Աղջկա դեմք
Առողջություն եվ գեղեցկություն,  Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ են դեմքին լաքաներ առաջանում

— Դեմքիս վրա առաջացել են մուգ լաքաներ: Կցանկանայի իմանալ՝ ինչի՞ հետ են կապված: Առհասարակ ի՞նչն է պատճառը, ո՞ւմ դիմել եւ ինչպե՞ս կատարել բուժումը:
Մարգարիտ

Վերջին ժամանակներում գեղեցիկ սեռի միջին տարիքի ներկայացուցիչները հաճախ են բախվում դեմքի վրա առաջացած մուգ լաքաների խնդրի հետ: Դա կարող է լինել արեւի տակ շատ մնալուց, տարբեր քսուքներ եւ կրեմներ օգտագործելուց, ինչպես նաեւ  կապված լինել ներքին օրգանների հիվանդությունների հետ:
Փորձելով պարզել նման բծերի առաջացման պատճառները եւ փոքր-ինչ օգտակար լինել մեր ընթերցողին՝ դիմեցինք  թերապեւտ Լաուրա Համբարձումյանին:

-Հարգելի՛  բժշկուհի, մեր ընթերցողի դեմքին առաջացել են մուգ բծեր: Որո՞նք են դրանց առաջացման պատճառները:
-Ցանկացած հիվանդության պատճառն իմանալու համար անհրաժեշտ է կատարել խորը բժշկական հետազոտություն: Դեմքի վրա առաջացած մուգ լաքաները կարող են ունենալ տարբեր պատճառներ: Որպես թերապեւտ կարող եմ պարզապես ենթադրել, որ նման երեւույթներ կարող են առաջանալ նաեւ լյարդի գործունեության խանգարումից: Սակայն նման դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը դիմի մաշկավեներոլոգի, ով էլ կկատարի մանրազնին հետազոտություն եւ կպարզի պատճառը:
Լսելով թերապեւտի խորհուրդը՝ դիմեցինք մաշկավեներոլոգ Կարեն Հովհաննիսյանին:

-Պարո՛ն Հովհաննիսյան, մեր խմբագրություն դիմած ընթերցողի դեմքի վրա առաջացել են մուգ բծեր, ինչի՞ հետ է դա կապված:
-Դեմքի վրա առաջացած մուգ բծերը կոչվում են խլոազմաներ: Խլոազման արտահայտվում է դեմքի մաշկի վրա դեղնաշագանակագույն լաքաների ձեւով, որոնք առաջանում են հիմնականում կանանց մոտ՝ հղիության ընթացքում, դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ (օրինակ՝ կապված ձվարանների ֆունկցիայի խանգարման հետ), հակաբեղմնավորիչ պատրաստուկների ընդունման դեպքում, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Խլոազմաների տիպի արտահայտումներ կարող են ի հայտ գալ նաեւ մակերիկամների, հիպոֆիզի, վահանագեղձի պաթոլոգիաների ժամանակ, լյարդի հիվանդությունների դեպքում, արեւի տակ երկար գտնվելուց, տարատեսակ քսուքներ ու կրեմներ օգտագործելուց:

-Ինչպե՞ս  է այս դեպքում իրականացվում բուժումը:
-Պատճառի կամ նպաստող գործոնների վերացման դեպքում լաքաները կարող են անհետանալ, սակայն որոշ դեպքերում դրանք կրում են կայուն բնույթ եւ դժվարությամբ են ենթարկվում տարբեր մեթոդներով բուժման: Դեմքի լաքաների վերացումը կատարվում է մի քանի ձեւերով: Բժշկի խորհրդով եւ հսկողությամբ իրականացվում է հակագունակային թերապիա հիմնականում 2 ուղղություններով՝

1) Վերնամաշկի արտաքին շերտի պոկումը (կլպումը), որից հետո նոր առաջացող բջիջներում գունակների քանակը սովորաբար ավելի քիչ է լինում:

2)  Սպիտակեցնող միջոցների օգտագործում: Հատկապես հաճախ խորհուրդ են տրվում սալիցիլաթթվի պատրաստուկներ (հատկապես յուղոտ մաշկի դեպքում). 20%-անոց սալիցիլային սպիրտով մերսում են մաշկը մի քանի օր՝ օրը 3-10 անգամ, մինչեւ մաշկը դառնում է չոր, կնճռոտ եւ հիշեցնում է մագաղաթ: Հետո համապատասխան հատվածների վրա 15-20 րոպե դնում են 2%-անոց սպիտակ սնդիկի քսուք (2օր), որից հետո ընդունում են գոլորշիով շոգեբաղնիք (դեմքի), պինցետի օգնությամբ հեռացնում են արտաքին եղջերային շերտը (պոկվող), քսում են սառեցնող քսուք: Բայց այս ամենը կատարվում է միայն բժշկի նշանակմամբ եւ հսկողությամբ:

-Բժի՛շկ, ի՞նչ խորհուրդ կտաք մեր  ընթերցողներին:
-Նախ՝ ասեմ, որ նման իրավիճակում հայտնված հիվանդն առանց վարանելու պետք է դիմի մաշկավեներոլոգի: Լաբորատոր հետազոտությունից հետո միայն հնարավոր է պարզել լաքաների առաջացման պատճառը: Դրանից հետո միայն իրականացվում է բուժումը:
Իսկ մյուս ընթերցողներին խորհուրդ կտամ հետեւողական լինել առողջության նկատմամբ, զգուշությամբ օգտագործել այն զանազան քսուքները, որոնք մեր օրերում գովազդվում են տարբեր ընկերությունների կողմից: Միշտ հիշե՛ք, որ դրանց պատճառով կարող եք Ձեր նուրբ ու գեղեցիկ մաշկի վրա թողնել անդառնալի հետքեր:

Հեղինակ՝ Մանե Դավթյան

14 մեկնաբանույթուն

  • Anna

    Shushan, եթե բծերը չեն անհետացել, նշանակում է նաև ներքին օրգանների խնդիր կա, և միայն կոսմետիկ միջոցներն օգնել չեն կարող, բծերը նաև կարող են շատանալ։ Առանց տեսնելու խորհուրդ տալ չեմ կարող, ցանկության դեպքում կարող եք զանգահարել և գրանցվել ինձ մոտ անհատական խորհրդատվության։

  • Anna

    Nun, կարող եք փորձել մաղադանոսի կամ կիտրոնի հյութ քսել, սակայն մուգ գույնի բծերի առաջացման դեմ պետք է ավելի հիմնովին մարտավարություն վարել,դրանք կարող են նաև շատանալ։ Ցանկության դեպքում կարող եք զանգահարել և գրանցվել ինձ մոտ անհատական խորհրդատվության։ Ամեն դեպքում նկատի ունեցեք, որ բշտիկների առաջացումը միայն դեմքի խնդիր չէ, այլև ողջ օրգանիզմի, և անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն տեղեկություն։

  • Nun

    Barev dzez.Bjishk jan qtis vra arajacel e poqrik dzmeriki kti chap laqaya nman ban aysinq ayt hatvac@ im mashki mug a.kosmetolog@ asuma pigmenta arevica arajacac bana. Kam pzuki hetevanqa .xndrum em kaseq inch anem vor ancni.

  • Anna

    Margarita, որքան հասկանում են, հաճախ եք բշտիկներ ունենում։ Կարող եք օգտվել «Տնային Առողջարան» ամսագրի թ.8 համարում «Բշտիկներ, ես ձեզ չեմ սիրում» հոդվածի խորհուրդներից։ Այն վաճառվում է թերթի կրպակներում, փոստային բաժանմունքներում։ Կարող եք զանգահարել և գրանցվել ինձ մոտ անհատական խորհրդատվության։ Ամեն դեպքում նկատի ունեցեք, որ բշտիկների առաջացումը միայն դեմքի խնդիր չէ, այլև ողջ օրգանիզմի, և անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն տեղեկություն։

  • Anna

    Ani, խորհուրդ կտամ սկզբից դիմել մաշկաբանի դեմոդեկոզը հերքելու կամ հաստատելու համար։ Դրանից հետո զանգահարեք 010 73–15–16 համարով, նշեք ախտորոշումը։ Մենք անպայման կօգնենք Ձեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։