Հղի կին
Այլընտրանքային բժշկություն

Պրոգեստերոնը` կանանց պաշտպան

— Ինչի՞  կարող է հանգեցնել պրոգեստերոն հորմոնի անբավարարությունը, ո՞ր  մթերքներում կամ բույսերում այն կա:
Բլանշ:

Պրոգեստերոնը իգական սեռական հորմոն է: Այն գոյանում է ձվարանի դեղին մարմնում: Պրոգեստերոնն ակտիվորեն մասնակցում է դաշտանային ցիկլի, հղիության բնականոն ընթացքի կարգավորմանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Պրոգեստերոնը հաճախ անվանում են հղիության պաշտպան հորմոն: Այն ընտրողաբար ազդում է արգանդի էնդոմետրիայի վրա՝ խոչընդոտելով նոր ֆոլիկուլների առաջացմանը:
Պրոգեստերոնի ազդեցության արդյունքում առաջանում են փոփոխություններ, որոնք նման են հղիության շրջանում առաջացող փոփոխություններին:
Հղիության սկզբից մինչեւ 4-5 ամիս դեղին մարմինը հղիության պաշտպան է, նրա արտադրած հորմոնն արգելակում է նոր ձվաբջջի զարգացումը: Արգանդը մնում է հանգիստ վիճակում մինչեւ հղիության վերջը:

Հղիության երկրորդ կեսից հետո դեղին մարմնի գործունեությունն իրենց վրա են վերցնում նաեւ պտղաթաղանթները: Ծննդաբերությունից հետո արգանդից դեպի հիպոֆիզ գնացող իմպուլսներ  այլեւս  չկան, հիպոֆիզի կողմից արտադրվում է դեղին մարմինը ներծծող հորմոն, որի շնորհիվ սկսվում են նոր ֆոլիկուլներ զարգանալ, եւ օրգանիզմը պատրաստվում է նոր հղիության:
Լինում են դեպքեր, երբ պտուղը մահանում եւ զմռսվում է արգանդում, կամ արգանդում կան օտար մարմիններ, որոնց առկայությունը հիպոֆիզի համար ազդանշան է հանդիսանում: Սակայն այսպիսի դեպքերում դեղին մարմնի ներծծման ազդանշան չի լինում, դեղին մարմինը մնում է արգանդում, որի պատճառով նոր ֆոլիկուլների զարգացում կամ ձվազատում չի լինում, եւ հիվանդն այդ ժամանակ չի հղիանում:

Պրոգեստերոնի դերը կնոջ վերարտադրողական ֆունկցիայի եւ առողջության  համար պարզապես անգնահատելի է:  Այն կարգավորում է դաշտանային ցիկլը, հղիության պաշտպանն է, արգելակում է նոր ձվաբջջի զարգացումը, եւ արգանդը մնում է հանգիստ վիճակում: Պրոգեստերոնի անբավարարության դեպքում այս գործընթացները խանգարվում են:

Այժմ  խոսենք բուժման  մասին
Նման դեպքում անպայման պետք է դիմել գինեկոլոգի: Առաջարկվում է հորմոնալ  բուժում, որով լրացվում է պրոգեստերոնի անբավարարությունը: Գիտնականներից ոմանք գտնում են, որ գոյություն ունեն հորմոններ, որոնք հանդիսանում են տեղային հյուսվածքային գրգռիչներ: Դրանք անխուսափելի հետեւանքներ  են առաջացնում բոլոր հյուսվածքների համար: Տվյալ դեպքում պրոգեստերոնից վերցնում են հյուսվածքներ եւ օգտագործում այն հիվանդների համար, որոնք դրա կարիքն ունեն:

Իսկ ի՞նչ է առաջարկում ժողովրդական բժշկությունը

Վերցնել 20 գ ստեպղին, խառնել 20 գ սառնաշաքարի հետ, ծեծել եւ ուտել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ:

20 գրամ  խնկածաղիկը տերեւների եւ ցողունի հետ աղալ, ավելացնել 200մլ եռման ջուր, թողնել 2 ժամ, քամել եւ  խմել օրը 3 անգամ, 10-ական մլ:

20 գրամ գազարի մզվածքին ավելացնել 50 գրամ մեղր, 100գ գինու քացախ: Խմել օրական 3 անգամ: Այս բաղադրատոմն ունի նաեւ գոտկային ցավերը հանգստացնող ազդեցություն:

Ամեն դեպքում բուժումն  իրագործվում է բժշկի նշանակմամբ եւ հսկողությամբ, քանի որ ոչ բոլորին է ցուցված հորմոնալ պատրաստուկների օգտագործումը: Նշանակումը կատարվում է անհատական` հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը: Օրինակ՝ որոշակի հակացուցումներ կան երակների վարիկոզ լայնացման, շաքարախտի, երիկամների ու սրտի հետ կապված խնդիրներ, նորագոյացություններ ունեցողների համար:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։