Ինչո՞ւ են դեմքին լաքաներ առաջանում
— Դեմքիս վրա առաջացել են մուգ լաքաներ: Կցանկանայի իմանալ՝ ինչի՞ հետ են կապված: Առհասարակ ի՞նչն է պատճառը, ո՞ւմ դիմել եւ ինչպե՞ս կատարել բուժումը:
Մարգարիտ
Վերջին ժամանակներում գեղեցիկ սեռի միջին տարիքի ներկայացուցիչները հաճախ են բախվում դեմքի վրա առաջացած մուգ լաքաների խնդրի հետ: Դա կարող է լինել արեւի տակ շատ մնալուց, տարբեր քսուքներ եւ կրեմներ օգտագործելուց, ինչպես նաեւ կապված լինել ներքին օրգանների հիվանդությունների հետ:
Փորձելով պարզել նման բծերի առաջացման պատճառները եւ փոքր-ինչ օգտակար լինել մեր ընթերցողին՝ դիմեցինք թերապեւտ Լաուրա Համբարձումյանին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Հարգելի՛ բժշկուհի, մեր ընթերցողի դեմքին առաջացել են մուգ բծեր: Որո՞նք են դրանց առաջացման պատճառները:
-Ցանկացած հիվանդության պատճառն իմանալու համար անհրաժեշտ է կատարել խորը բժշկական հետազոտություն: Դեմքի վրա առաջացած մուգ լաքաները կարող են ունենալ տարբեր պատճառներ: Որպես թերապեւտ կարող եմ պարզապես ենթադրել, որ նման երեւույթներ կարող են առաջանալ նաեւ լյարդի գործունեության խանգարումից: Սակայն նման դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը դիմի մաշկավեներոլոգի, ով էլ կկատարի մանրազնին հետազոտություն եւ կպարզի պատճառը:
Լսելով թերապեւտի խորհուրդը՝ դիմեցինք մաշկավեներոլոգ Կարեն Հովհաննիսյանին:
-Պարո՛ն Հովհաննիսյան, մեր խմբագրություն դիմած ընթերցողի դեմքի վրա առաջացել են մուգ բծեր, ինչի՞ հետ է դա կապված:
-Դեմքի վրա առաջացած մուգ բծերը կոչվում են խլոազմաներ: Խլոազման արտահայտվում է դեմքի մաշկի վրա դեղնաշագանակագույն լաքաների ձեւով, որոնք առաջանում են հիմնականում կանանց մոտ՝ հղիության ընթացքում, դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ (օրինակ՝ կապված ձվարանների ֆունկցիայի խանգարման հետ), հակաբեղմնավորիչ պատրաստուկների ընդունման դեպքում, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Խլոազմաների տիպի արտահայտումներ կարող են ի հայտ գալ նաեւ մակերիկամների, հիպոֆիզի, վահանագեղձի պաթոլոգիաների ժամանակ, լյարդի հիվանդությունների դեպքում, արեւի տակ երկար գտնվելուց, տարատեսակ քսուքներ ու կրեմներ օգտագործելուց:
-Ինչպե՞ս է այս դեպքում իրականացվում բուժումը:
-Պատճառի կամ նպաստող գործոնների վերացման դեպքում լաքաները կարող են անհետանալ, սակայն որոշ դեպքերում դրանք կրում են կայուն բնույթ եւ դժվարությամբ են ենթարկվում տարբեր մեթոդներով բուժման: Դեմքի լաքաների վերացումը կատարվում է մի քանի ձեւերով: Բժշկի խորհրդով եւ հսկողությամբ իրականացվում է հակագունակային թերապիա հիմնականում 2 ուղղություններով՝
1) Վերնամաշկի արտաքին շերտի պոկումը (կլպումը), որից հետո նոր առաջացող բջիջներում գունակների քանակը սովորաբար ավելի քիչ է լինում:
