
Նևրոզը` դարի հիվանդություն
-Ինձ մոտ ախտորոշել էին նեւրոզ: Բուժումն ընդունելուց հետո ասացին, որ ապաքինվել եմ: Սակայն ինձ այժմ անհանգստացնում են հետեւյալ ախտանիշները. վախի զգացում, ճնշվածություն, սրտխփոց, գլխացավեր, խառը մտքեր… Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Ալվարդ
Նեւրոզները հոգեծին, նյարդահոգեկան խանգարումներ են, որոնք առաջանում են մարդու կյանքի կարեւոր հարաբերությունների խանգարման ժամանակ, արտահայտվում են կլինիկական ֆենոմեններով եւ բնորոշվում են պսիխոտիկ երեւույթների բացակայությամբ: Ցավոք, տարբեր գործոններով պայմանավորված, նեւրոզով հիվանդների թիվը գնալով աճում է:
“Նեւրոզ” կոչվող հիվանդության սահմանումն անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հոգեբանական, հոգեկան ոլորտում է, հետեւաբար մեր ընթերցող Ալվարդի նամակին հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար զրուցեցինք ե՛ւ հոգեբանի, ե՛ւ հոգեբույժի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ինչպես նշեց հոգեբան Մարինե Սահակյանը՝
-Անձը գերբարձր արժեք է, նրան ուղղակի մոտենալ չի կարելի, հատկապես եթե նեւրոզն է խնդիրը: Պետք է անպայման խոսել հիվանդի հետ եւ մանրամասներն իմանալ, պետք է պարզել, թե ո՞ր դաշտն է ախտահարված, որտեղի՞ց է խնդիրը, ի՞նչ բնույթի է, ի՞նչ դրսեւորում ունի, առաջացման ինչպիսի՞ պատճառներ կան՝ ժառանգական, հոգեբանական, սեռական անբավարարվածության. չէ՞ որ կան պաթոլոգիայի դրսեւորման տարբեր տարատեսակներ: Իսկ եթե հիվանդը գանգատվում է՝ ասելով, որ ունի վախի զգացողություն, ճնշվածություն, խառը մտքեր, գլխացավ, սրտխփոցներ, խնդիր այստեղ, իհարկե, կա, եւ դա նեւրոտիկ բնույթի է, որն առաջանում է անորոշությունից, կպչուն մտքերից:
Իսկ ահա, մյուս զրուցակիցս՝ հոգեբույժ Գոհար Շիրինի Սրապյանը, նեւրոզների հետ կապված իր մեկնաբանությունը տվեց:
-Ի՞նչ է նեւրոզը, ի՞նչ տեսակներ ունի:
-Նեւրոզը հավաքական հիվանդություն է, որն ունի ֆունկցիոնալ բնույթ (օրգանական հիվանդությամբ պայմանավորված չէ) ունի որոշակի սկիզբ, պատճառ, չի ուղեկցվում հոգեկան խանգարումներով, եւ հիվանդը չի կորցնում իրականության զգացումը: Նեւրոզների համախտանիշներն ու տեսակները բազմազան են՝ ասթենիկ, նեւրասթենիկ, տագնապային եւ դեպրեսիվ, օբսեսիվ եւ ֆոբիկ, ինչպես նաեւ դեպերսոնալիզացիայի եւ դեռեալիզացիայի համախտանիշներ, դեզադապտատիվ եւ սթրեսային հակազդեցություններ, հիպոքոնդրիկ եւ հիսթերիկ խանգարումներ: Նշված տեսակներից ամենաթեթեւը նեւրասթենիկն է (նյարդաթուլություն), որ կազմում է նրանցից յուրաքանչյուրի հիմքը: Այն արտահայտվում է դյուրագրգռությամբ, դյուրաբորբոքությամբ, աղմուկից վիճակի վատթարացմամբ, թուլությամբ, լացկանությամբ, ոչ կայուն դեպրեսիայով, տրամադրության փոփոխականությամբ:
-Նեւրոզները պարտադիր ունենու՞մ են առաջացման պատճառ:
-Կան այնպիսինները, որոնք ունեն առաջացման կոնկրետ պատճառ, կան նաեւ այնպիսիք, որոնք տարիքի հետ են կապված եւ առաջանում են աթերոսկլերոզից, անոթային խնդիրներից, սթրեսներից, կյանքի անբարենպաստ պայմաններից, շատ մեծ նշանակություն ունի նաեւ անձի տեսակը, հոգեբանական որակները: Օրինակ՝ հարմոնիկ մարդկանց մոտ հազվադեպ են նեւրոզներ առաջանում, նեւրոզները հիմնականում բնորոշ են ինչ-որ շեշտվածություն ունեցող մարդկանց:
Մեծ նշանակություն ունեն նաեւ ժառանգականությունը, ծննդաբերության ժամանակ երեխայի ունեցած վնասվածքները՝ երբ փոքրիկը ծնվում է պորտալարը պարանոցին փաթաթված կամ, ինչպես ասում են, խեղդված. սրանք խնդիրներ են, որոնք աչքի համար ոչ տեսանելի են եւ անգամ ժամանակակից հետազոտություններով հնարավոր չէ հայտնաբերել, բայց հետագայում առաջանում են խնդիրներ բնավորության հետ կապված, որն էլ հող է նախապատրաստում նեւրոզների համար: Կարեւոր է նաեւ դաստիարակությունը, ընտանիքի պայմանները, միջանձնային փոխհարաբերությունները. անհամերաշխությունն ու փոխզիջման բացակայությունը միանշանակ կարող են դառնալ նեւրոզի առաջացման պատճառ:
— Ի՞նչ հիմքեր կարող է ունենալ հասուն տարիքում ի հայտ եկած նեւրոզը:
-Շատ կարեւոր է, թե այժմ անձն ինչ խնդիրներ ունի, ինչ պայմաններում է ապրում, որովհետեւ նախկինում տարած սթրեսները կարծես թե թարմանում են նոր վնասվածքներով եւ բերում նեւրոզների: Օրինակ՝ կենցաղային խնդիրները, ֆինանսական դժվարությունները քիչ-քիչ խաթարում են նյարդային համակարգը, ինչն էլ հետո արտահայտվում է հակազդեցություններով: Մեծ նշանակություն ունեն նաեւ նախկինում ունեցած հիվանդությունները, անզգայացումները, ուղեղի ցնցումները, գանգուղեղային վնասվածքները, կանանց կլիմաքսի շրջանը:
-Բուժման դեղատոմս առաջարկելիս ի՞նչն եք հաշվի առնում:
-Նեւրոզի ախտորոշման համար պետք է շատ մանրամասն տեղեկություն ունենալ:
Գոյություն ունեն նեւրոզներ, որոնք դեղորայքային լուրջ բուժում են պահանջում, չնայած բոլոր դեպքերում պետք է սկսել նվազագույն չափաբաժնից՝ անկախ նրանից, թե նեւրոզի ինչ աստիճան է հիվանդի մոտ նկատվում: Հիմնականում բուժման ընթացքը համակցվում է հոգեթերապիայի՝ հոգեբանի եւ հոգեբույժի ներգրավմամբ:
-Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր ընթերցողի մոտ բուժումից հետո խնդիրը կրկին ի հայտ է եկել:
-Կա երկու տարբերակ՝ կամ բուժումը կիսատ է մնացել, կամ լիարժեք չի եղել: Նեւրոզով հիվանդը պետք է իմանա իր խնդրի առաջացման պատճառն ու կարողանա համապատասխան լուծում գտնել դրա համար, կանխել եւ դեղորայք չօգտագործելուց հետո հասնել նրան, որ հիվանդությունը նորից չկրկնվի: Միգուցե խնդիրը շատ ավելի բարդ է եղել, իսկ հիմա սա է մնացել, ինչը նկարագրում է անձը: Բայց եթե կա գանգատ, որն անհանգստացնում է նրան, պետք է դիմի մասնագետի:
-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ խորհրդով կարող եք օգնել մեր ընթերցողին:
-Հիվանդի միայն մի քանի գանգատներով դժվար է կողմնորոշվել: Նույնիսկ անձի տեսքը բավականին բան է ասում՝սանրվածքը, դիմահարդարումը, դեմքի արտահայտությունը: Օրինակ՝ դեպրեսիան բնորոշվում է դեմքի թախծոտ, տխուր արտահայտությամբ, լարվածությամբ: Օգնելու համար անգամ կարիք է լինում դիմել հարազատների միջամտությանը: Հիվանդը հաճախ որոշ կարեւոր բաներ չի հիշում, չի ասում, չի կարողանում պատմել, իսկ հարազատները բավականին շատ տեղեկություն են տալիս: Երբեմն հիվանդները մեզ մոտ ծանր գանգատներ են ներկայացնում, բայց տանն իրենց լավ են զգում, կամ հակառակը՝ հիվանդի վիճակը թեթեւանում է, բայց մտերիմներին ասում է, որ ամբողջ օրն ինքը տանը լաց է լինում:
Ալվարդին կարող եմ առաջարկել բուժման չեզոք տարբերակ, որը նեւրոզի ցանկացած դրսեւորման դեպքում չի վնասի՝ կանոնավոր գրաֆիկով կատվախոտի կաթիլներ խմել, օրական 3 անգամ, 30-ական կաթիլ: “Պերսեն Ֆորտեն” կկարգավորի սրտխփոցի խնդիրը: Նեւրոզների բուժման համար շատ լավ են օգնում նաեւ հանգիստը, պարը, աէրոբիկան, շեյփինգը, լոգանքը, ֆիզիկական այն աշխատանքը, որը հաճելի է: Իսկ լողը նեւրոզի բուժման համար նշվածներից ամենաարդյունավետ տարբերակն է:
-Հայաստանում շա՞տ են նեւրոզով հիվանդ մարդիկ:
-Շա՜տ-շա՜տ: Դրանում վստահ եմ:
-Հնարավո՞ր է նեւրոզ ունենալ եւ չիմանալ դրա մասին:
-Նեւրոզն այն հիվանդություններից է, որն անհանգստացնում է անգամ ամենափոքր աստիճանի դեպքում, նույնիսկ չնչին տագնապից մարդն սկսում է գանգատվել: Սա թաքնված հիվանդություն չէ, հիվանդը միանգամից արձագանքում է եւ պահանջում, որ իրեն լսեն, օգնեն:
Հուսով ենք՝ մեր տված տեղեկություններն ինչ-որ չափով կօգնեն Ձեզ հաղթահարել բոլոր տեսակի հոգեբանական խնդիրներն ու հնարավորինս խուսափել նեւրոզից:

Մի վախեցեք ծերությունից
Հարակից նյութեր

Գերհոգնածությունն անհրաժեշտ է բուժել
Հունիսի 17, 2019
Ի՞նչն է դրական լիցքերի աղբյուր
Ապրիլի 27, 2019
7,196 մեկնաբանույթուն
Gay
Ka Varduhi jan tikunks hognac vijakuma lriv srti cavern el pahi tak isk ko mot pori cav ka
varduhi
GAY Jan hima qo mot chka et caver.
Tigranuhi
Գայ ջան սրանից պրծում չկա։Երևի ինքը մեզ հարմարեցնի իրեն։Իմ մոտ էլ ճակատիս ցավերը չի թողնում;անընդհատ վատ եմ
Gay
Tigranuhi jan vochinch eli hima inc poris caverna shat anhangstacnum varduhi jan im mot cavacela i
varduhi
barev cez erexeq Jan. Cez motela srti shrjanum caver linum. Tikunqum cav. Inc tvuma esa sirts kgangni.
Tigranuhi
Erexeq jan barev.Vonc eq?Dzez vonc eq zgum?Inch popcutyunner uneq?
Gay
che Vik jan vaxers kan bayc voch en astijan vor tanic durs chgam kam menak chmnam isk ete inch vor banov zbaxvum em vapshe em crvum yogan irok shat a ognum
Vik
Gay isk mtqert vonca baci cavert vaxer el kan
Narek
Գայանե ջան յոգան չի օգնի,եթե իրոք ուզում ես ազատվես կապնիի իմ հետ
Gay
arrden 4 tari Narek Vik jan arden gjvum em yogan toxnum em vat em
Narek
Գայանե ինչքան ժամանակ է դրա մեջ ես?
Roza
Erexeq ed glxaptuytnern qchacela,,chnshums normals,,votqeris cav@ chka,,,,,menak mi qani or araj chnshums Nordic reski @nkav hero noric kargavorvec,,,,glxacavers qchavela shat chi,,…vaxers ela qchacel,,,,bayc der bujman men em,,,,1 amis el petqa gnam
Vik
Gay incha mots linum xi
Gay
Ee Vik jan mez lav chka tarapym em caveri mej tarorininak zgacoxutyunner em unenum
Gay
Barev Roza jan lav u vat du gru es el asum ei korar et meyoduc gri eli ognec
Roza
Erexeq barev bolorin,Vika ,Gay vonc eq????? Popxutyin ka ,,ova Iran gone mi qich lav zgum?
