Սև օճառ
Այլընտրանքային բժշկություն,  Առողջություն եվ գեղեցկություն

Ի՞նչ է իրենից ներկայացնում սև օճառը

Սև օճառները հագեցած ճարպաթթուների աղեր են: Որպես լվացող միջոց` օգտագործվում են կալիումական, նատրիումական և ամոնիական աղերը: Ճարպաթթուների նատրիումական աղերից ստացված օճառները պինդ են, իսկ կալիումական աղերից ստացվածները՝ հեղուկ:

Պինդ տնտեսական օճառն անհիշելի ժամանակներից մտել է մարդկանց կենցաղ` որպես ամենամատչելի լվացող միջոց: Օրինակ, երբ շամպուններից կամ այլ լվացող միջոցներից մարդիկ ստանում են ալերգիա, խորհուրդ է տրվում բացառապես տնտեսական օճառ օգտագործել, սակայն ոչ երկար ժամանակ: Տնտեսական սև օճառը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է  թեփատու որքինի (պսորիազ) համար:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Տնտեսական օճառի օգտագործումից օրգանիզմում սուր և քրոնիկական երևույթներ չեն առաջանում: Երբեմն տնտեսական օճառի օգտագործումից առաջանում է մաշկի թեփոտություն, որը երկարատև օգտագործման արդյունք է:

Սակայն տնտեսական սև օճառը խորհուրդ չի տրվում օգտագործել չոր մաշկ ունեցողներին: Ուստի խորհուրդ ենք տալիս տնտեսական օճառը փոխարինել ժողովրդական, բնական խնամքի հարուստ տեսականիով:

Աղբյուր՝ «Տնային առողջարան»

18 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։