2) Սպիտակեցնող միջոցների օգտագործում: Հատկապես հաճախ խորհուրդ են տրվում սալիցիլաթթվի պատրաստուկներ (հատկապես յուղոտ մաշկի դեպքում). 20%-անոց սալիցիլային սպիրտով մերսում են մաշկը մի քանի օր՝ օրը 3-10 անգամ, մինչեւ մաշկը դառնում է չոր, կնճռոտ եւ հիշեցնում է մագաղաթ: Հետո համապատասխան հատվածների վրա 15-20 րոպե դնում են 2%-անոց սպիտակ սնդիկի քսուք (2օր), որից հետո ընդունում են գոլորշիով շոգեբաղնիք (դեմքի), պինցետի օգնությամբ հեռացնում են արտաքին եղջերային շերտը (պոկվող), քսում են սառեցնող քսուք: Բայց այս ամենը կատարվում է միայն բժշկի նշանակմամբ եւ հսկողությամբ:
-Բժի՛շկ, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Նախ՝ ասեմ, որ նման իրավիճակում հայտնված հիվանդն առանց վարանելու պետք է դիմի մաշկավեներոլոգի: Լաբորատոր հետազոտությունից հետո միայն հնարավոր է պարզել լաքաների առաջացման պատճառը: Դրանից հետո միայն իրականացվում է բուժումը:
Իսկ մյուս ընթերցողներին խորհուրդ կտամ հետեւողական լինել առողջության նկատմամբ, զգուշությամբ օգտագործել այն զանազան քսուքները, որոնք մեր օրերում գովազդվում են տարբեր ընկերությունների կողմից: Միշտ հիշե՛ք, որ դրանց պատճառով կարող եք Ձեր նուրբ ու գեղեցիկ մաշկի վրա թողնել անդառնալի հետքեր:
48 մեկնաբանույթուն
Mariam
Barev dez xndrumem aseq injpes azatvem mejqi laqaneric
Նարինե Մինասըան
Բարեվ ձեզ դեմքիս լաքաներ են առաջացել արևի տակ երկար անցկացնելուց.ղնդրում եմ ասեք ինչ անեմ?
Անանուն
Xndrum em patasxaneq gracis
Անանուն
Բարև ձեզ
Ես մեկնաբանությունները կարդացի և տեսա, որ իմ խնդրից նաև ունի Լուսինեն։
Եսել եմ ոսկով իմ դեմքը մաքրել և այրվածքներ է առաջացել։
Խնդրում եմ ասեք թե ինչ խորհուրդ տվեցիք Լուսինեին։ հավատացած եմ որ մեր լաքաները իրար նման են։ Այդ այրվածքներ իմ շրթունքի վերևի մասում են, խնդրում եմ ասեք ինչ անեմ որ անհետանան։
Ruzanna
Barev dzez mashkis vra arajacel e laqaner . Bun arajacman patchar@ aknahayt e arel em analizner..nshanakvel e plazmiterapia ev mizo terapia.kxndei patasxaneiq ardyunavet e da tariqs 28 e. Erbeve chem unecel boxoq
Ruzanna
Barev dzez mashkis vra arajacel e laqaner . Bun arajacman patchar@ aknahayt che arel em analizner..nshanakvel e plazmiterapia ev mizo terapia.kxndei patasxaneiq ardyunavet e da tariqs 28 e. Erbeve chem unecel boxoq
Սուսաննա
Բարև ձեզ ջերմատան բույսերի հետևանքով դեմքիս լաքաներ են առաջացել խնդրում եմ ասեք ինչպես ազատվեմ դրանցից
Anna Petrosyan
Սուսաննա, կմանրամասնե՞ք, ինչպե՞ս է առաջացել խնդիրը։
Անանուն
xndrum em inc el aseq
Tina
Barev dzez im demqin kan laqaner inc xorurhd ktaq ha
lusine
barev cez xndrum em ogneq inc eress voskov maqrelic ayrvacq e arajacel dimeci maskabani triderm nsanakec bayc sev laqaya Manvel inc xorhurd ktaq vorpisi azatvem ayd thac laqayic
Anna Petrosyan
lusine, պիտի տեսնեմ այն, որպեսզի կարողանամ խորհուրդ տալ։
Teli
ceyq asi inc hivandutyan patcar karoxe handisanal matneri mashki spitak laqaner@
Hermine Petrosyan
Barev dzez, vzis vra erku koxmn el sevacela, vor xndrem kaseq inch hivandutyan depquma arajanum ev inchov kareliya bujel vor guyn@ poxvi
Լիլիթ
Խնդրում եմ բժիշկ ջան կասեք ինչպես ազատվել լաքաներից դա ինձ մոտ սկսվում է արեցի?
