Վատ տեսողություն
Այլընտրանքային բժշկություն,  Նամականի

Ինչպե՞ս տեսողությունը վերականգնել բնական միջոցներով

Ես վաղուց գիտեի, որ իմ մի աչքն ավելի վատ է տեսնում, քան մյուսը: Դա ինձ չէր խանգարում, դրա համար էլ ես ակնոց կրելու ոչ մի անհրաժեշտություն չունեի: Բայց ես արդեն երիտասարդ մարդ չեմ, իսկ կարդալ շատ եմ սիրում: Եվ ահա մյուս` առողջ աչքիս տեսողությունը սկսեց վատանալ:Ես դա միանգամից նկատեցի. կարդալիս աչքերս սկսեցին արագ հոգնել և ցավել, տեսողությունս լարում էի:

Հետո ինձ բացատրեցին, որ ինքս եմ մեղավոր, եթե մի աչքը վատ է տեսնում, ուրեմն ամբողջ ծանրաբեռնվածությունը մյուս աչքի վրա է ընկնում: Այդպիսի ծանրաբեռնվածություններից առողջ աչքի տեսողությունը սկսեց վատանալ, իսկ մյուս աչքս երբեք էլ լավ չի տեսել: Հասկանալի է, որ առանց ակնոցի արդեն չէի կարող յոլա գնալ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բայց ես կարդացել էի նաև, որ եթե սկսեմ ակնոց կրել, տեսողությունս տարեցտարի կվատանա: Հետագայում տարին մեկ անհրաժեշտ կլինի փոխել ավելի ուժեղի: Իսկ ես դա չէի ուզում… Տեսողությունս վերականգնել սկսեցի բնական միջոցներով: Առաջին հերթին ամեն օր սկսեցի ընդունել ձկան յուղ: Այն պարունակում է վիտամիններ, որոնք անհրաժեշտ են աչքերի համար: Ձկան յուղը խմում էի թեյի գդալով, օրը 3 անգամ: Հետո աչքիս մեջ կաթեցնում էի գլուխ սոխի հյութը: Ամեն աչքի մեջ անհրաժեշտ է լցնել ընդամենը մեկ կաթիլ:

Աչքը շատ նուրբ օրգան է, ոչ մի դեպքում չի կարելի վարակ մտցնել աչքի մեջ: Ես սոխի հյութը քամում էի ոչ թե թանզիֆով, այլ բամբակով: Կաթեցնում էի և մի քանի րոպե հանգիստ նստում: Շատ է մռմռացնում, բայց պետք է դիմանալ: Աչքին ոչինչ չի լինի, այնպես որ, աշխատեք դիմանալ: Սոխով և ձկան յուղով այդպիսի բուժման տևողությունը 10 օր է: Ես այն տարվա մեջ կրկնել եմ երեք անգամ: Ակնոց այդպես էլ չեմ կրում: Կարծում եմ, որ իմ «վատ» աչքն էլ սկսեց լավ տեսնել այդ բուժման շնորհիվ:

Հեղինակ՝ Գ. Վշտունի

10 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։