Սրտի անբավարարություն
Այլընտրանքային բժշկություն

Սրտի քրոնիկական անբավարարություն

Սրտի անբավարարությունը սրտի հիվանդություն չէ: Այն ախտաբանական նշանների (մաշկի եւ լորձաթաղանթների կապտություն, հեւոց, ոտքերի այտուց եւ այլն) համալիր է, որը վկայում են, որ սիրտն անկարող է լրիվ ծավալով կատարել իրեն տրված բեռնվածությունը:

Սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ հիմնականում դիտվում է քրոնիկական ձեւը: Սրտի քրոնիկական անբավարարության հիմնական պաթոգենետիկ մեխանիզմներն են.


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

  1. Սրտամկանի  անբավարարություն վնասվածքներից կամ գերլցումից:
  2. Մեխանիկական խոչընդոտներ սրտամկանային սերտաճման տեսքով եւ սրտի տամբոնադան:
  3. Առիթմությունից (առիթմիա) եւ սրտի շրջափակումից, մեկուսացումից առաջացած անբավարարություն:

Գիտնականները սրտի քրոնիկական անբավարարության համար առանձնացնում են մի քանի շրջան։

Փոխհատուցման շրջան.
Բնութագրվում է սրտխփոցով եւ շնչահեղձությամբ, որն առաջանում է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

1.Դարձելի շրջան.
Բացի ուժեղ ստրխփոցից եւ շնչահեղձությունից, հիվանդների մոտ առաջանում է տեսանելի լորձաթաղանթների կոպտություն: Առաջանում են կանգային երեւույթներ թոքերի ներքեւի հատվածներում, այտուցներ: Այդ երեւույթները հարաճում են օրվա վերջում եւ վերանում են առավոտյան՝ հանգստանալուց հետո:

2.Մասամբ դարձելի շրջան.
Շնչահեղձությունը հիվանդների մոտ առաջանում է քիչ ֆիզիկական եւ հուզական լարվածությունից: Խոնավ խզզոցներն առավել տարածական եւ մնայուն բնույթի են, լյարդն անչափ մեծացած է, խտացած, պինդ, այտուցները տարածվում են սրունքի եւ ազդրի հատվածներում: Աջ պլեւրալ խոռոչում առկա է հեղուկի կուտակում: Սովորաբար այդ երեւույթներն առավոտյան պահպանվում են, չնայած կարող են փոքր-ինչ մեղմանալ:

3. Անդարձելի  շրջան.
Բուժումը բժշկից եւ հիվանդից պահանջում է համառություն, համբերություն եւ լավատեսություն: Այդ ընթացքում արդյունավետ են դեղամիջոցները, բուսաբուժությունն ունի միայն օժանդակ նշանակություն, չնայած սկզբնական շրջանում բույսերը կարող են լինել բուժական միջոցներ: Բուսաբուժությունը, համակցված բժշկական դեղորայքի հետ, կարող է տալ ցանկալի արդյունք:

Բուժման ընթացքում պետք է ազդել խնդիրն առաջացնող պատճառի վրա (աթերոսկլերոզ, ռեւմատիզմ և այլն),
նվազեցնել սրտի ծանրաբեռնվածությունը,
ուժեղացնել սրտամկանի կծկողականությունը,
նվազեցնելլ ջրակալումը,
իրականացնել թրոմբոէմբոլիկ բարդությունների բուժումը եւ կանխարգելումը, պայքարել սրտի ռիթմի խանգարումների դեմ:

Սրտի ծանրաբեռնվածության նվազեցման համար անհրաժեշտ է պակասեցնել մարմնի քաշը: Բուժամիջոցներից արդյունավետ են պերիֆերիկ ծայրամասային վազոդիլատատորները: Դրանք առաջին հերթին նիտրատները, հիդրալազինն են եւ այլն:

Դեղամիջոցների մեջ մի կողմից  սրտամկանի կծկողականությունն ուժեղացնելու, մյուս կողմից`  հեղուկի ծավալը պակասեցնելու առաջին տեղը, իհարկե, պատկանում է սրտային գլիկոզիդներին, որոնք պարունակվում են դեղաբույսերում՝ հովտաշուշանում, ծովային սոխում եւ այլն: Դեղաբույսերը, որպես հիմնական մաս, կարող են օգտագործվել միայն սրտային քրոնիկական անբավարարության առաջին շրջանում: Սակայն սրտային գլիկոզիդներն օգտագործելիս պետք է դեղաչափերի մեջ շատ զգույշ լինել: Նրանց հարմար է օգտագործել համակցված այլ բույսերի հետ, որոնք նախատեսված են սրտային քրոնիկական անբավարարության դեպքում:

Կարդիոտինիկ հատկությամբ են օժտված ալոճենին, առյուծագին, եղերդակը, սրոհունդը, երիցուկը, ինչպես նաեւ ադապտոգենները՝ ժենշենը, կիտրոնաթուփը, լոշտակը: Նրանք կարող են խթանել գլիկոզիդների օգտակար հատկությունները եւ միաժամանակ իջեցնել նրանց թունավոր հատկությունները:

Բուսաբուժության խնդիրներից մեկը սրտային քրոնիկական անբավարարության բուժման գործում պայքարն է  գերջրայնացման դեմ, որը պայմանավորված է օրգանիզմում նատրիումի եւ ջրի իոնների կասեցմամբ: Այդ նպատակի համար բուժիչ բույսերը կիրառվել են դեռ հնուց: Դրանք են ձիաձետը, հապալասը, կեչին, խնկածաղիկը եւ շատ ուրիշները:

Հայտնի է, որ սրտի անբավարարությանը նպաստում են բազմաթիվ տրոմբոէմբոլիկ բարդություններ: Դրանց կանխարգելման եւ բուժման համար կիրառվում են հակամակարդիչներ: Դրանք են իշառվույտը, սպիտակ ուռենու կեղեւը, անտառային գետնամորին, ձիու շագանակի ծաղիկները եւ պտուղները:

Բուժման նպատակով բույսերի կիրառման ժամանակ պետք է ցուցաբերել յուրահատուկ անհատական մոտեցում: Դա կայանում է  դեղորայքի եւ բույսերի համակցության ճիշտ ընտրության մեջ:’

Մենք կներկայացնենք բուսական բուժամիջոցներից կազմված բաղադրատոմսեր, որոնք թեեւ կատարյալ չեն իրենց էությամբ, սակայն ազդում են պաթոգենեզի զանազան օղակների վրա:

Խառնել ալոճենու ծաղիկներ եւ պտուղներ, կատվախոտի արմատներ, գետնամորու արմատներ, սամիթի սերմեր, հրեշտակախոտի արմատներ, սովորական սնձենու պտուղներ, տատրակի տերեւներ, հապալասի տերեւներ` հավասար քանակությամբ: Խառնուրդից վերցնել 8 գրամ, ավելացնել  300մլ եռման ջուր, թողնել թերմոսում 4 ժամ, քամել եւ օգտագործել օրական 4-5 անգամ, 50-ական մլ, ուտելուց 1 ժամ անց:

Իրար խառնել իշառվույտի խոտ, նարգիզի ծաղիկներ, հովտաշուշանի ծաղիկիներ, դաղձ, վարսակի ծղոտ, լորու կեղեւներից թիթեղներ` հավասար քանակությամբ: Խառնուրդից վերցնել 6 գրամ, ավելացնել 250 մլ եռման ջուր, եռացնել 3 րոպե, 2 ժամ թողնել տաք տեղում, քամել, ընդունել տաք վիճակում, օրական 4-5 մլ, ուտելուց 1 ժամ առաջ:

Իրար խառնել ջրառվույտի տերեւներ, վարսակի ծղոտ, հապալասի տերեւներ, օճառախոտի արմատներ, բարդու ընձյուղներ, կատվախոտի արմատներ, առյուծագու խոտն ամբողջությամբ: Մնացածը` նախորդի նման:

Խառնել ալոճենու պտուղներ, գետնամորին ամբողջությամբ, սնձենու ծաղիկներ, երիցուկի արմատներ, սպիտակ ուռենու կեղեւներ, եղերդակի արմատներ` հավասար քանակությամբ: Խառնուրդից վերցնել 6 գրամ, ավելացնել 250 մլ եռման ջուր, եռացնել 3 րոպե,  2 ժամ թողնել տաք տեղում, քամել, ընդունել տաք վիճակում, օրական 4-5 մլ, ուտելուց 1 ժամ առաջ:

Վերցնել ջրառվույտի տերեւներ, մոշի տերեւներ, խնձորի կեղեւ, կեչու տերեւ, բարդու արմատներ, վարդի թերթիկներ, թրթնջուկի արմատներ, եգիպտացորենի թիթեղներ: Պատրաստման ձեւն ու ընդունման ձեւը նույնն է:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։