Անանուն
isk ceyq asi inci patcar karoxe handisanal matneri mashki spitak laqaner@
Anna Petrosyan
Anonymous, հավանաբար վիտիլիգո է, հաստատելու կա հերքելու համար դիմեք մաշկաբանի։
lusine
bsisk jan es erevanum cem aprum karox em ancnakanov nkar uxarkem
Anna Petrosyan
lusine, ուղարկեք։
lusine
incpes karox em cez uxarkel nkarner@ sat shnorhakal klinem inc ognelu hamar
Anna Petrosyan
lusine, ուղարկեք վայբերիս։
Անանուն
Barev cez es mi tari araj demqis qimiakan pilingem arel dranic heto demqs lriv sevacela mi qani tex dimelem inch arelem chi maqrvel ogtagorcelem depigment miqich guyn bacvela bayc chi ancnum inch kareliya anel ogneq
Ani
Barev dzez demqi laqaner@ inchpes maqrem. xndrum em kaseq
Անանուն
Barev jez im demqin arajacel en arevic sev laqanel hnaravor e buzel te voch
Anna
BARV CEZ DEMQIS SEV LAQANER EN HAYTNVEL ARTEN MI TARI E. U CHGITEM INCH ANEM VOR ANCNI.XNDRUM EM OGNEQ
Anna Petrosyan
Anna, սիրով կօգնեմ, պիտի հանդիպենք, որպեսզի տեսնեմ և պարզեմ մանրամասներ։
Կարինե
Բարև ձեզ։ Իմ դեմքի վրա արդեն երկու տարի է հայտնվել են մուգ հետքեր։ Ինչ որ մի դիմակ կամ քսուկներ չեք կարող առաջարկել? Կամ Ձեր հեռախոսահամարը եթե հնարավոր է կտաք զանգահարեմ տեսնենք ինչ կարող ենք անել։
Anna Petrosyan
Կարինե, խորհուրդ կտամ սկզբից այցելել մաշկաբանի, պարզել բծերի բնույթը և կատարել լյարդի, լեղապարկի սոնոգրաֆիա։ Դրանից հետո մաշկաբանի եզրակացությունը և սոնոգրաֆիան ուղարկեք մեյլիս կամ վայբերիս՝ նայեմ։
Anna
Margarita, մաշկային խնդիրների դեպքում նկարը ինֆորմատիվ չէ։
Seda
Im txayi demqin arevic spitak laqanera haytnvel inch karelia anel vor noric chkrknvi.Xntrum em patasxaneq…
Anna Petrosyan
Seda, առանց տեսնելու հնարավոր չէ խորհուրդ տալ, եթե ունեք բժշկի ախտորոշում, ուղարկեք կամ բերեք նայեմ։
Margarita
Isk hnaravor e es dzez uxarkem nkar feysbuqi mijocov
Anna
Shushan, եթե բծերը չեն անհետացել, նշանակում է նաև ներքին օրգանների խնդիր կա, և միայն կոսմետիկ միջոցներն օգնել չեն կարող, բծերը նաև կարող են շատանալ։ Առանց տեսնելու խորհուրդ տալ չեմ կարող, ցանկության դեպքում կարող եք զանգահարել և գրանցվել ինձ մոտ անհատական խորհրդատվության։
Shushan
Hxiutuynic heto demqis shakanakaguyn laqaner en mnacel shat em xndrum inz mi xorhurt tveq inch anem naxapes shnorakalutyun
Anna
Hayk, այցելեք մաշկաբանի ախտորոշվելու համար, կամ եկեք ինձ մոտ, առանց տեսնելու խորհուրդ տալ հնարավոր չէ։
Meline
