Համասեռամոլներ
Հոգեբանություն

Ինչպե՞ս են համասեռամոլ դառնում

Չնայած որ արտասահմանյան որոշ երկրներում «օրինականացրել են» համասեռամոլությունը,  այնուամենայնիվ, համասեռամոլությունը սեռական վարքագծի խանգարում է եւ բժշկական ասպարեզում համարվում է հիվանդագին երեւույթ:

Բացի համասեռամոլությունից, սեռական վարքագծի խանգարումների շարքին դասվում են .
1. սադոմազոխիզմը, երբ մարդիկ սեռական հաճույք են ստանում միմյանց ծեծելուց, ցավ պատճառելուց եւ ցավ ստանալուց.
2. տրանսվիստիզմը կամ տրանսսեքսուալիզմը, երբ մարդիկ ուզում են իրենց սեռը փոխել, վիրահատել սեռական օրգանները.
3. ֆետիշիզմը, երբ մարդը սեռական հաճույք է ստանում հակառակ սեռի ներքնազգեստին կամ որեւէ իրին դիպչելով, նայելով, նրա հետ հարաբերվելով, այսինքն՝ տվյալ անձը նրան այնքան չի հետաքրքրում, որքան նրա իրը.
4. էքսգիբիցիոնիզմը, երբ մարդը սեռական հաճույք է ստանում հակառակ սեռի ներկայությամբ հանվելով, սեռական օրգանները ցույց տալով.
5. վուաերիզմը, երբ սեռական հաճույք են ստանում,  օրինակ, բանալու անցքից նայելով, թե ինչպես են ուրիշները սեռական հարաբերությամբ զբաղվում.
6. պեդոֆիլիան (մանկապղծություն), երբ սեռական հաճույք են ստանում  երեխաների հետ հարաբերվելով.
7. զոոֆիլիան (անասնապղծություն), երբ մարդը սեռական հաճույք է ստանում կենդանիների հետ հարաբերվելով.
8. հերոնտոֆիլիան, երբ մարդը սեռական հաճույք է ստանում տարիքով մարդկանց հետ հարաբերվելուց.
9. նեկրոֆիլիան, երբ սեռական հաճույք են ստանում մահացած մարդկանց հետ հարաբերվելով:
10. Համասեռամոլությունը նույն սեռի հետ սեռական հարաբերությունների հաստատման ձգտումն է: Գոյություն ունի ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համասեռամոլություն:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Թեմայի շուրջ զրուցեցինք  Հոգեվերլուծության հետազոտման եւ ուսուցման հայկական միության նախագահ՝  Արա Չալիկյանի հետ:

Համասեռամոլությունը ժառանգակա՞ն երեւույթ է, թե՞  ձեռքբերովի:
— Նախ՝ ուզում եմ ասել, որ վերը նշված բոլոր խանգարումները, այդ թվում նաեւ համասեռամոլությունը  ձեռքբերովի են: Մարդը դրանք ձեռք է բերում մինչեւ 5 տարեկան հասակը: Պետք է առանձնահատուկ շեշտել, որ այս խմբի խանգարումները ժառանգական չեն: Սրանք ձեռքբերովի վարքագծային խանգարումներ են, ինչպես օրինակ, խաղամոլությունը, թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը: Ինչպես երեխան երբեք չի կարող ծնվել, օրինակ, խաղամոլ, նույնպես նա չի կարող համասեռամոլ ծնվել:
Ծննդյան պահին մարդը ոչ մի սեռի չի պատկանում: Ճիշտ է, ֆիզիկական տեսանկյունից երեւում է՝ տղա է, թե աղջիկ, սակայն սեռական վարքագիծն ի հայտ է գալիս հետո` դաստիարակման ընթացքում: Դրա համար շատ կարեւոր է, թե երեխան ինչ միջավայրում է դաստիարակվել, մեծացել:
Համասեռամոլություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ տղային վերագրվում է աղջկա վարքագիծ` աղջկա շորեր են հագցնում, աղջկա նման են վարվում հետը, կարծես թե նրանից աղջկա վարքագիծ են սպասում: Ինչպես նաեւ շատ կոպիտ մոտեցումը կարող է երեխայի մոտ համասեռամոլություն առաջացել:

Կարո՞ղ ենք ասել, որ համասեռամոլությունը սխալ դաստիարակության հետեւանք է:
 -Այո, բացի դաստիարակությունից այլ ազդակ չկա: Եթե երեխան ընտանիքում չի մեծացել, այլ, օրինակ, փողոցում կամ  մանկատանը, այդ դեպքում ազդակ է հանդիսանում այն միջավայը, որտեղ նա մեծացել է: Այստեղ կարեւոր է, թե մարդու մեջ ինչպիսի անձնային եւ վարքագծային հատկանիշներ են սերմանել: Այս ձեւավորումը հիմնականում ավարտվում է 5-6 տարեկան հասակում:

