Աղիքային վարակներ
Առողջարար սնունդ

Զգուշացեք աղիքային վարակներից

Գաղնիք չէ, որ ամռան շոգին ավելի է մեծանում զանազան աղիքային վարակներով հիվանդանալու հավանականությունը: Նման վարակներից խուսափելու համար նախ պետք է  տեղեկացված լինել եւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:

Մարդու եւ կենդանիների սուր վարակիչ հիվանդությունները՝ տիֆը,  պարատիֆը, տոքսիկոինֆեկցիաները հանդես են գալիս մեկ ընդհանուր խմբով:
Հիվանդության սուր ընթացքի ժամանակ առաջանում է ուժեղ փորլուծություն,  իսկ քրոնիկական ընթացքի ժամանակ՝  թոքերի բորբոքում:
Սալմոնելոզի առաջացման աղբյուր կարող են լինել կենդանիները,  որոնք վարակում են սնունդը:
Հիվանդագին գործոն կարող են լինել  զանազան սննդամթերքները, որոնց մեջ կարեւոր նշանակություն ունեն  միսը եւ մսամթերքը, ձուն, կաթը եւ ջուրը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հարկադիր մորթի ճանապարհով ստացված, հատկապես մանրացված  եւ աղացած միսն առավել վտանգավոր է, քանի որ դրա մեջ ավելի ակտիվ են զարգանում վարակի հարուցիչները:
Սալմոնելները, մուտք գործելով սննդամթերք, նրա արտաքին հատկությունները չեն փոխում: Օրինակ՝ սալմոնելները կարող են մուտք գործել հավկիթի մեջ, երբ  հավկիթի կեղեւը վնասվում է:

Հիվանդության  կլինիկան
Հիվանդության գաղտնի շրջանը մի քանի  ժամից մինչեւ 2 — 3 օր է:
Հիվանդության զարգացման համար նշանակություն ունի սնման  բնույթը, հաճախականությունը, վիտամինային անբավարարությունը, սնման ռեժիմը, այն  պայմանները, որոնցում գտնվում է մարդը:
Հիվանդությունը զարգանում է ավելի արագ, եթե վարակված սնունդն  ընդունվել է անոթի վիճակում:

Տարբերում են սալմոնելոզի 3 ձեւեր՝
1. Լոկալիզացված կամ գաստրոինտերստիցիալ ձեւը (սալմոնելոզային տոքսիկոինֆեկցիա): Հանդիպում է 75 — 90% դեպքերում:  Այն սկսվում է սարսուռով, ուղեկցվում է ստամոքսաբորբով, ջերմաստիճանի բարձրացմամբ, առաջանում է փսխումսրտխառնոց, ուժեղ փորլուծություն՝ օրական 5 — 15 անգամ:  Կղանքը, ինչպես եւ խոլերայի ժամանակ, բրնձաջրի տեսք ունի:
Սրտխփոց է նկատվում, սկսվում է  սիստոլիկ աղմուկ:
2. Սեպտիկ կամ տիֆոիդ  ձեւի ժամանակ հիվանդությունը կարող է  սկսվել փորլուծությամբ: Այն ախտանշաններով նման է որովայնային տիֆին կամ  պարատիֆին:
Հիվանդների մոտ առաջանում է արյան վարակման, ինչպես նաեւ գլխուղեղուղեղապատյանաբորբին բնորոշ երեւույթներ:
Երբեմն հիվանդությունը, հարաճելով, կարող է առաջացնել լյարդի  բորբոքում, հեպատոխոլիցիստիտներ:
3. Սուբկլինիկական ձեւը. բակտերիակրություն: Զարգանում է  սալմոնելոզային վարակով հիվանդանալուց եւ առողջանալուց  հետո:
Վարակակրությունը կարող է լինել հետադարձ տիֆի, դիզենտերիայի,  մալարիայի ժամանակ:
Սալմոնելոզով հաճախակի են հիվանդանում նաեւ երեխաները:
Հիվանդության ախտորոշումն իրականացվում է արյան եւ կղանքի բակտերիոլոգիական  քննության հիման վրա:
Հարկավոր է այն տարբերել դիզենտերիայից, որի ժամանակ առաջանում է հաստ աղիքի բորբոքման երեւույթներ, ինչը սալմոնելոզի ժամանակ պատահում է հազվադեպ:
Պետք է տարբերել նաեւ տոքսիկոինֆեկցիաներից, որոնք առաջանում են  պայմանական պաթոգեն մանրէներից, խոլերայից:

Կանխարգելումը
Եվ  այսպես, ամառվա շոգին է՛լ ավելի ուշադրությամբ պահպանեք անվտանգության կանոնները

1. Ճաշը, հատկապես մսից պատրաստված, թեկուզ կես ժամ մի թողեք սենյակային ջերմաստիճանում եւ  աշխատեք նախապես չպատրաստել:

2. Նախորդ օրվա կերակուրը պետք է ուտելուց առաջ ոչ թե տաքացնել, այլ անպայման եռացնել:

3. Նախապես մի՛ աղացեք մսամթերքը. այն  նույնիսկ սառնարանում շատ արագ է փչանում:

4. Ուտելուց առաջ պահանջեք, որ ընտանիքի անդամները, հատկապես երեխաները ձեռքերը օճառով լավ լվանան:

5. Խոհանոցից վերացրեք ճանճերին:

6. Մի՛ սնվեք ամեն քայլափոխի վաճառվող պատրաստի մսամթերքով, հատկապես ամռան ամիսներին խուսափեք հանրային սննդակետերից լահմաջո, շաուրմա, մսով կարկանդակ եւ այլն գնելուց:

7. Աղցանները պատրաստեք  թթվասերով, ձեթով եւ այլն: Համեմեք անմիջապես ուտելուց առաջ:

Շտապ  օգնություն

1.Առաջին 6 — 8 ժամում կատարվում  է ստամոքսի լվացում, խորհուրդ է տրվում տաք փաթաթել ոտքերը:

2. Ցանկալի է փսխում առաջացնել: Դրա համար ցուցամատով կամ թեյի գդալով պետք է սեղմել քիմքը:

3. Օրգանիզմի ջրազրկումից խուսափելու  համար անհրաժեշտ է շատ հեղուկ ընդունել:

4. Անհրաժեշտ է բաժակի մեջ պատրաստել կալիումի գերմանգանատի թույլ վարդագույն լուծույթ, հետո զգուշությամբ լցնել սուրճի բաժակի մեջ այնպես, որ գերմանգանատի հատիկներ չընկնեն,  խմել օրական 2-3 անգամ, մինչեւ լուծն անցնի: Երբ հիվանդի մոտ դադարում են փսխումները, 4-5 օր նշանակվում է հատուկ սննդակարգ՝  մածուն, կեֆիր, կաթնաշոռ, բրնձի շիլա, խաշած կարտոֆիլ, թունդ քաղցր սեւ թեյ՝ չոր հացով:

Հիշե՛ք,  ցանկացած հիվանդություն կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը:

Հեղինակ՝ Էլմիրա Սարիբեկյան

 

2 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։