Քայլելը սրտի կաթվածի դեմ
Ապրիլի 5, 2019
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Սրտի կաթվածից «փախչելը» պարտադիր չէ, կարելի է ուղղակի «հեռանալ»:
Առողջ լինելու համար պարտադիր է ֆիզիկական վարժություններին օրվա ընթացքում գոնե 30 րոպե ժամանակ տրամադրել: Անհրաժեշտ է նաև ուժերին համապատասխան ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ գործեր կատարել։ Մեզանում շատ անտեսված է, բայց իրականում կարևոր դեր ունի քայլքը։ Օրինակ, քայլելով մի քանի փողոց անցնել, իսկ շենքում բարձրանալիս կամ իջնելիս օգտվել ոչ թե վերելակից, այլ սեփական ոտքերից:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Խորհուրդ է տրվում նաեւ աշխատել այգում, խաղալ երեխաների կամ շան հետ, կամ նույնիսկ զբաղվել տան մաքրությամբ: Մասնագետների կարծիքով, այդչափ վարժությունների ունակ է ցանկացած մարդ:
Հետևելով այս պարզ և հասանելի խորհուրդներին՝ հետզհետե «կհեռանաք» սրտի կաթվածից։
Աղբյուր` Տնային Առողջարան