Կին և տղամարդ
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Անհանգստացնում է կանանց

Հայտնի ճշմարտություն է, որ առողջ զավակներ կարող են պարգեւել միայն առողջ մայրերը: Մեր փոքրաթիվ ազգի համար սա, թերեւս, մարտավարական կարեւորության խնդիր է: Գիտակցելով այս ամենը՝ մեր պարբերականն իր ուշադրության կիզակետում է պահում կանանց վերարտադրողական առողջության հետ կապված հարցերը եւ հերթական անգամ անդրադառնում ընթերցողների կողմից բարձրաձայնված մտահոգություններին: Նրանց հարցերին պատասխանում է  բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նիկոլայի Ալեքսանյանը:

-Մեր ընթերցողը  նշում է, որ 6 ամիս է, ինչ ամուսնացած է եւ մեջքի հատվածում ցավ է զգում. դա կարո՞ղ է  խանգարել հղիանալուն:
— Մեջքի շրջանի ցավերը կարող են ունենալ տարբեր պատճառներ, սակայն որպես այդպիսին մեջքի ցավը չի կարող հղիանալուն արգելք լինել: Ցավերը կարող են լինել հետեւյալ պատճառներով. ողնաշարի սկավառակների տեղախախտ, երիկամային հիվանդություն, ձվարանների բորբոքում, արգանդի նորագոյացություններ կամ պարզապես մկանային գերլարվածություն: Եթե ընթերցողի մտահոգությունը հղիանալն է, ապա նա պետք է անպայման հետազոտվի գինեկոլոգի մոտ եւ պարզի` արդյո՞ք ցավի պատճառը գինեկոլոգիական խնդիր է, արդյոք վերարտադրողական գործունեության որեւէ խանգարման հետեւա՞նք է, թե՞ ոչ:

-Մեր հաջորդ ընթերցողը մի քանի ամիս առաջ բուժում է ընդունել միզասեռական ուղիների բորբոքման եւ սնկային հիվանդության դեմ: Վերջերս սեռական օրգաններում կրկին թեթեւակի մրմռոց է զգացել սեռական հարաբերության ժամանակ: Օգտագործել է մոմիկ եւ հենց առաջին օգտագործումից արգանդի շրջանում ցավեր ունեցել, նկատել է նաեւ արյուն: Դա դաշտանը սկսվելուց 10 օր առաջ է եղել, այնուհետեւ դաշտանը սկսվել է 4 օր շուտ: Ընթերցողը հետաքրքրվում է. հնարավո՞ր է, որ դա միոմայի առկայությունից լինի: Բացի այդ, նշված դեղամիջոցը թեթեւ բորբոքումների դեպքում կարո՞ղ է օգտագործվել:
-Այո, միոմայի առկայությունը կարող է նման զգացողությունների եւ երեւույթների պատճառ լինել: Երկրորդ եւ առավել հավանական պատճառը կարող է լինել միզասեռական հիվանդության ոչ լիարժեք բուժումը, դրա կրկնությունը, սեռական հարաբերությունից հիվանդության սրացումը: Մոմիկի առումով դժվար է հստակ պատասխան տալ, քանի որ ընթերցողը չի նշում, թե կոնկրետ ինչ մոմիկ է օգտագործել: Սովորաբար գինեկոլոգիական մոմիկների կազմը ներառում է հակամանրէային եւ հակասնկային պատրաստուկներ, բացի այդ կան մոմիկներ, որոնք հականեխիչ են եւ ազդում են տեղային բոլոր միկրոօրգանիզմների վրա: Բժիշկները նշանակումներ կատարում են ըստ հայտնաբերված վարակի եւ մոմիկի բաղադրության, այնպես որ հստակ պատասխան կարող է լինել միայն կոնկրետ տվյալների առկայության դեպքում: Տիկնոջը խորհուրդ եմ տալիս եւս մեկ անգամ այցելել գինեկոլոգին եւ պարզել անհանգստության բուն պատճառը:

