Բերանի հոտը կաշկանդո՞ւմ է
— Ինչպե՞ս կարելի է ազատվել բերանի տհաճ հոտից:
Քրիստինե, Երեւանից
Խոսքի միջոցով մենք արտահայտում ենք մեր մտքերը, հաղորդակցվում մարդկանց հետ: Ասում են, խոսքով կարելի է «սպանել», փրկել, վիրավորել, գովերգել մարդուն: Իսկապես, մեկ բառով կարելի է վանել մարդուն կամ հակառակը: Կարեւոր է նաեւ արտահայտված բառի բուրմունքը:
Ինչպես արդեն կռահեցիք, այժմ կխոսենք բերանի տհաճ հոտի մասին: Թեման պարզաբանում է թերապեւտ Հովիկ Խանսանամյանը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Ե՞րբ եւ ո՞ր տարիքում է բերանի տհաճ հոտի առաջացման հավանականություն լինում:
— Առողջ ատամներով եւ լնդերով բերանի խոռոչից, որպես կանոն, տհաճ հոտ չի գալիս: Եթե առկա է տհաճ հոտ, ապա դա նշան է ատամների ոսկրափուտի կամ լնդերի հիվանդության: Բավական հաճախ այն հանդիպում է 25 տարեկանից հետո եւ, որպես կանոն, սկսում է ատամների եւ լնդերի ցավով կամ զգայունությամբ: Լնդերը հեռանում են ատամներից, դրանց արանքում ստեղծվում է տարածություն, որտեղ եւ հավաքվում են սննդի մնացորդները: Լնդերը, իջնելով, բացում են ատամները, որոնք սկսում են շարժվել եւ դառնում են սառնության եւ տաքության նկատմամբ զգայուն:
— Հնարավո՞ր է, որ բերանի տհաճ հոտն առաջանա մեկ այլ խնդրից:
— Իհարկե, հնարավոր է: Բերանի տհաճ հոտը չի առաջանում բացառապես ատամների եւ լնդերի բորբոքումից: Տհաճ հոտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ նշագեղձերը, քթաըմպանը, քթի լորձաթաղանթը, ստամոքսի հիվանդությունը, շաքարախտը: Շատ տհաճ հոտ է գալիս նաեւ ծխողների եւ ալկոհոլիզմից տառապող մարդկանց բերանից:
— Կարելի՞ է արդյոք ազատվել բերանի տհաճ հոտից:
— Մեծ հաշվով բերանի տհաճ հոտը վերանում է, երբ ճիշտ են պահպանում հիգիենայի կանոնները: Ատամները լվանալիս մի՛ մոռացեք լվանալ նաեւ լեզուն՝ իր ամբողջ մակերեսով: Ընդ որում, խոզանակի շարժումները պետք է ուղղված լինեն լնդերից ատամների ծայրը, բայց հակառակը՝ ոչ մի դեպքում: Տհաճ հոտն ավելի ուժեղ է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը, եւ թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից:
— Բժիշկ Խանսանամյան, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր տառապում են բերանի տհաճ հոտից:
— Ամեն դեպքում, նախ պետք է պարզել պատճառները: Եթե բերանի տհաճ հոտը հիվանդության հետեւանք է, ապա պետք է բուժել հիմնական հիվանդությունը՝ զուգահեռ պայքարելով բերանի հոտի դեմ: Խորհուրդ կտամ ուտել շատ բանջարեղեն եւ միրգ, կանոնավոր մաքրել ատամները: Ատամների պահպանման համար օրգանիզմին անհրաժեշտ արժեքավոր նյութեր պարունակվում են նաեւ լոբազգի բույսերի, կաթի եւ կաթնամթերքի մեջ: Եթե ձեռնարկված միջոցներից հետո հոտը չի անցնում, պետք է խորհրդակցել բժշկի հետ եւ անցնել հետազոտություն:
Բերանի հոտը վերացնելու համար պետք է բերանի խոռոչը ողողել վարդի, անանուխի, երիցուկի եփուկներով: Դարչինը, մեխակը, նարինջը, սուրճը եւս վերացնում են բերանի տհաճ հոտը:
Հարակից նյութեր
Պարբերական հիվանդություն, թե՞ կարմիր քամի
Ապրիլի 19, 2015
Առողջ ընկերք, առողջ հղիություն
Հունվարի 4, 2015
Մեկ մեկնաբանություն
putro
Very interesting and informative article content. let’s access other cool articles related: https://unair.ac.id/