Ինչպես բարձրացնել հեմոգլոբինը
— Ինչպե՞ս կարելի է բարձրացնել հեմոգլոբինի քանակն օրգանիզմում:
Արման Նալբանդյան
Հեմոգլոբինն արյան բջիջներից է: Այն երկաթ պարունակող սպիտակուց է, հանդիսանում է թթվածնի յուրահատուկ բաղադրիչ եւ մասնակցում է հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրմանը:
Մեր ընթերցողի հարցին պատասխանելու եւ հեմոգլոբինի մասին ավելին իմանալու համար զրուցեցինք թերապեւտ Աստղիկ Դավթյանի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Տիկի՛ն Դավթյան, եթե արյան մեջ հեմոգլոբինի քանակը նորմայից ավել կամ պակաս է, ի՞նչ հետեւանքներ կարող են առաջանալ:
— Արյան մեջ հեմոգլոբինը համարվում է ամենահզոր պատնեշը, հետեւաբար ե՛ւ ավել քանակն է վտանգավոր, ե՛ւ պակասը: Ավելի դեպքում առաջանում է արյան թանձրություն, այսինքն՝ երակները թթվածնով չեն մատակարարվում, եւ առաջանում է թթվածնային քաղց: Դրա հետեւանքով ի հայտ են գալիս մի շարք այլ հիվանդություններ, օրինակ՝ աթերոսկրելոզ, սրտանոթային համակարգի, իշեմիկ հիվանդություններ եւ այլն: Իսկ պատճառն այն է, որ մարդու իմուն համակարգը չի հասցնում հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին: Անբավարարության դեպքում առաջանում է երկաթի անբավարարությամբ կամ B12-ֆոլաթթվային անբավարարությամբ սակավարյունություն:
— Ի՞նչ սննդակարգ խորհուրդ կտաք:
— Եթե պատճառը օրգանիզմում երկաթի անբավարարությունն է, ապա սննդակարգ պետք է ընդգրկել երկաթ պարունակող մթերքներ՝ մրգաչրեր, խնձոր, հորթի լյարդ, ձվի դեղնուց, հացամթերք, իսկ եթե B12-ֆոլաթթվային անբավարարությունն է, մարսողական համակարգում, հատկապես աղիներում նկատվում են խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել պանիր, կաթնաշոռ, կենդանական լյարդ, երիկամ եւ այլն:
— Ո՞րն է հեմոգլոբինի սահմանված նորմալ քանակն արյան մեջ:
— Գոյություն ունի հեմոգլոբինի քանակը որոշող նորմա. տղամարդկանց մոտ այն 130-160 է, իսկ կանանց մոտ՝ 120-140:
— Եթե հիվանդն օգտվի վերոհիշյալ սննդակարգից, արդյո՞ք կվերականգնվի հեմոգլոբինի քանակն արյան մեջ:
— Չնայած այն փաստին, որ սնունդը մեծ նշանակություն ունի առողջության պահպանման գործընթացում, սա այն դեպքը չէ, որ միայն սննդակարգը կարող է լրացնել հեմոգլոբինի անբավարարությունը: Ուղղակի սննդակարգը կնպաստի հիվանդի ընդհանուր դիմադրողականության բարձրացմանը:
— Ո՞ր տարիքային խմբում է այս խնդիրը ավելի դժվար լուծելի:
— Այս խնդիրը շատ դժվար է լուծել հատկապես մեծահասակների մոտ, որովհետեւ նրանց մոտ արյունաստեղծման գործընթացը գրեթե տեղի չի ունենում:
— Կա՞ն հիվանդություններ, որոնց հետեւանքով առաջանում է սակավարյունություն:
Այո, բազմաթիվ հիվանդություններ՝ սկսած բորբոքային գործընթացներից մինչեւ ուռուցքային հիվանդությունները, կարող են դառնալ սակավարյունության պատճառ:
— Արդյո՞ք այն ժառանգական հիվանդություն է:
— Ո՛չ սա ժառանգական բնույթ չի կրում:
— Այս պարագայում ժամանակին չբուժվելու դեպքում կարո՞ղ են բարդություններ առաջանալ:
— Կարող են առաջանալ սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդություններ:
— Բժշկուհի՛ Դավթյան, զրույցի ավարտին՝ Ձեր խոսքը:
— Սիրելի՛ ընթերցողներ, եթե ամեն ոք ժամանակին իրազեկ լինի իր առողջական խնդիրներին, ապա ավելի հեշտ կլինի կանխարգելել հետագա հնարավոր բարդությունները:
4 մեկնաբանույթուն
Arevhat
Hemoglobinn 104e inch karox em anel
Անանուն
այո մարմնի թուլություն ունեմ
Մարինե
իմ հեմոգլոբինն ցածր է ինչ խորհուրդ կտաք
[email protected]
barev dzez, isk hnaravor e marmni tulutyun,kam chtirapetel marmin@ glorvel.