-Հերթական հարցն այսպիսին է. ամուսնական զույգը հանդիպում է ամիսը 3-4 անգամ եւ օրվա ընթացքում 2-4 անգամ սեռական հարաբերություն ունենում: Արդյո՞ք վտանգավոր չէ նման հաճախականությունը: Բացի այդ, ընթերցողը նշում է, որ իր արգանդը թեքված է, դա կարո՞ղ է դժվարացնել հղիանալու եւ ծննդաբերելու գործընթացը: Հնարավո՞ր է, որ դաշտանն այդ պատճառով ուղեկցվի ցավերով:
-Ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում: Սեռական հարաբերությունների պարբերականությունը կախված է զույգի ցանկությունից, ինչն էլ իր հերթին պայմանավորված է անձի ընդհանուր առողջական եւ հորմոնալ վիճակով: Ինչ վերաբերում է հղիանալուն, ապա ընթերցողն անհանգստանալու պատճառ չունի, քանի որ մեծ մասամբ արգանդի դիրքն ունենում է որոշակի թեքություն, այն հիմնականում թեքված է լինում դեպի առաջ կամ հետ, խնդիր չէ  նաեւ աջ կամ ձախ թեքված լինելը, ինչը բնավ չի խանգարում հղիանալուն կամ ծննդաբերելուն: Արգանդի թեքությունն ուղղվում է հղիության ժամկետի մեծանալուն համընթաց:  Նշեմ, որ խոսքը վերաբերում է բորբոքային հիվանդություններ չտարած կանանց, քանի որ նման հիվանդությունները կամ վիրահատության արդյունքում առաջացած կպումները, ինչպես նաեւ ձվարանի մեծ ուռուցքը կարող են հարկադրաբար փոխել արգանդի բնական դիրքը եւ ցավերի պատճառ հանդիսանալ: Եվ, հարցի վերջին մասին անդրադառնալով՝  նշեմ, որ սեռական հարաբերությունները ցավոտ դաշտանի հետ որեւէ  կապ չունեն, եթե դրանք տեղի չեն ունենում հենց դաշտանի օրերին, քանի որ այդ օրերին կինը հիպոհորմոնալ վիճակում է` նրա սեռական ցանկությունները ժամանակավորապես մարած են, ուստի սեռական հարաբերությունը կարող է տհաճություն եւ ցավ պատճառել:

-Մեր ընթերցողը 34 տարեկան է, 2 տարի առաջ հեռացվել են արգանդը եւ ձվարանները, նա զգում է, որ իր օրգանիզմում կլիմակտերիկ փոփոխություններից բացի այլ փոփոխություններ էլ են կատարվում. մկանները ցավում են, ատամներն՝ արագ փչանում: Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել երիտասարդ եւ առողջ մնալու համար:
-Նման վիրահատական միջամտության համար ընթերցողը շատ երիտասարդ է, ուստի հորմոնալ պատրաստուկներ ընդունելու անհրաժեշտություն կա: Նման կանայք պետք է կանացի հորմոններ եւ կալցիումով, ստրոնցիումով հագեցած դեղամիջոցներ ստանան: Ընթերցողը մինչեւ 50-55 տարեկանը պետք է ընդունի նշված դեղամիջոցները, այլապես կունենա ոսկրային հյուսվածքի փոփոխություններ` առաջին հերթին հարվածի տակ կընկնի ողնաշարը, կառաջանա օստեոպորոզ, հնարավոր է տուժի սրտանոթային համակարգը. էստրոգենի (իգածին հորմոններ) անբավարարությունից կարող է առաջանալ  սրտային անբավարարություն` դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչպես նաեւ կնկատվի մազաթափություն, կվատանա մաշկի որակը: Դեղորայքի ընդունումը պետք է սկսել վիրահատությունից անմիջապես հետո: Եթե վիրահատող բժիշկը նշանակումներ չի արել, ապա ընթերցողը պետք է լրացուցիչ անգամ դիմի գինեկոլոգին՝ լիարժեք բուժում ստանալու համար:

-Բժի՛շկ, շնորհակալություն մանրամասն եւ սպառիչ պատասխանի համար:

Հեղինակ՝ Արփինե Անդրեասյան

41 մեկնաբանույթուն

  • Դիանա

    Բարև ձեզ որ խնդրեմ չեք ասի վտանգավո է որ քսուկի անալիզ եմ հանձնել ու մաքուր չի եկել (4րդ աստիճան ) նշեմ նաև որ բուժման մեջ եմ ու օգտագործում եմ Տերժինան մոմիկներից։ Ուզում եմ հղիանամ։ Նախապես շնորհակալություն

  • Kristin

    Barev dzez..es 23 tarekan em ev 1tari e amusnacac em,bayc chem hxianum….amusnanaluc heto dashtane darcel e ankanon 2amise meke linum.isk ays mek shabate poris storin hatvacum unem caver erbemnel cakoc u katichnivi artadrutyun…kaseq inchic karoxe linel?inchvor lurj xndire?

