Գարեջուր
Առողջարար սնունդ

Գարեջրի սիրահարներին

Մարդկանց մի մասը կարծում է, որ գարեջուրն օգտակար  է, մյուսները՝ ոչ: Ո՞ր տեսակետն է ճիշտ:
Գարեջուրը հիանալի զովացնող միջոց է ամռան տապին: Պատահական չէ, որ գարեջուր են խմում նաեւ կանայք… Չէ՞ որ, տվյալների համաձայն, գարեջուր սկսել են պատրաստել մոտ 8 հազար տարի առաջ, եւ պատրաստում էին այն հենց տնային տնտեսուհիները: Իսկ երբ այն սկսեցին արտադրել վաճառքի համար, գործընթացին միացան նաեւ տղամարդիկ:

Գարեջրի օգտակարության մասին առաջին անգամ գիտականորեն խոսել է գիտնական Պարացելսը: Նա իր աշխատություններում գրել է. “Օգտակա՞ր է, թե՞ ոչ… ամեն ինչ կախված է ընդունման քանակից”: Նա կարծում էր, որ բուժիչ  է գարեջրի օրական 2-3 բաժակ օգտագործումը:
Գարեջուրը պարունակում է մեծ քանակությամբ B  խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, ֆոսֆոր, մանգան եւ այլ միկրոտարրեր:

Ազգային տոքսիկոլոգիական լոբորատորիայի աշխատակիցների  տեսության համաձայն՝ գարեջրում տոքսիկ ազդեցությունները զուգակցվում  են դրականով:
Գարեջուրը, ինչպես եւ գինին, պարունակում են բիոֆլավոնոիդներ, որոնք արգելակում եւ  կանխարգելում են  քաղցկեղի շատ տեսակների զարգացումը, սրտանոթային համակարգի մի շարք հիվանդությունների  առաջացումը:

Սակայն պետք չէ շատ տարվել գարեջրով, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը: Վերջապես, գարեջուրը  եւ թունդ ալկոհոլը բարձրացնում են միզասեռական համակարգի օրգանների՝  քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ինչո՞ւ է այդպես:
Ցավոք, ժամանակակից գարեջրում ֆլավոնոիդների քանակն անհամեմատ պակաս  է, քան հին, բարի ժամանակներում: Հակաօքսիդանտները գարեջուր  են թափանցում մատուտակի եւ գայլուկի միջոցով, սակայն մշակման  եւ հատկապես ֆիլտրման ընթացքում շատ տարրեր կորչում են:

Առանց ֆիլտրման գարեջուրը բուժում եւ երիտասարդացնում է մաշկը, մազերին հաղորդում է ամրություն եւ փայլ: Գարեջրով բուժում են ֆուրունկուլոզը, մաշկային հիվանդությունները եւ ռեւմատիզմը:  Երբ ֆլավոնոիդները շատ են, գարեջուրը մուգ գույնի է լինում, եւ  գարեջուր արտադրողները աշխատում են ֆլավոնոիդները հեռացնել:

Գերմանիայում, օրինակ,  ընդհակառակը, ըմպելիքին ավելացնում են  ֆլավոնոիդներ: Հակաօքսիդանտային հատկությամբ այդպիսի խմիչքը  ոչնչով չի զիջում կարմիր գինուն:
Իսկ մեր սպառողները չեն սիրում  այն գարեջուրը, որի մեջ կարող է պղտոր նստվածք առաջանալ:  Չնայած դառը համին՝ գարեջուրը պարունակում է բավականին  քանակությամբ ածխաջրեր՝ մալտոզա (ոչ օգտակար շաքար),  որը ներծծվում է արյան մեջ 1,4 անգամ ավելի արագ, քան խաղողաշաքարը:  Գարեջուրը կարող է արյան մեջ անցնելով վերածվել ճարպի:  Գարեջրում բավական մեծ է ֆիտոէստրոգենների քանակը, որը նման է  իգածին հորմոնին՝ էստրոգենին: Ուստի գարեջրի հաճախակի օգտագործումից կարող են  մեծանալ նաեւ կաթնագեղձերը, ինչպես նաեւ  կարող է նվազել այրածին հորմոնների՝ անդրոգենների քանակն օրգանիզմում: Չափից շատ գարեջրի օգտագործումը կարող է առաջ բերել գլխացավ: Պատճառը  սպիտակուցների քայքայման հետեւանքով առաջացած բիոգեն  ամինների առկայությունն է: Բացի ցավից, նրանք կարող են  առաջացնել երիկամների քայքայում:

Այդուհանդերձ, չի կարելի չնշել, որ գարեջուրը որոշ դեպքում երիկամների համար նաեւ օգտակար  է:  Օրական 1 բաժակ գարեջրի օգտագործումը կանխում է երիկամների  քարերի առաջացումը:
Վերոհիշյալից կարելի է հետեւություն անել, որ ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Մեծ քանակությամբ գարեջուր օգտագործելը վնասակար է օրգանիզմի համար: Միայն չափավոր օգտագործման դեպքում կարելի է օգտվել հազարամյակներ շարունակ սիրված ըմպելիքի բուժիչ հատկություններից:

Հեղինակ՝  Լուսինե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։