Իմպոտենցիա
Այլընտրանքային բժշկություն,  Տղամարդ եվ կին

Ինչպե՞ս բուժել իմպոտենցիան

Իմպոտենցիան՝ սեռական անկարողությունը, օրգանիզմի վաղաժամ ծերացման նշան է:
Սովորաբար սեռական անկարողությունն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ առաջա-նում է և գոյություն ունի որպես հիմնական հիվանդությանն ուղեկցող հիվանդագին երևույթ:  Այն սեռական օրգանների գործունեության, ներզատիչ, նյարդային համակարգերի խանգարումների հետևանք է, ինչպես նաև կարող է կապված լինել տարբեր տեսակի միզասեռական հիվանդությունների հետ:

Սեռական ֆունկցիան ապահովում են հորմոնները, որոնք արտադրվում են գլխուղեղի հիպոֆիզի կողմից: Այս գեղձը պետք է արտադրի 8 հորմոններ, այդ պատճառով անհրաժեշտ է նրան ապահովել սննդանյութերով՝ նիկոտինաթթվով (B3 վիտամին), պանտոտենաթթվով (B5 վիտամին), C, E վիտամիններով: Սեռական պեպտիդների և հիստամինի (օգնում է հեշտանք ունենալ) արտադրման համար անհրաժեշտ են սպիտակուցներ, դրա համար նախաճաշին և ընթրիքին խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ (ձուկ, թռչնի սպիտակ միս) և շատ միրգ: Օգտակար է պանիրը: Օրգանիզմին նիկոտինաթթվով ապահովելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գարեջրային խմորիչներ, որոնք պարունակում են նաև ցինկ, պանտոտենաթթու, այլ վիտամիններ և միկրոտարրեր: Սեռական ֆունկցիան առավել ակտիվ է ժամը 19-21-ը: Այդ ժամանակահատվածում այն ավելի հեշտ է ենթարկվում բուժմանը:
Սեռական անկարողության մասին են խոսում հետևյալ նշանները. առանց պատճառի ծիծաղելը, տաք ափերը, թևատակի գեղձերի ուռած լինելը, բերանի տհաճ հոտը, սրտի հատվածում ծանրության զգացումը, շուտ հոգնելը, դյուրագրգիռ լինելը և այլն:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում  է արդյունավետ է հետևյալ հավաքը

Վերցնել անանուխ, երեքնուկ, սրոհունդ և եղինջ, յուրաքանչյուրից  5 թ.գ., ավելացնել 1լ եռման ջուր և 20 րոպե թրմել թերմոսում: Քամել: Խմել 1-ական բաժակ, օրը 3-4 անգամ:

Դեղատնից գնել ժենշենի պատրաստի կաթիլներ, խորհուրդ է տրվում օգտագործել 30-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց հետո:

Արդյունավետ միջոց է սրոհունդի թուրմը (1 ճ.գ. տերևներին և ծաղիկներին ավելացնել 1 բաժակ ջուր), ընդունել բաժակի 1/2-ը, օրը 3 անգամ:

Ժողովրդական բժշկությունում կան իմպոտենցիայի բուժման շատ  միջոցներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ  մեր ուրիշ նյութերում:

Աղբյուր՝ «Տնային Առողջարան»

2 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։