  • Վարդուհի

    Barev dzez bjshkuhi jan es arden 5 amise inch chem karoxanum dashtan tesnel meku mej caverem unenum dashtanayin bayc chem hivandanum hxi chem vorovhetev bazmics stugel em ,serakan haraberutyunneric heto nkatel em mek mek aryun bayc noric dashtan chem tesnum chishtn asats dzvaranneris hatvatsnel urela u qashis zgali avelacum em nkatel … inch karox em anel minchev bjishknerin ddimely???? Shnorhakalutyun

    • Anna

      Barev dzez bjshkuhi jan es 24 tarekan em 2ora inch tetevaki caver unem te kuyraxiqi shrjanum te erikamneri…es erikami qar unem…ayd caver@ karoxen kapvac linel mrsacutyan dzvaranneri kam erikami qareri het te kuyraxiqi xndira??mek mek dzax koxmumel unem caver

      • Anna Petrosyan

        Anna, միայն ցավով չեք կարող կողմնորոշվել, կույրաղիքի վարկածը պիտի անձամբ ստուգեմ, այլ խնդիրը պարզելու համար անհրաժեշտ է կատարել որովայնի, երիկամների սոնոգրաֆիա՝ անպայման լիքը միզապարկով։ Իսկ երիկամի քարից բնական միջոցներով ազատվել ցանկանալու դեպքում՝ դիմեք։

  • Anna

    Nelli, դա սնկային է, գուցե այլ վարակի հետ զուգակցվող, դա անհրաժեշտ է պարզել քսուկի հետազոտությամբ։ Ճիշտ կլինի, որ ամուսինն էլ քսուկի հետազոտություն կատարի։ Արդյունքները թղթային տարբերակով կարող եք բերել, նայեմ։

  • Nelli

    barv dzez bjshkuhi jan ..es 31 tarekan em yev unem artadrutun. unem qor voch nersum ayl drsi koxmic. bayc spitak parakalum em nkatum .. hnaravora da snkayin lini.u da varaq lini ..? vorovhetev erb haraberutyun em unenum amusnus mot xndirner en araj galis.arnandami mot bshtikner u artadrutyuna linum…hnaravora indznic lini?

  • Anna

    Мария, դա կապված է նորմայից շեղումների շատ կամ քիչ լինելուց և շեղումների պատճառներից, ավելի հավանական է հղիանալ չկարողանալը, մանրամասներ իմանալու դեպքում,կփորձեմ օգնել։

  • Мария

    Барев дзез бжшкуи, асацек хндрем ете сваранериц меке мец е миусе покр да карохе втангавор линел ереха уненалун, нахапес шноракалутюн

  • Melina

    Barev cez.es 24 tarekan em amusnacac.unem 2erexa .erkrords 9 amsekan e.ev minchev hima dashtan chem unecel.anhndat borboqumner em unenum bujvum em krknvum e.hima sur caver unem poqr qonqums.artadrutyun.dashtan chunenal kap uni dra het nshem vor krcqov em kerakrum.inch bujum xorhurd ktaik

  • Anna

    Melanya, որքան հասկանում եմ, հիմա Դուք այդ դեղամիջոցները չեք ընդունում, և չեմ կարծում, որ դա է պատճառը։ Ստուգվեք գինեկոլոգի մոտ, կարող է օրգանական խնդիր լինել։

  • Melanya

    Barev dzez!!!! Es 25 tarekan em unem 2 erexa,uzum enq 3rd poqrik unenal,sakayn chi stacvum!!!! Hunvar amsin bujumner em stacel voxnasharis het kapvac!!!! 10 nerarkvel em Диклоберл dex@,dra het mektex ogtagircel em Артмелок haber@!!!! Hargeli bjshkuhi xndrum em aseq,karox e ayd dexamijocner@ xangarum en hxianalun

  • Anna

    Sofi, մի քանի օր տատանումներ լինում են և դա նորմայի մեջ է, իսկ հղիության առումով խորհուրդ կտամ համենայն դեպս կրկնել թեստը, և անպայման առավոտյան կատարել այն։

  • Sofi

    Bjshkuhi jan barev cez.dashtams 2 or ushacel e,test em anum bacasakan e cuyc talis or hxi chem.imchi het karoxe kapvac linel da.chnayac vor misht dashtans amen amis 4-5 orov araj e exel.hima ushanum e..hnaravor e vor iroq linem hxi??

