Գանգատվում են տղամարդիկ
«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:
— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Կանխարգելեք դիսբակտերիոզը

Կյանքը սկսվում է 40-ից հետո
Հարակից նյութեր

Ինչպես բարձրացնել հեմոգլոբինը
Օգոստոսի 13, 2014
Անպտղություն պատճառները
Ապրիլի 19, 2019
1,170 մեկնաբանույթուն
Tiko
Karmracucun@ chi lini bujel tan paymannerum? Isk inchice da linum karmira u kpneluc minpoqr cav ka sodaya jur@ chi ogni?
Anna
Շիրակ, Vvvv և ՎՎ դիմեք ուրոլոգի, միայն նկարագրությունը բավարար չէ, ձեզ անհրաժեշտ է ստույգ ախտորոշվել։
Anna
Xcho, Ձեզ բուժելուց առաջ ի՞նչ էին ախտորոշել, ի՞նչ հիվանդություն էին բուժում։
Anna
Tiko, ուրեմն դիմեք ուրոլոգի։
Anna
HH, եթե կարմիր է և քոր կա, կատարեք սոդայաջրով լոգանք, անկախ ամեն ինչից ամեն երեկո կատարեք լվացումներ։ Եթե դա չօգնի, անպայման այցելեք ուրոլոգի։
ՎՎ
Բժիշկ խնդրում եմ պատասխանել ինծ մոտ հետեւյալ խնդիրն է,սեռական հարաբերությունից հետո անդամիս ստորին հատվածում(սկտած գլխիկից ուղիղ գծով մինչեւվ ներքեվ) առկա է ցավ,ակտը տեվում է շատ կարճ եւ ցավի պատճառով անհնար է շարունակել
Շիրակ
Բժշկուհի խնդրում եմ պատասխանեք։
Vvvv
barev dzez mi ban harcnem arnandamis vra mijin chapsi koshtuk ka u cavecnume . Da vtangavor bane ? inch karox em anel vorpisi ancni ?
Շիրակ
Բարև ձեզ առնանդամի վրա փոքրիկ ճաքած տեսքով վերք է գոյացել։ Ինչի՞ց է հնարավոր։
Xcho
bjhishk jan es arden 3 tari klini arandamis vra spitak para kapum andur hovov dimelem bujvelem chi ancel krknvela voncor xronikskan darac lini inchic klini
Tiko
Che qor chka uxaki karmira u chem karoxanum kpnem bac vichakum
Lov
Bjish inch xorurd ktaq et depqum ete mnacel e kisat uxaki chem uzum gnam bjshki inch dexer xorurd ktaq vor xmem heto nor vetjnakan kaycelem bjshki analiz ktam. Hima qor orva mej karoxa lini karoxa che nuynel hot@ aravotyan chka linuma mek mek kesorin mekel erekoyan tenc zgacnel chi talis
HH
Hargeli bjishk es 15 tarekan em,erb dipchum em arnandamis glxikin cavum e.Da shat vtangavore ev inch exanakov karelie bujel.Naxapes shnorhakalutyun.
Anna
(R), դա ինքնուրույն բուժել չի ստացվի, դիմեք ուրոլոգի։
Anna
Lov, Ձեր սնկային բուժումը մնացել է անավարտ։
Anna
Tiko, եթե ուղղակի կարմի է և քոր կա, կօգնի սոդայաջրով լվացումը,բացատրել եմ վերևում։ Կատարել 10 օր շարունակ, օրը 2 անգամ։ Եթե 1-2 օրից փոփոխություն չլինի, դիմեք ուրոլոգի։
Anna
Արեն, չիչխանի յուղը կօգնի լավացնել վերքը, սակայն թլիպի հարցով ճիշտ կլինի խորհրդակցեք ուրոլոգի հետ։
(R)
Barev bjishk jan.dzez mi harc eli.arnandamis kashin shat djvare het gnum kareli e nayev asel chignum.mnafcac sax normala.inch xorhu5rd ktaq vonc bujem.???
Lov
Kpatasxaneq xndrum em vjishk
Lov
Barev bjish jan. Mot mek amis araj haraberutyun em unecel dranic mi shabat anc andans sksec mi poqr qor gal hakasnkayin haber xmeci ancav hima el sksela mi poqr thach hot gal u andanis mizelu kanal qor gal inch xndira im mot. Shnorhakalutyun
Lov
Barev bjish jan. Mot mek amis araj haraberutyun em unecel dranic mi shabat anc andans sksec mi poqr qor gal hakasnkayin haber xmeci ancav hima el sksela mi poqr thach hot gal u andanis mizelu kanal qor gal inch xndira im mot. Shnorhakalutyun
Tiko
Barev dzez karoxeq asel vonc tan paymannerum bujel arnandami glxiki karmracucum@?(mekel asem vor kpneluc glxikin cav ka)
Արեն
Bjishk jan arnandamis tlipy kisaktrvac vichakuma u amen angam erb uzum em harabervel zugynkeruhus het cavuma u eli verqy bacvuma, ka inch vor qsuk vor karox e bujel ayd verqy?
Goq
chaver chunem baec qor kar sodayov lavacumnerem arel voncor oqnela hamarya qor chigali el
Anna
Gege, Ձեզ պետք է այցելել ուրոլոգի, ախտորոշում ստանալուց հետո գրեք։
Gege
Barev dzez, kaseq imanam? Skzbum ujex qor, heto mi poqr urchel, isk heto mashk@ vnasvel (arnandami)
Inch hivandutyan masina xosq@? Yev inch dexorayq karajarkeq?
