![Գայլաթաթ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/gaylatat.jpg)
Գայլաթաթն ընդդեմ դիսբակտերիոզի
Գայլաթաթը բազմամյա բույս է: Հնում այս բույսն անվանել են հրաշք բույս, որը շատ արդյունավետ եւ արագ օգնում է թունավորումների դեպքում:
Գայլաթաթը տարածված է համարյա ամենուր, բացառությամբ Սկանդինավյան երկրների, լայն տարածում ունի Բելոռուսում, Ռուսաստանում, աճում է նաեւ Հայաստանում:
Հումքը հավաքում են հիմնականում ծաղկման շրջանում: Օգտագործում են բույսի բոլոր մասերը:Աղիքային դիսբակտերիոզը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական եւ քանակական փոփոխություններով: Դիսբակտերիոզի առաջացման պատճառները տարբեր են` արհեստական սնունդ, աղիքային վարակներ, հակաբիոտիկային բուժում, միակողմանի սնունդ (ախծաջրային, ճարպային, սպիտակուցային), աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդություններ, վիտամինների անբավարարություն եւ այլն:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Գայլաթաթի հյութն օգնում է փորլուծության, դիսբակտերիոզի ժամանակ.
Գայլաթաթն աղում են եւ հյութն ընդունում ամեն օր, 2 ժամը 1 անգամ:Դիսբակտերիոզի դեպքում.
Վերցնել 2 ճ.գ. գայլաթաթ, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել 4 ժամ եւ քամել: Խմել օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ. մեծահասակներին՝ 1/4-1/2-ական բաժակ, երեխաներին՝ 1-2 ճաշի գդալ: Բուժման տեւողությունը 1-2 ամիս է:Գայլաթաթն արդյունավետ է բրոնխաբորբի եւ թոքաբորբի դեպքում:
Գայլաթաթն օժտված է կապող, հակաբորբոքային հատկություններով, նպաստում է կանանց կաթնարտադրության պրոցեսին: Պոլիֆենոլի պարունակության շնորհիվ գայլաթաթ օգտագործելիս արյան մեջ պակասում է վտանգավոր խոլեստերինի մակարդակը: Գայլաթաթը խթանում է նյութափոխանակության գործընթացը, հաջողությամբ բուժում է գինեկոլոգիական հիվանդությունները:Գայլաթաթը պարունակում է ստերոիդներ, C վիտամին, ֆենոլկարբոնային թթուներ, լիպիդներ: Բույսն օժտված է խխահան եւ միզամուղ հատկություններով:
Գայլաթաթն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
![Մայրիկը փոքրիկի հետ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/mayrik@-poqriki-het-75x75.jpg)
«Գազիկներ» այլևս չկան
Հարակից նյութեր
![Մեխակ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/mexak-500x380.jpg)
Մեխակ. և համեմունք, և շտապ օգնություն
Հունիսի 26, 2014![Երիկամում կիստաներ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/06/Erikamum-kistaner-500x380.jpg)
Ինչո՞ւ են կիստաներ առաջանում
Հուլիսի 1, 2019![Մասրենի](https://life-okay.com/wp-content/uploads/2019/02/masreni-500x380.jpg)