Ինչպե՞ս պայքարել արթրիտի դեմ
Արթրիտը և արթրոզը հոդերի քրոնիկական և բորբոքային հիվանդություններ են, որոնք հաճախ միախառնված են հանդես գալիս։ Այսօր հոդախտն առհասարակ հոդերի ամենատարածված խնդիրներից է։ Այն առաջանում է հոդի երկարատեւ վնասման, ներզատիչ համակարգի, նյութափոխանակության խանգարումների, ավելորդ քաշի հետեւանքով:
Այս հիվանդությունները պատկանում են դժվար բուժվող հիվանդությունների ցանկին , չնայած հենաշարժական համակարգի հիվանդությունների վերաբերյալ կա բավարար գրականություն, գիտափորձ, սակայն չկան արագ ազդող, արդյունավետ միջոցներ: Ամենաբարձրակարգ մասնագետներն անգամ կարող են միայն ցավը մեղմացնել, հիվանդության հետագա զարգացումը կասեցնել կամ դանդաղեցնել, բայց հիվանդությունը բուժելն անհամեմատ դժվար է:
Երբ հոդը սկսում է քայքայվել, նշանակում է հիվանդագին գործընթացի մեջ են նաև աճառները, կապանները, վերնոսկրերը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Հակառեւմատիկ եւ հակաբորբոքային դեղորայքի երկարատեւ օգտագործումից հիվանդների մոտ առաջանում են հաստ աղիքի բորբոքում, ճնշման բարձրացում, արյան կազմի բացասական փոփոխություն: Ցավազրկողները կարող են ինֆարկտի եւ կաթվածի առաջացման վտանգը մեծացնել, իսկ պարացետամոլի օգտագործումից կարող են առաջանալ երիկամային խնդիրներ: Բոլորին է հայտնի, որ դեղորայքի օգտագործումից մեկ հիվանդությունը բուժվում է, սակայն որոշ օրգաններ տուժում են:
Արթրոզը նաեւ հոդերի գերբեռնվածության արդյունք է: Սակայն հիվանդության բուժման արդյունավետությունը հիվանդի ձեռքում է. այն մեծապես կախված է սննդակարգից եւ ֆիզիկական ակտիվությունից:
Հայտնի է, որ հավելյալ քաշն անընդհատ ճնշում է հոդերը՝ սահմանափակելով եւ դժվարացնելով մարդու շարժունակությունը: Ամենօրյա գերսնման պատճառով խախտվում են նյութափոխանակության գործընթացները, եւ քայքայված աճառների վերականգնումն անհնար է դառնում: Բացասական ևս մեկ գործոն․ խոլեստերինի ավելացումը, լեղաթթուների հետ միանալով, քայքայում է աճառները:
Այս երեւույթները կանխելու համար անհրաժեշտ է սննդակարգից հանել դժվար լուծելի ճարպերը (խոզի, ոչխարի յուղոտ միս), որոնք արգելակում են երիկամներով միզաթթվի հեռացմանը: Մսով եւ ձկով պատրաստված կերակրատեսակները պետք է օգտագործել շաբաթական 2-3 անգամից, ոչ ավելի, քանի որ նրանք օրգանիզմում առաջացնում են պուրինային նյութեր, իսկ վերջիններս արագացնում են հոդաբորբի առաջացումը:
Նյութափոխանակության բարելավման համար.
Վերցնել 15-ական գրամ դեղորայքային երիցուկի ծաղիկներ, լորենու ծաղիկներ, 20 գրամ սեւ թանթրվենի, 20 գրամ դաղձ: Այս ամենը շերտ առ շերտ լցնում են 1 լիտր եռման ջրի մեջ, թողնում 15 րոպե, ընդունում տաք վիճակում` օրական 1 բաժակ, ուտելուց 20 րոպե առաջ: Ընդհանուր բուժման տեւողությունը 8-10 շաբաթ է:
Հոդախտի ժամանակ արդյունավետ է հետեւյալ խառնուրդներով մերսումը.
Վերցնել 50 գրամ նավթ, 100 գրամ տնտեսական օճառ, 25 գրամ ձեթ: Ստացված խառնուրդով մերսել ցավոտ հատվածները:
Եվս մեկ միջոց. 1 հում կարտոֆիլը քերել, ավելացնել 1թեյի գդալ կերակրի սոդա, 1 թեյի գդալ մաքուր մեղր, լավ խառնել եւ քսել ոտքերի ցավոտ հատվածներին:
Սրանք, իհարկե, ընդհանուր խորհուրդներ են, և կիրառելուց առաջ հարկ է անպայման հաշվի առնել օրգանիզմի առկա այլ խնդիրները, մշակել անհատական մոտեցում։ Կարևորն այն է, որ մարդը հաստատակամ լինի խնդրի լուծման հարցում և ձգտի այն կարգավորել բնական միջոցների օգնությամբ։
Աղբյուր` Տնային Առողջարան