Հղիանալը դեռ մայրանալ չէ
— 5 շաբաթական հղիությունս վիժել եմ: Առաջին հղիությունս արհեստականորեն ընդհատել եմ, հնարավո՞ր է, որ վիժումը դրանից լինի, որքա՞ն ժամանակ հետո նորից կարող եմ հղիանալ:
Անի
Հղիությունը մի մեծ իրադարձություն է կնոջ կյանքում, բայց որոշ դեպքերում արտաքին կամ ներքին պատճառները կարող են խանգարել հղիության նորմալ ընթացքը, վիժման պատճառ հանդիսանալ: Այս թեմայի շուրջ զրուցեցինք գինեկոլոգ Բոզոյան Սուսաննայի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մեր ընթերցողը վիժել է 5 շաբաթական պտուղը, իսկ դրան նախորդող առաջին հղիությունն ընդհատել է արհեստականորեն (աբորտ): Մի փոքր կպարզաբանե՞ք ինքնաբերական վիժում եւ հղիության արհեստական ընդհատում երեւույթները:
-Հղիությունը ամուսնացած հայ կանանց 99 տոկոսի ցանկությունն է: Այն բարդ կենսաբանական գործընթաց է, որը տեղի է ունենում բնության օրենքներին համապատասխան եւ ավարտվում է ծննդաբերությամբ: Բայց որոշ դեպքերում արտաքին կամ ներքին պատճառները կարող են խանգարել հղիության նորմալ ընթացքը՝ առաջացնել ժամանակից շուտ պտղի դուրս մղում արգանդի խոռոչից, որը կոչվում է վիժում: Եթե դա պատահում է հղիության մինչեւ 28-րդ շաբաթը, ապա ինքնաբերական վիժում է:
Վիժման ամենատարածված պատճառներից է սաղմի ոչ նորմալ զարգացումը: Դա անվանում են պտղաձվի առաջնային մահ: Այս դեպքում վիժումը լինում է հղիության առաջին շաբաթներին, որի պատճառը քրոմոսոմային խանգարումն է: Հղիության առաջին եռամսյակում վիժման պատճառ կարող են լինել նաեւ արգանդի վզիկի անբավարարությունը, տենդային որոշ վիճակները, հորմոնալ խանգարումները, սրտի որոշ հիվանդությունները, արգանդի զարգացման անկանոնությունները:
Հղիության արհեստական ընդհատումն արվում է կնոջ ցանկությամբ՝ կամավոր: Հղիության կամավոր ընդհատումները Հայաստանում օրինականացվել են 1955 թ., սակայն այն թույլատրելի է մինչեւ հղիության 12-րդ շաբաթը: Սրանից հետո սաղմն արդեն պտուղ է համարվում, եւ հղիությունը կարող է ընդհատվել միայն բժշկական ցուցումներով:
-Ի՞նչ է կատարվում կնոջ օրգանիզմում հղիության արհեստական ընդհատման ժամանակ եւ հետո:
-Այդ ժամանակ ընդհատում են արդեն հղիությանը հարմարված կնոջ օրգանիզմում զարգացող հղիությունը: Սկսվում է ըստ էության աղետ, որը վերացնում է աճող պտղի եւ մոր օրգանիզմի միջեւ «կարգավորված հարաբերությունը»: ՈՒստի զարմանալի չէ, որ մոր օրգանիզմը հաճախ չի կարողանում հաղթահարել այդ «ցնցումը»՝ առանց առողջությանը վնասելու: Հղիության արհեստական ընդհատումը նույնպես նշանակում է օրգանիզմի նյարդային եւ հորմոնալ կարգավորման խորը խանգարում:
