![Բազուկ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/06/bazuk.jpg)
Ինչպե՞ս ստեղծվեց շաքարը
Բազուկը մենք օգտագործում ենք տարբեր ճաշատեսակներ եւ աղցաններ պատրաստելիս: Այն հիանալի համ եւ տեսք է հաղորդում կերակրատեսակներին: Բացի դրանից, այն շատ օգտակար է առողջության համար: Պարզվում է՝ այդ մասին մարդկությանը հայտնի է դեռեւս հին ժամանակներից:
Բազուկը կամ ճակնդեղը երկամյա բույս է: Տնայնացվում է ամենուր, բացի հեռավոր հյուսիսից: Բազուկի հայրենիքն Ասիան է, հանդիպում է Միջերկրական, Սեւ եւ Կասպից ծովերի ափերին:
Կա բազուկի 2 տեսակ՝ անհամ եւ քաղցր (շաքարի բազուկ): Բազուկը Ռուսաստան ներմուծվեց X դարում: 1747թ. բեռլինցի քիմիկոս Մարկգրաֆը առաջին անգամ բազուկի արմատներում հայտնաբերեց սախարոզ եւ եվրոպացիներին խորհուրդ տվեց հատուկ ուշադրություն դարձնել բազուկի աճեցմանը: Դրանից հետո ներդրվեց շաքարի արտադրությունը բազուկից։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
1806թ. բազուկի շաքարի արտադրությունը բարձր հիմքերի վրա դրվեց Նապոլեոնի կողմից: Սակայն այն ավելի մեծ թափ ստացավ XIX դարում միայն: Իսկ 1935թ. Ռուսաստանը բազուկի շաքարի արտադրությամբ առաջինն էր աշխարհում:
Եվ այնուամենայինիվ, ոչ թե շաքարն է օգտակար, այլ բազուկը։
Բազուկը պարունակում է 9% շաքար, խնձորաթթու, թրթնջաթթու, կալիումի, նատրիումի, մագնեզիումի աղեր, C եւ B խմբի վիտամիններ, կոբալտ, երկաթ: Այն խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, կանոնավորում է արյան շրջանառությունը: Բազուկի հյութի օգտագործումը կազդուրում է հիվանդներին եւ մաքրում է օրգանիզմը: Հիշե՛ք այդ մասին և հաճախակի ընդգրկեք Ձեր ճաշացանկում։
Աղբյուր` Տնային Առողջարան
![Երիկամում կիստաներ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/06/Erikamum-kistaner-75x75.jpg)
Ինչո՞ւ են կիստաներ առաջանում
Հարակից նյութեր
![Սմբուկ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/06/smbuk-500x380.jpg)
Սմբուկը խոլեստերինի դեմ
Հունիսի 7, 2019![Աղ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/ax-500x380.jpg)
Աղ. «սպիտակ մա՞հ», թե՞ փրկություն
Օգոստոսի 3, 2014![Խաղողի ըմպելիք](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/xaxoxi-@mpeliq-500x380.jpg)