Vik
Karen Jan de gri tenanq qo patmutyun@
Karen
Barev bolorin.inch lava gta miat sayt vor kkarenam ognem u kisvem es hivanducyan masin
Narek
Վիկա ջան գրի քո skypi ը ես կկապնվեմ քվելի մանրամասն կասեմ
Vik
Narek uxaki hayastanum cem uxaki sat em uzum mqerics prtnem cistacvum pastoren qo AsaC metod@ vonc haskaca vacarvum e
Narek
Վիկա ջան ոչ մի ոչ էլ երկու բառով չեմ կարողանա արտահայտել մտքերս, մի բան գիտեմ որ այն ինչ որ ես ունեմ դա ինձ դուրս հանեց այդ վիճակից հիմնովին, այդ նյութի հետ շատ զգույշ պետք է լինել որ էֆեկտ տա, դրա համար ասում եմ ով ուզում և հավատում է թող կապնվի իմ հետ
Vik
Narek de gri eli inch devov es oqnum esqan hay tarapum en été karox es oqni isk qo mtqer@vonca excel vonces asxatel mtqerid vra
Narek
Տիգրանուհի ջան դա գլխի ուռուցք չի դա վեգետային ներվայն համալարգի խախտում է
սենց չեմ կարող բացատրել ինչ անեք
Narek
Տիգրանուհի ջան սենց դժվարա գրվել իմ համար կամ զանգիր կամ ես համարս տամ, կփորձեմ օգնեմ ձեզ
Tigranuhi
Havanabar Narek Jan qani vor an@ndhat mitqs glxis vra a.U an@ndhat indz tvum a glzi urucq unem.shat em anhangstanum u vaxenum em gnam stugman
Narek
Տիգրանուհի այդ գլխացավերը նևռոզի հետևանք են, իսկ մնացած սիմպտոմներից դու արդեն չես վախենում դրա համար էլ գլխացավերն են շատացել:Այդ ամենը ես էլ եմ ունեցել,
Tigranuhi
Voch miayn.Bayc hima amenashat@ glxacavers a mnacel u amen or.Vaxenum em angam gnal stugvel.Bayc karox e nayem jamanak ar jamanak vaxi mtqeric vatanam
Narek
Անի ջան ես կոնկրետ գւտեմ ոնց ազատվել դրանից կոգնեմ ձեզ բայց սենց չի ստացվի հավատա, զանգեք կամ գրեք կփորձեմ օգնել
Ani
Narek mtqeri uneir
Narek
Տիգրանուհի ձեր մոտ մենակ գլխացավեր է?
Tigranuhi
Erexeq esa arden hognel em im glxacaveric.Ayn el amenorya.Inch anem????.um mot a patahel?Arden @ sksum em vaxenal……
Gay
Vik jan aseci che vor erkar chi tevi lav linels esor ahavor vat ei aravotic ajkis noric yogayi gnam gites chmnchin cakocic panikayi mej em nknum Tatev isk patahela vor pord mi pah ujex cava u ancni shat ujex
Narek
Անի ջան ես կարդացի քո գրածը, էլի շատերինը կարդացի, անձամբ ես կես տարի դրա մեջ եմ եղել մեկ ու կես տարի առաջ օրեկան մի քանի անգամ շտապ էր գալիս որտև ինձ թվում էր հեսա մի վատ բան կլիներ իմ հետ և այն բոլոր սիմպըոմները որ բոլորը գրում են սրտխփոց, ճնշման տատանումներ. գլխապտույտ և նմանատիպ այլ վախեցնող զգացմունքներ, մի հազար անգամ ստուգվել եմ բոլորից առողջ էի, բայց…. վախում էի մենակ տնօց դուրս գալ, տրանսպորտ նստել և այլն\r\nբուժումը տևեց մեկ տարի այս պահի դրությամբ, հիմա ես լիովին այդ վիճակից դուրս եմ եկել առանց բժիշկների և դեղորայքի
գրեք իմ mailին [email protected]
Ani
Narek barev de gri eli bolors tarapum enq
Narek
Բարև ձեզ ես ձևը գիտեմ այդ հիվանդությունը բուժելու
Vik
Gay Jan vonces gri tesnem vonces
Tatev
Gay jan mejqi u porci hatvacum ahavor but u cakox caver. Gites orerov cavacela. Baci dranic srtxarnoc tulutyun
Gay
Tatev jan drranic panikayi mej em nknum Tatev inch tipi cavera nkaragri eli
Tatev
Gitem Gay ahavor cavera et dranica
Gay
Es Tatev jan zorovic em ban utum Tatev et cavern ujexa te cakocner porit
Tatev
Erexeq jan ov axorjak chuni???
vik
erexeq vonceq eq GOR DE VOCINC DRANQ UXAKI SIMTPMNERA MEK VAXENA KANCNI DURS EKEQ SPVEQ MI GORTOV ZBAXVEQ TOX ANCNI
Gor
Ara es esor es inch vatem xia kokords dzqvac u atamners sexmumem irar u shncharutyuns vat ov kara asi
Tik
Erexeq et jishta vor qtic kara lini stugeleq dzer qite vat shnchelus ttvacini pakasic hnaravora tenc
Tigranuhi
Gay jan boloris mot el linum.Konkret im mot ka mi vaxeci… isk um mot a linum glux@ kaxelis thatj canrutyun jakatayin hatvatzum?
Tatev
Gay jan xi menak caver srtxarnoc vapshe axorjak chunem u nyardayin
Gay
Tatev jan baci ayd orern pori mejki caver jensku caver unenum es
Tatev
Gay es et orerin ahavor larvumem qicha mnum gjvem u caver
Gay
Erexek ym mota exel cikli xangarum
Gay
Vk jan hima toxel wm 1amisa bayc ampayman gnalu em em axr da pashtpanuma cankacac hivanduryuntyunic aroxj aprelakerpa Ani jan hla lav a su stugvum es es dranic el em vaxenum