Առողջության էներգիա
Առողջ ապրելակերպ

Լիցքավորիր քեզ առողջության էներգիայով

Դրսում գարուն է, բայց ինքնազգացողությունը չի՞ ուրախացնում: Երկարատեւ ցրտերից ուժասպառ օրգանիզմն ի վիճակի չէ պայքարել հոգնածության ու տկարության դեմ:

Սովորաբար այդպիսի դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս խմել վիտամիններ եւ ամրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, բայց դա էլ միշտ չի օգնում: Բացի դրանից, արեւելքի գիտնականները համարում են, որ նման իրավիճակի պատճառն էներգետիկ խախտումն է, որն առաջ է գալիս օրգանիզմի գարնանային վերակառուցման ընթացքում: Իսկ թե ինչպես այն վերականգնել, խորհուրդ են տալիս մասնագետները:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող վարժություններ
Ամենակարեւորն օրը ճիշտ սկսելն է: Առավոտյան արթնանալուց միանգամից մի ցատկեք անկողնուց: Փակեք աչքերը եւ մի քանի անգամ դանդաղ, հաճույքով ձգվեք:

Վարժությունը կարելի է կատարել ցանկացած դրությամբ. կողքի վրա, մեջքի վրա, փորի վրա: Այն օգտակար է բոլորի համար, առանց բացառության՝ երիտասարդներին ու ծերերին, առույգներին ու պասիվներին: Ինչու՞: Ամեն ինչ այնքան հասարակ ու պարզ է: Քնած ժամանակ ասես մարմինը փակվում է, իսկ ձգվելը հանում է օրգանիզմին ճնշող, սեղմող վիճակից, տաքացնում է մկանները՝ պատրաստելով նրանց աշխատանքի եւ լիցքավորում է էներգիայով: Եթե դուք լավ երեւակայություն ունեք, կարող եք նույնիսկ երեւակայել, որ դուք կատու կամ վագր եք, այդ դեպքում ձեր շարժումները կլինեն առավել ներդաշնակ ու սահուն, իսկ բուժումը՝ արդյունավետ, բացի դրանից, երբ դուք ձգվում եք, օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ՝ ”բավականության հորմոններ”, կենսունակությունը եւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հորմոններ:

Երբեմն մեկ «ձգումը» բավական է օրգանիզմի թարմացման համար, բայց եթե թուլությունը չի անցել, կատարեք հետեւյալ վարժությունները (դրա համար ձեզանից կպահանջվի ընդամենը հինգ րոպե).

  1. 50-60 անգամ արագ թարթեք աչքերը,
  2. 30-40 անգամ վայրկյանի ընթացքում տրորեք քթարմատի վերին մասը՝ ունքերի վերին հատվածում,
  3. 10-20 անգամ բռունցքը սեղմեք եւ բաց թողեք,
  4. Պառկեք մեջքի վրա, ոտքերն ուղղեք եւ 5-10 անգամ ճնշեք անկողինը ծոծրակով եւ ոտնաթաթերով,
  5. Մեջքին պառկած վիճակում 3 անգամ հերթով լարեք եւ թուլացրեք ոտնաթաթերի, կրծքի, դաստակի, նախաբազկի, ուսի, պարանոցի, դեմքի մկանները,
  6. Մեջքին պառկած՝ փորին մոտեցրեք ծնկերը, պինդ գրկեք դրանք՝ շղթայելով ձեռքերի մատները, իսկ հետո լարելով ոտքերը՝ աշխատեք բացել շղթան, որը գոյացել էր շղթայված ձեռքերով: Դրանից հետո պետք է վերականգնել շնչառությունը՝ կատարելով հանգիստ, խորը ներշնչում եւ շարունակվող արտաշնչում բերանի միջոցով: Կրկնեք երեք անգամ ընդմիջումով՝ վայրկյանում 2-3 անգամ:
  7. Նստեք՝ ոտքերը գետնին կախած, եւ երկու ափերով ինչպես հարկն է տրորեք ականջները:

Վերջացնելով վարժությունները՝ վեր կացեք եւ խմեք մեկ բաժակ նարնջի հյութ կամ խմեք մեղրակիտրոնային ըմպելիք (մեկ բաժակ տաք ջրին կես կիտրոն եւ մեկ ճաշի գդալ մեղր):
Եթե դա էլ չի աշխուժացնում ու առույգացնում, ապա նախաճաշից առաջ ընդունեք 30-40 կաթիլ պանտոլրին, էլեուտերոկոկ կամ ժենշեն:

Դրանից հետո կատարեք ձեր սովորական վարժությունը: Եթե ժամանակ ունեք, ընդունեք հակադրական ցնցուղ: Կարելի է ուղղակի շփել ձեռքերը, պարանոցը, ուսերը, կուրծքը, մեջքը, փորը, ազդրերը, սրունքները, խոնավ ձեռնոցով կամ նույնիսկ խոնավ ձեռքի ափով, ափի մեջ կաթեցնելով 1-2 կաթիլ փշատենու ծառի թանձր  մզվածքով, եղեւնու կամ խեժափիճու թանձր  մզվածքով:

Խտղտան է, բայց օգտակար
Եվս մեկ գերազանց միջոց էներգիայի հավասարակշռությունը վերականգնելու համար: Դա մերսումն է:
1-2 րոպեի ընթացքում տրորեք նախ ափերը, այնուհետեւ ամբողջ մարմինը, եւ վերջում ոտնաթաթերը՝ սովորական կոշտ, բնական մազերից շորի խոզանակով: Դրանից հետո խոզանակը կողքի դրեք, ձեռքերը շփեք միմյանցով, իսկ երբ դրանք տաքանան, դանդաղ, սահուն տարեք նորից դեպի պարանոցի հիմքը, կրծքի հատվածով, սրունքի, ազդրի հատվածներով, այնուհետեւ ձեռքերը թափ տվեք, ինչպես թափ կտայիք կեղտոտ ձեռքերը, հեռացելով- ձեզանից գոյացած բացասական էներգիան:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։