Դա բերում է այն բանին, որ որոշ կանանց մոտ հղիության արհեստական ընդհատումից հետո կանոնավոր դաշտանային ցիկլը չի վերականգնվում: Այն հետո անկանոն է դառնում, դաշտանը լինում է մեծ ուշացումներով, կամ, ընդհակառակը, կարճատեւ ընդմիջումներով: Հղիության արհեստական ընդհատումից հետո շատ-շատերի մոտ այդպես էլ չի հաջողվում կարգավորել խանգարված կանոնավոր դաշտանային ցիկլը, ժամանակից շուտ սկսվում է կլիմաքսը, անսպասելի եւ արագ ճարպակալում են: Մեծ մասամբ հղիության արհեստական ընդհատման թույլ հիմնավորված խնդրանքով դիմում են երիտասարդ կանայք, որոնք չեն հասկանում, թե ինչ ռիսկի են դիմում եւ տեղյակ չեն դրա հետեւանքներին:
-Կոնկրետ այս դեպքի համար, հնարավո՞ր է, որ մեր ընթերցողի վիժման պատճառը նախորդ հղիության ընդհատումն է եղել:
-Այո՛, քանի որ այս կնոջ առաջին հղիությունն արհեստականորեն ընդհատելով մեծացել է ռիսկի գործոնը: Վիժումը կարող է լինել դեռեւս չծննդաբերած կնոջ հղիությունն ընդհատելու հետեւանք, եթե այդ դեպքում վնասվել է արգանդի պատի ներսի շերտը: Հղիության արհեստական ընդհատումից հետո, պահպանելով հղիանալու ընդունակությունը, շատերն անընդունակ են լինում հղիությունը պահպանել մինչեւ նորմալ ծննդաբերությունը, եւ սկսվում է անխուսափելին՝ ինքնաբեր վիժումը:
-Մեր ընթերցողն ուզում է մայրանալ, ի՞նչ կարող է անել: Ե՞րբ կարող է նորից հղիանալ:
-Ինքնաբեր վիժումից հետո 3-6 ամիս խորհուրդ չի տրվում նորից հղիանալ, քանի որ մեծ է վիժման հավանականությունը:
Այն կինը, ում մոտ արդեն տեղի է ունեցել ինքնաբեր վիժում, պետք է անպայման խորհրդակցի գինեկոլոգի հետ: Բժիշկը, մանրազնին հետազոտություններ՝ մասնավորապես քրոմոսոմային հետազոտություն կատարելով վարակներն ու շաքարախտը բացահայտելու համար, վերլուծելով ապրելակերպը եւ սննդի ռեժիմը, որին կինը հետեւել է հղիության ժամանակ, կարող է բացահայտել վիժման պատճառը: Այդ ժամանակ, հետագա հղիության առկայության դեպքում, վերացնելով դրդապատճառը, կինը կարող է խուսափել բարդություններից: Իսկ որոշ դեպքերում մինչեւ նոր հղիությունն սկսվելը բժիշկը կարող է բուժում նշանակել:
-Բժշկուհի՛ Բոզոյան, ի՞նչ խորհուրդ կտաք այն նորաստեղծ ընտանիքներին կամ պարզապես զույգերին, որոնք տարբեր գործոններով պայմանավորված չեն ցանկանում շուտ երեխա ունենալ, ինչպե՞ս կանխարգելեն հղիության արհեստական ընդհատումը:
-Առողջությանն անդրադարձող բացասական հետեւանքներից խուսափելու համար նպատակահարմար է օգտվել հակաբեղմնավորիչ ժամանակակից մեթոդներից: Այս պարագայում խորհուրդ չեմ տա օգտագործել հորմոնալ պատրաստուկներ եւ ներարգանդային պարույր: Եթե զույգերը ցանկանում են հետագայում կամ առաջիկայում ունենալ առողջ երեխա, պետք է օգտվեն ավելի անվնաս հակաբեղմնվորիչ մեթոդներից: Հուսալի միջոց են տղամարդկանց պահպանակները եւ կանացի վզիկային թասակիկները:
Պայքարե՛ք, բայց դուրս մի՛ եկեք բնության դեմ:
17 մեկնաբանույթուն
Haykush
Barev Dez es vaxenumem hxianal bayc shatem uzum . Arden erku tare inj arhestakan vijumen arel ptiux@ 4 amsakaner dauner . Hima jem hxianum xntrumem xorurt tveq inchpes hxianam ev ind mi banela anhangstacnum es unecelem hepatit c . bayc hima bujvelem unem hakamarmin . Karoxe azdel ptxin .ogneq ind xntumem .Aroxj balikem uzum.
