ձուկ
Այլ

Սրտի պահապան Օմեգա-3-ը

Վերջերս հաճախ ենք լսում Օմեգա-3 նյութի գործածության մասին: Ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմի  համար,  ինչո՞ւ է այն այդքան անհրաժեշտ: Օմեգա-3-ի բարերար ազդեցությունը ամենից շատ ուսումնասիրված է սրտի վրա, նաեւ հաստատված է, որ առանց օմեգա-3 թթվի մեր օրգանիզմը երկար կենսագործել չի կարող:

Օմեգա-3-ը նվազեցնում է վնասակար ճարպերի մուտքն արյան մեջ, կանխում է արյան անոթների բորբոքումները: Սիրտանոթային համակարգի հիվանդների մոտ օմեգա-3 ընդունելու դեպքում հազվադեպ են հիվանդության սրացումներ լինում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Օմեգա-3-ը դրական ներգործություն ունի նաեւ հոգեկան հիվանդությունների դեպքում, օգնում է դեպրեսիայի ժամանակ, նույնիսկ մարում է ագրեսիան, լավացնում էմտավոր ունակությունները, կանխարգելում է մակուլյար դեգեներացիան, որը համարվում է տարեց մարդկանց կուրության պատճառ: Օմեգա-3-ն արգելակում է լյարդի ճարպակալման գործընթացը, կասեցնում է շաքարախտի առաջացումը: Օմեգա-3-ը թեթեւացնում է ռեւմատիզմի, հոդաբորբի ընթացքը, ինչը վնասում է հոդերը եւ ներքին օրգանները, օգնում է  թեփատու որքինի եւ հաստ աղիքի ծանր վնասվածքի դեպքում, ինչպես նաեւ  խորհուրդ է տրվում երեխաների բրոնխային հեղձուկի ժամանակ:

Օմեգա-3-ը կանխարգելում է աղիքային քաղցկեղի գոյացումը, տղամարդկանց մոտ դրական է ազդում սերմնահեղուկի վրա՝ լավացնելով որակը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամենից շատ օմեգա-3 կա ձկների եւ ծովային կենդանիների օրգանիզմում ինչպես նաեւ ծովաբույսերի մեջ: Ինչպե՞ս ապահովել պահանջվող օրական չափաբաժինը, չէ՞ որ հնարավոր չէ ամեն օր ձկնեղենով սնվել: Պարզվում է, որ բավական է շաբաթական 2 օր ձկան օր սահմանել, եւ օրգանիզմի պահանջը կլրացվի:

Օմեգա-3 թթուներով ամենահարուստը ձողաձկան լյարդն է: 100 գրամ պահածոյացված լյարդում պարունակվում են 10-25 գրամ օմեգա-3 թթուներ: Օրական չափաբաժինը 2,5-5 գրամ լյարդ է կամ 1,5 գրամ ձողաձկան յուղ: Օմեգա-3 թթուներ կան նաեւ ընկույզի, կտավատի ձեթի մեջ: Այդ թթուներից ամենագլխավորը ալֆակիտրոնաթթուն է: Սակայն նշված սննդամթերքները պետք չի ենթարկել ջերմային մշակման, այլ անհրաժեշտ  է օգտագործել աղցանների մեջ, թարմ վիճակում:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։