barev dez im demqin arajacel e karmir laqaner vor@ hxiutyan jamanak.hima noric e yexel karmir guyni uteliqner@ argelel ein.da inch e yev inch bujum ka
Hayk
barev dzes xndrumem inz mi xorhurd tveq amboxchq mashkis vra spitak laqanera arajacel u qani gnum shatanuma inch xorhurt ktak inchpes veracnel dranq
Anna
Nun, կարող եք փորձել մաղադանոսի կամ կիտրոնի հյութ քսել, սակայն մուգ գույնի բծերի առաջացման դեմ պետք է ավելի հիմնովին մարտավարություն վարել,դրանք կարող են նաև շատանալ։ Ցանկության դեպքում կարող եք զանգահարել և գրանցվել ինձ մոտ անհատական խորհրդատվության։ Ամեն դեպքում նկատի ունեցեք, որ բշտիկների առաջացումը միայն դեմքի խնդիր չէ, այլև ողջ օրգանիզմի, և անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն տեղեկություն։
Nun
Barev dzez.Bjishk jan qtis vra arajacel e poqrik dzmeriki kti chap laqaya nman ban aysinq ayt hatvac@ im mashki mug a.kosmetolog@ asuma pigmenta arevica arajacac bana. Kam pzuki hetevanqa .xndrum em kaseq inch anem vor ancni.
Anna
Margarita, որքան հասկանում են, հաճախ եք բշտիկներ ունենում։ Կարող եք օգտվել «Տնային Առողջարան» ամսագրի թ.8 համարում «Բշտիկներ, ես ձեզ չեմ սիրում» հոդվածի խորհուրդներից։ Այն վաճառվում է թերթի կրպակներում, փոստային բաժանմունքներում։ Կարող եք զանգահարել և գրանցվել ինձ մոտ անհատական խորհրդատվության։ Ամեն դեպքում նկատի ունեցեք, որ բշտիկների առաջացումը միայն դեմքի խնդիր չէ, այլև ողջ օրգանիզմի, և անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն տեղեկություն։
Margarita
Xndrum em ogneq indz azatvel demqi laqaneric dranq aveli shat nman en poseri ev henc verq e linum demqis hetq mnuma
Anna
Ani, խորհուրդ կտամ սկզբից դիմել մաշկաբանի դեմոդեկոզը հերքելու կամ հաստատելու համար։ Դրանից հետո զանգահարեք 010 73–15–16 համարով, նշեք ախտորոշումը։ Մենք անպայման կօգնենք Ձեզ։
Arpine
Barev dzez im demqin kan laqaner injpes karox em ayn maqrel nayev kan pzukner
Anna Petrosyan
Arpine, հեռակա կարգով, առանց տեսնելու խորհուրդ տալ հնարավոր չէ, ցանկության դեպքում կարող ենք հանդիպել, առաջին խորհրդատվությունն անվճար է։
Arpine
Snhorakalutyun xorhrdi hamar es dimel em bjski demqis hamar inc mi kerm asacin vor oktagorcem hima miayn mnacel e laqanern
Ani
Xndrum em ogneq inc demqis aysinqn jakatis hatvacum unem shat manr pzukner inch anem
Anna
Ինչ է ախտորոշել բժիշկը, զանգահարեք 010 73–15–16, ժ. 10–11։
Կարինա
բարև ձեզ ինձ օգնեք խոլեստերինից ազատվեմ խնդրում եմ գրեք