Իսկ նրանք տարբերվո՞ւմ են իրենց ֆիզիկական կազմվածքով;
— Համասեռամոլներն ունեն նորմալ ֆիզիկական կազմվածք, որը բնորոշ է իրենց սեռի մարդկանց, չունեն հորմոնալ խախտումներ, ֆիզիկական արատներ: Եթե տղամարդ է, ապա նրա մարմնի կառուցվածքը կանացի չէ: Երեւույթը հիմնականում մտավոր, վարքագծային խանգարում է:

Արդյո՞ք հնարավոր չէ, որ մարդու մոտ ի հայտ գա համասեռամոլություն հասուն տարիքում, միասեռ միջավայրի առկայության պայմաններում:
— Այդ դեպքում նա համասեռամոլ չէ, նրան դրդում են համասեռամոլության: Եթե կնոջը մի կին ուժով համբուրի, սեռական ակտ տեղի ունենա նրանց միջեւ, այդ կինը դրա պատճառով համասեռամոլ չի դառնա, այլ կլինի համասեռամոլի կողմից բռնաբարված: Դա բոլորովին ուրիշ բան է, իսկ ի սկզբանե համասեռամոլ լինելը մեկ այլ բան է:
Համասեռամոլները լինում են ակտիվ եւ պասիվ: Ակտիվ համասեռամոլներն իրենց էությամբ մանկությունից համասեռամոլներն են, պասիվն այնքան էլ համասեռամոլ չէ, այլ իր էությամբ բիսեքսուալ է: Այսինքն՝ նա կարող է ունենալ  հակում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ:

Մեր ժամանակներում բավական շատացել է hամասեռամոլների թիվը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
 — Համասեռամոլները միշտ էլ եղել են, առանձնապես չեն շատացել: Խորհրդային շրջանում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը շատերին հնարավորություն չէր տալիս բացահայտ խոսել այդ մասին, ասել, որ ինքը համասեռամոլ է:
Այժմ դեմոկրատական երկրներում համասեռամոլներին թույլ են տալիս ամուսնանալ, իսկ հիմա էլ բարձրացվել է նրանց կողմից երեխա որդեգրելու հարցը: Այնպես որ, սկսել են ավելի ազատ արտահայտվել եւ թվում է, թե շատացել են:

Համասեռամոլությունը հնարավո՞ր է բուժելՁեզ դիմե՞լ են  նման խնդրով:
 — Դիմողներ եղել են: Իհարկե, հնարավոր է բուժվել: Սակայն որքան մեծ է տարիքը, այնքան ավելի դժվարանում է: Հատկապես հիմա հասարակությունը նրանց ընդունում է որպես նորմալ մարդիկ, նրանք իրենց լիովին առողջ են  համարում եւ բուժվել չեն ցանկանում: Բայց ցանկության դեպքում կարելի է վարքագծային փոփոխություններ անել: Դա բավական երկարատեւ ու դժվար աշխատանք է, սակայն տեխնիկապես՝ հնարավոր:

Ո՞ր տարիքից պետք  է ծնողը նկատի երեխայի մոտ ոչ նորմալ պահվածքը, եւ ինչպե՞ս է դա արտահայտվում:
— Շատ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետեւ դա կախված է ծնողների բանիմացությունից: Եթե ծնողն այնպես է դաստիարակել երեխային, որ երեխան դարձել է համասեռամոլ, ապա հազիվ թե նկատի, որ իր երեխայի մոտ ինչ-որ բան նորմալ չէ: Չէ՞ որ ինքն է նպաստել դրան, ինչո՞ւ բողոքել: Բնականաբար, նպաստում են անգիտակցաբար:
Օրինակ՝ 10-րդ դասարանի մի աշակերտուհու բերեցին ինձ մոտ բոլորովին այլ` նեւրոտիկ գանգատներով, բայց աղջիկը հետագայում ասաց, որ ինքը նեղվում, ընկճվում է ոչ թե նրանից, որ հոգեբանական խնդիրներ ունի, այլ նրանից,  որ դասարանում իրեն չեն ընդունում որպես տղա: Նա ուներ տղայական վարքագիծ ու չէր ցանկանում փոխել:
Եթե մեծ տղա է եւ ընկերուհի չունի, կամ՝ մեծ աղջիկ է եւ միայն ընկերուհիների հետ է ժամանակ անցկացնում, ապա ծնողը պետք է սկսի ուշադրություն դարձնել նրա պաhվածքին:
Աղջկական պահվածքը միշտ չէ, որ առկա է, դա ավելի բնորոշ է տրանսվեստիտներին:

Ի՞նչ խորհուրդներ կտայիք ծնողներին:
— Առաջին հերթին՝ երեխային դաստիարակելիս տղային պետք դաստիարակել տղայի նման` զարգացնելով նրա մոտ տղամարդուն բնորոշ հատկանիշներ, աղջկան` աղջկա: Այն ծնողները, ովքեր սիրում են իրենց երեխաներին եւ ուզում են, որ իրենց երեխան մեծանա նորմալ, պետք է մինչեւ 5 տարեկանը ուշադրություն դարձնեն նրա սեռաճանաչմանը:

Հեղինակ՝  Արաքս Գեւորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։