնում հում կարտոֆիլից դիմակները: Կարտոֆիլը պետք է քերել, խառնել ցորենի ալյուրի, կաթի հետ. 1 ճաշի գդալ քերած կարտոֆիլին 2 թեյի գդալ կաթ, մի քիչ ալյուր:
Կարելի է հաջողությամբ կիրառել նաև հետևյալ դիմակը. մաղադանոսի մանրացրած ցողունները խառնել թթվասերի հետ, դնել թանզիֆից պարկի մեջ և դիմակը պահել 20-30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով և մաշկին քսուք քսել:
Հարակից նյութեր
![Փսխածաղիկ բույսի մասին](https://life-okay.com/wp-content/uploads/2015/06/psxacaxik-500x380.jpg)
Հակաբորբոքային փսխածաղիկը
Հունիսի 10, 2015![Տհաճ հոտ բերանից](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/thaj-hot-beranic-500x380.jpg)
Ինչպե՞ս ազատվել բերանի տհաճ հոտից
Մայիսի 9, 2013![Եղերդակ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/exerdak-500x380.jpg)