Ձերքի վարժություններ
Առողջություն եվ գեղեցկություն

Մերսումն ընդդեմ ալերգիայի

Արեւի տակ երկար մնալուց մաշկի բաց հատվածներում կարող են  հայտնվել  կարմրություն, ցան, քոր: Հնարավոր է՝ սա ալերգիա է արեւի նկատմամբ: Տհաճ զգացողությունները կհանեն հակահիստամինային դեղամիջոցները: Իսկ եթե ճամփորդական դեղատուփում այն չկա՞: Հոգ չէ: Փորձեք կատարել հատուկ վարժություններից մեկը, որոնք կատարում էին դեռ հին Հնդկաստանի յոգերը: Այն պարզ է, հեշտ ու  բնական է  :

Ձեռքի ափերի մեջ տեղակայված են կենսաբանորեն ակտիվ շատ կետեր, որոնց մերսումը դրականորեն է անդրադառնում այս կամ այն օրգան- համակարգերի եւ առանձին օրգանների վրա, կանոնավորում է նրանց աշխատանքը, լավացնում ինքնազգացողությունը, օգնում ազատվել մի շարք ախտերից եւ տհաճ իրավիճակներից:

Ընդամենը մի քանի րոպե կտրվեք առօրյա հոգսերից, կենտրոնացեք ձեռքերի վրա:

1.Ձեռքի ափերն ավելի լավ է տաքացնել՝ իրար շփելով:

2. Բթամատով սեղմեք մատնեմատի հիմքին: Այսպես պահեք 5 րոպե: Զգացվեց հաճելի ջերմություն եւ թույլ տատանում: Շունչ քաշեք: Վարժությունը կրկնեք օրը 5 անգամ, ամենաքիչը 3 րոպե ընդմիջումներով: Նույնը կրկնեք մյուս ձեռքով:

Եթե ալերգիան խիստ արտահայտված է, ապա վարժության տեւողությունը պետք է դարձնել 12 րոպե եւ կրկնեք այն  օրը 10 անգամ, ամենաքիչը 10 րոպե ընդմիջումներով: Դե, իհարկե, ծանր դեպքերում անմիջապես դիմեք բժշկի:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։