
Վատ սովորություններ, թե՞ նևրոզներ
— Իմ երեխան 5 տարեկան է, նա անընդհատ գլխից պոկում է մազերը: Ինչի՞ հետ է դա կապված: Ի՞նչ անել:
Ա. Մկրտչյան, Երեւանից
Նեւրոզը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է: Այն համարվում է նյարդային համակարգի հիվանդություն եւ պայմանավորված է հոգեկան երկարատեւ գերլարվածությամբ: Նեւրոզն առաջանում է տարբեր նյարդահոգեկան խանգարումներից: Սովորաբար առանձնացնում են նեւրոզի երեք հիմնական տեսակներ` հիսթերիկ, կպչուն վիճակի նեւրոզներ եւ նեւրասթենիա (նյարդաթուլություն): Կպչուն վիճակի նեւրոզին բնորոշ են կպչուն, սեւեռուն մտքերը, հիշողությունները, գործողությունները, կասկածները, վախերը: Կպչուն վիճակի նեւրոզով տառապողներն անհանգիստ են, անվճռական, կասկածամիտ, անընդհատ վերստուգում են իրենց գործողությունները: Ինչպես պարզեցինք՝ այնպիսի սեւեռուն գործողությունները, ինչպիսիք են գլխից մազ պոկելը, եղունգներ կրծելը եւ այլն, բնորոշ են կպչուն վիճակի նեւրոզներով տառապող մարդկանց: Մեր ընթերցողին հուզող հարցին պատասխանելու համար դիմեցինք հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյանին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Ի՞նչ են իրենցից ներկայացնում կպչուն վիճակի նեւրոզները: Ի՞նչ է տրիխոտիլոմանիան:
— Հիմնականում կպչուն վիճակի նեւրոզներն առաջանում են ներքին կոնֆլիկտի հետեւանքով, այսինքն՝ մարդու ենթագիտակցության մեջ կոնֆլիկտ կա, եւ այդ ներքին կոնֆլիկտի 2 մասերն էլ բավական ինքնատիպ են, որեւէ մեկը չի կարողանում հաղթել. իրար հակադիր ուժերից առաջանում է գերլարում եւ այդ գերլարումը թուլացնելու համար առաջանում են կպչուն վիճակներ:
Մարդու մոտ առաջանում է ինքնագնահատականի խնդիր. նա դադարում է իր ուժերի վրա վստահ լինել, որոշ իրավիճակներում չի կարողանում կողմնորոշվել: 2 իրարից տարբեր իրավիճակներում պետք է որոշում կայացնել, սակայն նա տատանվում է: Նույնը տեղի է ունենում նրա հոգու խորքում: Եթե երկու ցանկություններն էլ հավասար են, մարդն սկսում է տատանվել եւ առաջանում են կպչուն վիճակներ:
Նեւրոզի այս տեսակին բնորոշ են նաեւ սեւեռուն գործողությունները` եղունգներ կրծելը, գլխից մազերը պոկելը, անընդհատ ձեռքերը լվանալը: Գոյություն ունի կպչուն հաշիվ, կպչուն կերպով նայում են մեքենայի համարներին, կարող են կպչուն կերպով ծորակը կամ գազը փակել:
Տրիխոտիլոմանիան մազերը պոկելու ցանկությունն է, կպչուն միտում, վիճակ, որը շարունակական բնույթ է կրում: Դա իրենից ներկայացնում է նեւրոզ եւ կպչուն նեւրոզների տարատեսակներից է: Տրիխո բառը հունարենից թարգմանաբար նշանակում է մազ, այսինքն՝ մազապոկություն:
— Ո՞ր տարիքում է հիմնականում առաջանում տրիխոտիլոմանիան:
— Բոլոր, այդ թվում նաեւ կպչուն վիճակի նեւրոզներն առաջանում են վաղ մանկական հասակում, մինչեւ 5-6 տարեկան երեխայի` մեծերի հետ ունեցած խնդիրներից: Այս վիճակը մարդու մոտ կարող է շարունակական բնույթ կրել եւ չբուժվելու դեպքում նույնիսկ կարող է շարունակվել մինչեւ 50-60 տարեկան: Ես ճանաչում եմ մեկին, ով 60 տարեկան է եւ պոկում է գլխի մազերը:
— Արդյո՞ք այդ կպչուն վիճակներն առաջանում են միայն այն ժամանակ, երբ մարդու հոգում կա կոնֆլիկտ:
— Կոնֆլիկտները նրա մեջ են գիշեր թե ցերեկ: Այս` անընդհատ կրկնվող գործողությունների միջոցով, նա ենթագիտակցորեն պաշտպանում է իրեն: Օրինակ՝ եթե մայրն ու հայրը վիճում են, նա չգիտի՝ պաշտպանի մո՞րը, թե՞ հորը: Դա ներքին կոնֆլիկտ է ու նա չի կարողանում լուծել: Դա կարող է շարունակվել տասնյակ տարիներ, մինչեւ մասնագիտական օգնություն կցուցաբերվի կամ կողմերից մեկն ու մեկը կհեռանա. այդ դեպքում կոնֆլիկտը կարող է լուծվել ինքնաբերաբար:
— Գլխից մազ պոկելը միայն կոսմետի՞կ խնդիր է, թե՞ …
— Դա ոչ միայն կոսմետիկ, այլեւ շատ բարդ նեւրոտիկ խնդիր է եւ Աստված գիտե, թե ինչի կհանգեցնի: Սա բավական լուրջ հոգեկան հիվանդություն է, որի համար նույնիսկ ազատում են զինվորական ծառայությունից:
-Ձեզ դիմու՞մ են նման խնդրով:
-Այո, իհարկե, դիմում են: Եթե մարդը կիրթ է եւ հասկանում է, որ այդ խնդիրը լուծում է պահանջում, անպայման դիմում է մասնագետի օգնությանը: Սա բավականին աշխատատար գործընթաց է, սակայն 100 %- անոց արդյունք է ապահովում:
— Ինչպե՞ս է իրականացվում բուժումը, ի՞նչ խորհուրդ կտաք:
— Իհարկե, ցանկալի է, որ ծնողն առաջին հերթին երեխային տանի մասնագետի մոտ: Վերջինս կօգնի գտնել ներքին կոնֆլիկտները: Ցանկալի է, որ գտնվեն նեւրոզի պատճառահետեւանքային կապերը, որովհետեւ ներշնչանքի միջոցով կպչուն վիճակի նեւրոզները չեն անցնի: Բացի մասնագետին դիմելու խորհրդից ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Այստեղ ամենակարեւորը հիվանդի ցանկությունն ու իր խնդիրները լուծելու պատրաստակամությունն է: Հարկ է նշել, որ նեւրոզի բուժումն իրականացվում է անհատական մոտեցմամբ: Պետք է շեշտել, որ եթե հիվանդը պարտադրաբար փորձում է հրաժարվել այդ գործողություններից, ապա ավելանում է նրա հոգեկան լարումը: Նման մոտեցումը երկարատեւ շարունակվելու դեպքում հոգեկան լարումը կարող է <<ճնշվել դեպի ներս>> եւ, <<ներխուժելով մարմնական մակարդակ>>, կարող է առաջացնել մի շարք արդեն հոգեմարմնական հիվանդություններ` կաթված, ինֆարկտ, շաքարախտ, քաղցկեղ, ալերգիաներ եւ այլն:
Սիրելի՛ ծնողներ, եղեք առավել ուշադիր Ձեր փոքրիկի վարքագծի, սովորությունների նկատմամբ: Ինչպես համոզվեցինք, դրանք կարող են <<խոսել>> ձեր փոքրիկի մոտ առկա լուրջ խնդիրների մասին: Հիշեք, որ այդ խնդիրների ժամանակին հայտնաբերման եւ բուժման գործում առաջին հերթին կարեւոր է ձեր մասնակցությունը:

Ադենոիդներ. հեռացնել, թե՞...
Հարակից նյութեր

Անգար երեխաների մոտ
Մարտի 10, 2016
Մութ սենյակի վախերը
Դեկտեմբերի 12, 2014
5 մեկնաբանույթուն
Aaa456
Im mot sovorutyun ka nstac jamanak cerqes dnem glxis tak DA lurc xndir e?
TT
Indz koqneq?
Anna Petrosyan
TT, ի՞նչ խնդիր ունեք։
Շուշան
Որ խնդրեմ կպատասխանեք
Lusine
Barev Cez, xndrum em kaseq im erexayi mot nevroz ka te voch…2,3 tarekan e axjiks ete inchvor ban ir srtov chi linum harvacum e glxin, parkum e getnin ujex lac linum, gorum, nuyn@ tesnelov 1 tarekan txas krknum e qroj ararq@ nuynpes harvacum e ir glxin… xndrum em aseq inchic e edpes, vonc varvem tvyal iravichakum….