Մասուրից ըմպելիք
Առողջարար սնունդ

Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքներ մասուրից

Ըմպելիք Մասուր
Երկու գավաթ մասուրի թունդ թուրմը խառնել նույն քանակությամբ վերցրած կեֆիրի հետ, ավելացնել շաքարավազ ըստ ճաշակի: Մատուցել անմիջապես:

Ըմպելիք «Անտառային»
200 գրամ թարմ և 50 գրամ չորացրած մասուրը ճզմել, ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր և փակ կափարիչով կաթսայի մեջ թողնել մեկ ժամ: 300 գրամ անտառային մորին լվանալ, մաքրել պոչերից, անցկացնել մաղով, խառնել մասուրի թրմի հետ և ըստ ճաշակի համեմել շաքարավազով: Սառեցված ըմպելիքը մատուցել կերամիկական գավաթներով:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Մասրենու պտուղներից ըմպելիք
Քառորդ կիլոգրամ մասրենու պտուղները լվանալ, երկարությամբ կտրվածք անել, մաքրել սերմերը, տրորել և ավելացնել եռացրած ջուր: Եռացնել փակ կափարիչով կաթսայի մեջ և ապա տրորել: Ավելացնել չորս ճաշի գդալ մեղր, խառնել և սառեցնել: Մատուցել բարձր գավաթներով՝ յուրաքանչյուրի մեջ գցելով կերակրի սառույցի մեկական կտոր:

Ըմպելիք «Օրիգինալ»
Երեք բաժակ ջուրն եռացնել և սառեցնել: Երկուսից երեք ճաշի գդալ մասուրի խյուսը լուծել ոչ մեծ քանակությամբ սառը ջրում, այնուհետև խառնել մնացած ջրին: Մատուցելուց առաջ գավաթը լցնել պահածոյացված անանասով և հյութի հետ միասին խառնել: Մատուցել բարձր պնակներում՝ կերակրի սառույցի կտորներով:

Ըմպելիք «Առողջություն»
Մեկ ճաշի գդալ մասուրը ջրով լվանալ, ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, եռացնել և 15 րոպե թողնել փակ անոթի գոլորշու մեջ: Քամել, մասուրի պտուղների վրա ավելացնել մեկ բուռ խնձորի չորացրած կեղև, իսկ պատրաստի ըմպելիքի մեջ՝ երկու ճաշի գդալ մեղր: Ըմպելիքն օգտակար է, երբ խմում են գիշերը:

Աղբյուր՝ «Տնային առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։