![Դեմքի մկաններ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/demqi-mkanner.jpg)
Ինչպ՞ես ամրացնել դեմքի մկանները
Վարժություններ դեմքի մկաններն ամրացնելու համար
Այս վարժությունները նպաստում են դեմքի դիմաշարժական մկանների ամրացմանը, դրանք դարձնում են առաձգական, ընդ որում՝ կնճիռները հարթվում են, դեմքի գույնը լավանում է: Բացի դրանից, դրանց կատարման դեպքում տեղի է ունենում թքարտադրություն, ինչը բարերար է ազդում ինչպես լնդերի, այնպես էլ ատամների վրա: Այս վարժությունները խորհուրդ են տրվում ամեն մի հասուն մարդու և հատկապաս նրանց, ովքեր 30-ն անց են, և գործնականում հակացուցումներ չունեն: Վարժությունները կատարելիս շրթունքները պետք է սեղմված լինեն (ուշադրություն դարձրեք. շրթունքները, ոչ թե ատամները):
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
1. Ափը դրեք վերին ծնոտին այնպես, որ բթամատը լինի մի այտի վրա, ցուցամատն ու միջնամատը՝ մյուս, իսկ ափի եզրը՝ վերին շրթունքի վրա: Այտերն ուժեղ ուռացրեք և օդը տեղափոխեք մի այտից մյուսը՝ հաղթահարելով ձեռքի մատների դիմադրությունը: Կատարեք այնքան ժամանակ, մինչև հոգնածություն զգաք այտերի և վերին շրթունքի մկաններում:
2. Աջ ձեռքի ուղիղ ափով պահեք աջ այտը: Ափով թեթև ճնշում գործադրեք ստորին ծնոտին և այն մի քիչ դեպի ձախ շարժեք: Ծնոտի հանդիպական շարժումով ափը շարժեք դեպի աջ: Այնուհետև ծնոտը վերադարձրեք սովորական դիրքին: Այս վարժությունը կատարեք 10-20 անգամ՝ յուրաքանչյուր կողմով:
Հարակից նյութեր
![Ատամի զարդաքար](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/atami-zardaqar-500x345.jpg)
Ատամի զարդաքարեր. գեղեցկությո՞ւն, թե՞ նորաձևություն
Օգոստոսի 25, 2014![Գեղեցիկ եղունգներ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/gexecik-exungner-1-500x380.jpg)
Երբ եղունգներն առողջ են
Նոյեմբերի 23, 2014![Պահպանեք ատամները](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/pahpaneq-atamner@-500x380.jpg)
Մեկ մեկնաբանություն
Arman
Barev dzez joxovurd.Et lkti hivandutyamb cavoq srti eselem tarapum Arden 3 amis.Dzer nkaragracner@ bolornel hamapatasxanumen im aprumneri het vor zgacelem.Srtxarnoc,anqnytun, shnchargelutun, @ndhanur tylytun,djermytun,qrtnartadrytun ev ayln.Hima parq Astco mi qich kargavorvela.Hima miayn cerkner@ larvac em linum, shunchs ktrvuma bayc ancnyma.Uxaki vorpes hetevanq korcrelem irakanyutyan zgacyms.Aseq xndrem dzeznic voreve mek@ zgacela nman ban?\r\n