Anna Petrosyan
Armenuhi, Ձեր գրածից հասկանալի չէ.դաշտան եք տեսել, թե՞ ուշացել է։
Anna
Araqs, պարզե՞լ եք վիժման պատճառը։ Իհարկե հնարավոր է, միայն թե մինչ այդ պետք է պարզել Ձեր առողջական վիճակը, ե՞րբ եք վիժել և դրա պատճառը, ինչպես նաև խորհուրդ կտամ հիմնովին բարելավել առողջությունը։
Araqs
bjishk jan arajin hxiutyan jamanak vijel em 6 shabatakan . mi harc unem hnaravor e noric hxianal ev unenal aroxj balik?
Aaaa
Barev dzez 2amsakanum vijel em,stacel em hamapatsax bujum,4amis bjshki xorhrdov xusapel em hxiutyunic,arden 4amis e cankanum em hxianal bayc chi tvacvum inch xorhurd ktaq
Anna
Մարիամ, երկու օրը մեկ անգամը բավական է, իսկ եթե ունեք անհատական խորհրդատվության անհրաժեշտություն, կարող եք դիմել աշխատանքային օրերին (010) 73-15-21 կամ (091) 51-72-07 համարով։
Alina
Barev dzez es 3 amsakanum vijel em tan arnahoselem isk hajord amis dashtan chem tesel hnaravore vijumic heto dashtan chtesnel mi qani amis
Shoxer
Barev dzez mi harc eli .. hnravore hxiyanal vijumic heto . Hxiyaca u 6 shapatakan vijum uneca … hnaravora gripic ..
Մարիամ
Isk bjishk jan eamen or e petq haraberutyun unenal te or@ mej kam or@ erku angam?amusins or@ mej ashxatuma inc inc xorhurd ktaq erb haraberutyun unenam qani angam…u inc ceverov e @ndunvac himnakanum unenal haraberutyun shut hxianalu hamar?nnaxapes shnorakalutyun
Anna
Մարիամ,այո, դաշտանի ավարտից հետո։
Armine
bsisk jan es 7 8 sabatakan hxiei bayc vijum sksvec tan@ septemberi 26 ev tevec mek sabat ev der dastan 4i sksve hnaravore noric hxiutyun xndrumem patasxaneq
Մարիամ
Kap chuni dashtann erba exel qani ora tevel
Anna
Մարիամ, դաշտանից 1 շաբաթ հետո, մոտ 10-14 օրերը բարենպաստ են հղիանալու համար։
Մարիամ
Bjishka jan yes mek tari amusnacav em der chem hxiacel..bayc amusnus het 6 amis em haraberutyun unecel rusastan e gnacel…arajin amsum unecel enq vark bujvel enq..ayjm uzum em inc xorhurd taq inch anem vor shut hxianam…dashtanic qani or petqa ancni vor hxianam?n
Anna
Silva, սա այն դեպքն է, երբ առանց տեսնելու որևէ բան ասել հնարավոր չէ։
Silva
Barev dzez,, mi harc unem es gtnvum em hxiutyan 6rd amsum aj votqis koxq@ urel, karmrel ev shat cavum e xndrum e aseq da inchic karox e linel ev ardyoq hxiutyan het voreve kap uni? naxapes shnorhakalutyun…
Qristina
Barev dzes es 10 tari araj indz mot exele hxiucyun baych bjishk@ asech vor ches karox unemal vorovhetev karoxe anhas chnvi ev 4 amsekanum arhestakan vijum arecin ev dranich heto chem hxianum inch xorurt ktaq balik em uzum naxapes shnorakalucyun