![Կրծկալ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/11/krckal.jpg)
Կրծկալն ու կնոջ առողջությունը
Հարվարդի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամբողջ աշխարհում կանանց կողմից այդքան սիրված, ամուր ներդիրներով կրծկալները կարող են առողջության համար վտանգավոր լինել:
Պուշ—ափ կրծկալները կուրծքը դարձնում են առավել գրավիչ և տեսողականորեն այն մեծացնում են նվազագույնը մեկ չափսով: Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ երազում չեն բաժանվում սիրելի ներքնաշորից: Սակայն, մասնագետների կարծիքով, մշտապես ամուր կրծկալներ կրելը մեծացնում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Բանն այն է, որ այդպիսի կրծկալը խոչընդոտում է արյան շրջանառությանը և կարող է վնասել ավշային հյուսվածքները: Հետազոտության համաձայն՝ օրական 12 ժամից ավելի կոշտ կամ ամուր կրծկալ կրող կանանց մոտ նկատվում է բջիջներ մատակարարվող թթվածնի և սննդանյութերի քանակի նվազում, իսկ քայքայման մթերքներն ուղղակի դուրս չեն գալիս օրգանիզմից:
Ավշային անոթները շատ բարակ են, չափազանց զգայուն ցանկացած ազդեցության նկատմամբ և հեշտ են ճնշման ենթարկվում: Այդ պատճառով էլ, այդպիսի կրծկալ կրելով շատ հեշտ է խաթարել ավշի հոսքը: Իսկ ավիշը հսկայական դեր ունի օրգանիզմում. այն «լվանում», դուրս է բերում քայքայման արգասիքներն ու այլ թունանյութեր: Կրծկալները, արգելակելով այդ գործընթացը, հանգեցնում են կրծքում թունանյութերի կուտակման: Այստեղից էլ՝ քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Դե ինչ, սիրելի՛ կանայք ու աղջիկներ, կարծում ենք՝ վերոհիշյալ տեղեկությունները հաշվի կառնեք հերթական կրծկալը գնելիս՝ նախապատվությունը տալով առանց ներդիրների կրծկալներին: Կամ գոնե դրանք կկրեք օրվա մեջ մի քանի ժամ՝ ելնելով անհրաժեշտությունից:
Աղբյուր` Տնային Առողջարան
![Պիլինգ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/11/piling-75x75.jpeg)
Ի՞նչ գիտեք պիլինգի մասին
![Պիլինգ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/11/piling-75x75.jpg)
Պիլինգն ունի հակացուցումներ
Հարակից նյութեր
![Պիլինգ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/piling-500x380.jpg)
Պիլինգ. ամեն մաշկ իրենն է պահանջում
Հուլիսի 20, 2014![Վարիկոզի վարժություններ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/06/varikozi-varjutyunner-500x380.jpg)
Մարզումներն ընդդեմ վարիկոզի
Հուլիսի 3, 2019![Ատամի զարդաքար](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/atami-zardaqar-500x345.jpg)