  • A

    Has, քանի որ տեղյակ չեմ Ձեր խնդրի ընթացքին, կարող եմ միայն ասել, որ բժիշկները հիմնականում ձգտում են պահպանել վերարտադրողական օրգանների ֆունկցիան։ Եվ կարծում եմ, որ Ձեր ծնողները հաստատ գիտեն Ձեզ տանջող հարցի պատասխանը, հարցրեք նրանց։

  • Anna

    Օֆելյա, արտադրությունը մշտակա՞ն է, թե որոշակի օրեր, օրինակ դաշտանից 12 օր հետո։ Իսկ ցանը սափրելուց հետո, Ձեր մաշկի առանձնահատկությունն է։

  • Has

    Barev dzez hargeli bjshkuhi. Mi ayspisi harce indz tanjum. Yes 18tarekan em 2015tvakanin virahatelem dzax dvarani kista 6sm mecutyamb virahatutyuny katarvel e lavaraskopi virahatutyunic heto gangatner yev xndirner chem unecel bayc misht mi harc e indz tanjel hnaravor e ayt virahatutyuny patjar handisana chxianalu kam karoxe ayt virahatutyunic heto chxinal kiny?

  • Օֆելյա

    Բարև ձեզ,ես 22 տարեկան եմ և ունեմ առանց գույն և առանց հոտ արտադրություն արդեն երկար ժամանակ,խնդրում եմ կասեք բնական ճանապարհով ինչ կարող եմ անել

  • Anna

    Armine, հիմա stimulacya անելն անարդյունք կարող է լինել, քանի որ Ձեր ամուսնու մոտ սերմի որակի խնդիր կա։ Բացի դրանից դա կարելի է կյանքի ընթացքում ընդամենը մի քանի անգամ կատարել, այնքան էլ անվտանգ չէ։ Ես բոլորովին այլ տարբերակ եմ տեսնում։ Սկզբից բարձրացնել ամուսնու սերմի որակը և փորձել կարգավորել Ձեր հորմոնալ խնդիրները, և այդ ամենը միայն բնական միջոցներով։ Իսկ մայրանալու հույսը միշտ ունեցեք, վանեք տխուր մտքերը։ Գուցե ավելին կարողանայի ասել, եթե տեսնեի Ձեր և ամուսնու ախտորոշումները։

  • Armine

    ayo labaraskopik en arel ,ancela 2 amic bayc vochmi huys chka .cvazatum chi linum dashtans eli dexoyaqov e linum .arajarkum en stimulacya bayc chgitem hamacaynvem te che xndrum em mi xorhurd tveq .ha amusins analiza hancnel spemayi 25% A SHARJUNAKUTYUNN.et tokosov hnaravora hxiyutyun lini.

  • Armine

    brev cez es 29 trekn em.7 taiya amusnacac em ev erexa chunem ,inc hetzoteluc heto haytnaberecin cvarani polikistoz ,hima virahatvel en cvaraners en huysov vor amen inch norml petq lini bayc vochmi popoxutyun chk ,dashtans dexoyaqi chi linum ev cvabjij chi hasunanum .xndrum em mi xorhurd tveq inch kareliya anel .gjvum em en mtqic vor es miguce erbeqel mayr chdarnam.naxapes shnorakalutyun.

  • Anna

    Ani, եղանակի կտրուկ տատանումները կարող են մրսածության բերել և այդ հատվածն էլ այդ պատճառով ցավել։ Սակայն, եթե մի քանի օրից չանցնի, պետք է ստուգվել։

  • Anna

    Anjela, խորհուրդ եմ տալիս կարդալ այս կայքում «Ինչու՞ է խանգարվում դաշտանը» հոդվածը, խուսափել հորմոնալ դեղորայքից և բնական միջոցներով կարգավորել դաշտանը։

  • Anjela

    Barev cez, 19 tarekan em unem cvarani polikistoz, 3 amisxmel em diane 3 amisel djes+, gnaci bjshki ameninch normaler tapvel er manr kistaner … 3 amis anc dashtans xangarver eli gnaci bjshki eli eyin arajace et kistanern , hima bjishk@ nshanakela belara,, hnaravora vor eli tapven u arajanan u, mazers ahavor tapvuma , inch xorhurd eq talis

  • Anna

    Varduhi,փորձեք հաստատել կամ հերքել ոտքերի ցավի այլ պատճատները։ Դրա համար այցելեք բժշկի և ստացեք ախտորոշում, դրանից հետո դիմեք, կաշխատեմ օգնել։ Իսկ կիստայի և հեղուկի վերաբերյալ ձեզ ի՞նչ խորհուրդ են տվել, արդյո՞ք դրանք Ձեզ անհանգստացնում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։