Anna
Zor, մինչև լիարժեք բուժվելը հարաբերություն մի ունեցեք, ծայրահեղ դեպքում՝ պահպանակով։ Երկուսդ էլ պիտի բուժվեք։ Կարող եք գալ ինձ մոտ խորհրդատվության։
Anna
Senik, դիմեք ուրոլոգի, վերցրեք նրանից ախտորոշման Ձեր օրինակը։
Anna
taron, Ձեր հարցին արդեն պատասխանել եմ, կարդացեք վերևում։
Zor
Kanunavo lvacumer chem katarum kins uni shat qich mrmroc inch petqe anem karoxeq ognel?
Goq
chaver chunem baec qor kar sodayov lavacumnerem arel voncor oqnela hamarya qor chigali el
Senik
Bjisk arnandamis koxayin masum maski makeresic durse tvel mec bshtik u qore galis glxiki mas@ nereceq kaseq da inche nshanakum ev um dimem
taron
barev dzez bjishk, serakan haraberutyan jamanak , esel arden erord angam, telik@ vor@ kashvine kpac arune galis et in4ica, ev in4 karoxem anel
Anna
Zor, անդամի կանոնավոր լվացումներ կատարու՞մ եք, և պարզեք Ձեր կինը քոր, մրմռոց, այլ անհանգստացնող երևույթներ չունի՞։
Anna
taron, դա տարածված երևույթ է,սակայն ոչ բոլորի մոտ է լինում։ Մի քանի օր հարաբերություն մի ունեցեք, օրը 2 անգամ մարգանցովկայի թույլ վարդագույն լուծույթով լվացում կատարեք, մինչ վերքի լավանալը։ Եթե պոկվի հարաբերության ժամանակ, պետք է հարաբերությունն ընդհատել, վնասված մասն ամուր սեղմել ձեռքով մինչև արյան կտրվելը (եթե արյուն է գալիս), դրանից հետո լվանալ ախտահանիչ հեղուկով, օրինակ ֆուրացիլինի կամ թույլ վարդագույն կալիումի գերմանգանատի (марганцовка)։ Հարաբերություն չունենաք մինչև լիարժեք ապաքինումը, բարդանալու դեպքում գրեք։
Anna
Goq, եթե չունեք քոր, ցավ, հատկապես միզելուց,այլ անհանգստացնող նշաններ,ուրեմն խնդիր չկա։
Zor
Bjish erku shabate amusnacelem ameninch kargin er bayc erku or e cavuma e arnandams ev chem karoxanum haraberutyun unenal naev qich karmrate inchic e?
taron
barev dzez bjishk, serakan haraberutyan jamanak , esel arden erord angam, telik@ vor@ kashvine kpac arune galis et in4ica, ev in4 karoxem anel
Goq
barev bjishk jan sermnahexuki guyn@ ete miqic dexnavuna urem inchvor xntir ka mots??? ev ete ha inch anem???
PamGup
do my math homework for me scholarship essay write essay college essay direct lenders payday loans direct lender payday loans online payday loans direct lenders payday loans direct lenders only research essay science homework help online homework helpers chemistry st ephrem school homework online paper writing slander homework help college paper write my assignment cash advance loan payday loans online small loans no credit check fast online payday loans free webcam porn free webcam porn good chat rooms free webcam porn
Anna
armen, ամեն երեկո, քնելուց առաջ, պետք է ձեռքերը օճառով լվանալ, հնարավորինս բացել առնանդամի գլխիկը և լվանալ այն։ Դրանից հետո չորացնել և փակել։ Լվացումներ պետք է կատարել նաև հարաբերությունից առաջ և հետո։ Իսկ անդամի փակվելու հետ կապված կարող եմ առաջարկել գաք ինձ մոտ անհատական խորհրդատվության։
armen
26 tarekanem.lvacumner chem katarum.bayc kasek inch lvacumner?
Anna
armen, Դուք քանի՞ տարեկան եք, երեկոյան լվացումներ կատարու՞մ եք։
Anna
Անդո,պատճառը պարզելու համար անհրաժեշտ է այդ ստուգումները կատարել։ Այդ արդյունքներով կարող եք գալ ինձ մոտ խորհրդակցության։
Անդո
ոչ
armen
barev dze.bjishk jan arnandamis kashin pakvela arten 1 tari ev hima djvaranumem mizeluc karces pak lini anck@ inch xorurd ktak?
Anna
Անդո, այդ ընթացքում մեզի անալիզ, միզապարկի, միզուղիների սոնոգրաֆիա չե՞ք կատարել։
Anna
Narek, ես Ձեզ արդեն պատասխանել եմ, որ կարող եք դիմել Ձեզ մոտակա ուրոլոգի կամ, եթե ուզում եք,ինձ դիմեք, սակայն ես կարող եմ օգնել միայն անհատական զրույցից և իմ հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն։
Անդո
բժիշկ ջան միզելուց առնանդամիս վերջին հատվածում ուժեղ ցավ եմ զգում , արդեն մեկ ու կես տարի է, ինչի պատճառ է ,և ինչպիսի դեղեր օգտագործեմ, նախապես շնորհակալություն
Narek
Պատասխանեք խնդրում եմ։