Երկարակեցության գաղտնիքը
Առողջ ապրելակերպ

Երկարակեցության գաղտնիքը

Հավանաբար, չի գտնվի գեթ մեկը, առավել եւս մի կին, ով չի ցանկանա ապրել երկար ու միեւնույն ժամանակ չծերանալ: Հավերժական երիտասարդության էլիքսիրը, ավաղ, դեռեւս հայտնագործված չէ: Բայց երիտասարդությունն ու ուժերը մինչեւ զառամյալ տարիք պահպանելու հնարավորություն գրեթե բոլորն ունեն, ուղղակի պետք է հենց երիտասարդ տարիքից առաջնորդվել որոշ սկզբունքներով:

Իհարկե, ժառանգականությունից քիչ բան կախված չէ: Այսպես, գիտնականները պնդում են, որ, եթե տատիկներն ու պապիկներն ապրել են 80-85 տարուց ավելի, ժառանգի երկարակեցության հնարավորությունը կտրուկ աճում է: Նշանակություն ունի նաև ծնողների, հորաքույր-մորաքույրերի և քեռի-հորեղբայրների առողջությունը: Բայց, եթե տրամաբանորեն մտածենք, ապա բնությունից լավ առողջություն և շլացուցիչ գեղեցկություն ստանալով, կարելի է դրանք սպառել ճիշտ այնպես, ինչպես շատ անփույթներ վատնում են իրենց նախնիների՝ միլիոնների հասնող ժառանգությունը, առավել ևս, որ առողջությունն ու գեղեցկությունը, թեև այժմ նաև գնվում են փողով, բայց արդեն իրական չեն…
Իրատեսական է այն միտքը, որ կարելի է ստանալ, ստեղծել  և ոչ թե վատնել առողջությունը, սկսել գիտակցաբար լավացնել այն ու, վերջիվերջո, ապրել երկար ու երջանիկ: Աշխարհում շատ կան այդպիսի օրինակներ, օրինակ՝ Փոլ Բրեգգը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ուրեմն մենք ի՞նչ կարող ենք անել նպատակին հասնելու համար

. Շատ բան է կախված բնապահպանությունից: Ցավոք, մենք չենք կարող թողնել մեգապոլիսներն ու բոլորս միասին փախչել գյուղում ապրելու: Դա չի էլ պահանջվում: Կարելի է ուղղակի հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել բնության գրկում: Եթե հնարավորություն կա, կարելի է գարնանից մինչև աշուն ապրել ամառանոցում: Բարենպաստ է ազդում նույնիսկ տնային ծաղկաբուծությունը: Հարկավոր է ավելի շատ օդափոխել քաղաքային բնակարանն ու ոտքով շատ քայլել, օրինակ՝ ճաշի ընդմիջման ժամին զբոսնել:

. Առանց ֆիզիկական վարժությունների թեկուզև փոքրիկ համալիրի նույնպես հնարավոր չէ երկար ապրել: Թերշարժումը զգալիորեն կարճացնում է կյանքը, և զուր չէին հին հույները պնդում, որ «շարժումը կյանք է»: Մասնագետների հավաստմամբ՝ շաբաթական 3 անգամ 40-50 րոպեով զբոսնելը, հեծանիվ քշելը, որևէ սպորտաձևով զբաղվելն ավելացնում է 4-5 տարվա ակտիվ կյանք:

. Նրանք, ովքեր ուզում են երկար ապրել, պետք է երջանիկ ամուսնություն ունենան, կատու կամ շուն պահեն… Ամուսնական փոխհարաբերություններում ներդաշնակությունը, փաղաքշական խոսքերը, հպումները, համոզվածությունն այն հարցում, որ կա մեկը, ով կհասկանա, կաջակցի ու կուրախանա ձեզ հետ, զգալիորեն երիտասարդացնում են օրգանիզմը: Դրա նման է նաև կենդանիների հետ շփումը: Ցանկացած մարդու համար օգտակար է մեկ այլ արարածի համար հոգալն ու նրա կապվածության, երախտագիտության ու սիրո ֆլյուիդներն զգալը: Այդ ամենը միասին ավելացնում են 8-10 տարվա կյանք:

. 7-8 ժամ տևողությամբ լավ քունը նույնպես բարենպաստ է ազդում երկարակեցության վրա, իսկ անքնությունը կարող է 2-3 տարվա կյանք խլել:

. Թեև ասում են, որ «աղքատությունը արատ չէ», բայց փողի սակավությունն ու կարիքը բնավ էլ լավ չեն անդրադառնում կյանքի տևողության վրա: Հոգեբանները խորհուրդ են տալիս չնյարդայնանալ, եթե փողերն, այնուամենայնիվ, քիչ են: Ուղղակի պետք է մտածել, թե որտեղ կարելի է դրամ վաստակել կամ էլ ինչպես պետք է կրճատել ծախսերը: Ի դեպ, շատ իմաստուններ բացարձակապես աղքատ են եղել, բայց ապրել են ներդաշնակության մեջ:

. Կյանքը երկարացնում են նաև կրթությունն ու ինքնակրթությունը, լավ գրքեր ընթերցելը, խաչբառներ լուծելը, բարեկամական հավաքույթները, մեկ բաժակ թեյի շուրջ զրույցները: Նույնիսկ զառամյալ տարիքում մարդիկ ավելի երիտասարդ տեսք են ունենում, եթե ունենում են ընկերներ և պահպանում են շփումը:

. Իսկ ահա նստակյացությունը, առավել ևս հեռուստացույցի էկրանի առջև պառկելը զգալիորեն կրճատում է կյանքը՝ 4-6 տարի:

. Բնական է, որ կյանքը կրճատում են թունդ խմիչքները, ծխելը, ճարպակալումը: Իսկ ահա չափավոր քանակով գինին ու շոկոլադն օգտակար են:

. Թեյը, հատկապես կանաչը, գիտնականների կողմից ճանաչված է որպես բարենպաստ ազդող ըմպելիք: Սուրճի վերաբերյալ մինչ այժմ էլ վիճում են:

. Օրգանիզմը երիտասարդացնում են նաեւ լավ տրամադրությունը, դրական տրամադրվածությունը, մինչդեռ տրտմությունը, նախանձը, չարացածությունը ոչ միայն կրճատում են կյանքը, այլև մեծ չափաբաժիններով խլում են կանացի գեղեցկությունը՝ ավելացնելով վաղաժամ կնճիռներ, մաշկը դարձնելով թոշնած: Շրջակա աշխարհի հետ կոնֆլիկտ չունեցող մարդը  8-10 տարի ավելի երկար է ապրում:

. Ավելի երկար են ապրում այն մարդիկ, ովքեր յուրացնում են նոր տեխնոլոգիաները, օգտվում են պրոգրեսի բոլոր նոր ձեռքբերումներից:

. Այն տիկնայք, ովքեր ժամանակ են տրամադրում իրենց խնամքին, երիտասարդությունը պահպանում են 10-12 տարի ավելի երկար, քան նրանք, ովքեր իրենց անուշադրության են մատնում:

. Եվ, հավանաբար, ոչինչ այնքան չի երիտասարդացնում մարդուն, որքան անկեղծ ժպիտը, երբ միաժամանակ փայլում են աչքերն ու ժպտում են շրթունքները: Նույնիսկ այդ ժամանակ գոյացող փոքրիկ կնճիռ-ճառագայթները հիշեցնում են ոչ այլ ինչ, քան միշտ հիասքանչ ու ցանկալի արևը, թեև վերջինիս վրա բազմաթիվ բծեր կան:

Եվ մեզ ոչինչ չի խանգարում՝ լինելու արեւ ու լուսավորելու թե՛ սեփական անձը եւ թե՛ մեզ շրջապատող մարդկանց:
Այնպես չէ՞…

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։