Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը
Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։ Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է, երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։
Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ, կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։
Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած ուղին։
Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։
Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։ Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։
Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։ Առօրյայում որոշակի փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց հասունացել, կուտակվել և խաթարել է օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։
Այս խնդրին վերաբերող իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։
Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։ Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։
Ցավոք, հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի ձեռքում է։ Պահպանե՛ք Ձեր առողջությունը բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։
550 մեկնաբանույթուն
Anna
Ruzan, դաշտանի խանգարումը կարող է անպղության պատճառ լինել։ Ձեր դեպքում այն կարելի է կարգավորել բնական միջոցների օգնությամբ, առանց հորմոնալ դեղերի։ Կարող եմ մշակել Ձեր խնդրի լուծման անհատական ծրագիր։
Ruzan
kcankanai imanal inch@ patchar karox e linel? vtangavor e? ev ays depqum hxiutyun hnaravor e?
Ruzan
23 tarekan em, voch mshtapes chi linum bayc hachaxaki e linum, voch hot chuni.
Anna
Ruzan, Դուք քանի՞ տարեկան եք։ Արտադրությունը որոշակի օրեր է լինում, թե՞ մշտապես, հոտ ունի՞։
Anna
Gohar, խորհուրդ եմ տալիս չհետաձգել և ախտորոշվել,պոլիկլինիկաներում հիմա անվճար է։ Իսկ ախտորոշում ունենալուց հետո գրեք,քննարկենք ինչն է վտանգավոր, ինչը ոչ։
Gohar
Bjishk ete nuynisk borboqum lini da vtangavor e? hetagayum xndirner kunenam te voch?
Ruzan
barev dzez. knereq es harcn unem. shat shnorhakal klinem ete patasxaneq.indz mot arden 6 amis e dashtani xangarum e. skzbi 2 amis@ 1 amis linum ei myus amis voch. hima ays mi qani amis@ 40-45 or tevoxutyamb e.hachax e linum bqnacutyun. unem qich artadrutyun spitak.2 amis e inch amusnacel em. kcankanai imanal vtangavor e? naxapes shnorhakalutyun
Gohar
Cav voch, bayc erbemn anharmarutyun em zgum. Ayo bjishk artadrutyun misht exele bayc hima aveli shat e u tarbervum e hotov.
Anna
Gohar, տարիքային սահմանափակու չկա, իսկ միզելուց ցա՞վ եք զգում, վքնածություն կա՞, արտադրություն սեռական ուղիներից։
Gohar
Tariqayin sahmanapakum ka? Bjishk xndrum em tvarkeq borboqman mi qani axtanishner evs…
Gohar
Ayo bjishk, bayc arden qani ore ancele el chem nkatum nman baner amen ban arden normalacele! Borboqman jamanak ktevi mi qani or?
Anna
Gohar, նման է միզասեռական ուղիների բորբոքման, պետք է ախտորոշվել, մեզի զննություն կատարել։ Ախտորոշվելուց հետո կարող եմ առաջարկել խնդիրը լուծել բնական միջոցներով։
Anna
Hasmik, հնարավոր է, այն հորմոնալ ազդեցություն է թողնում, հատկապես եթե երկարատև են ընդունում։ Իսկ Ձեզ այն ինչի՞ համար են նշանակե։։
Anna
ALINA, պատճառները շատ տարբեր են։ Ավելի ճիշտ է ախտորոշվեք գինեկելեգի մոտ, դրանից հետո գրեք, կփորձեմ օգնել։
Anna
Hasmik, սակավ սնունդը, տարբեր սննդակարգերը կարող են առաջացնել դաշտանի խանգարումներ, ընդհուպ մինչև բացակայություն։
Gohar
Bjishk ereq or e caver unem vorovayni shrjanum! Nkatel em naev vor vorovayns naev urchum e mi qani jam heto tesnum em el chka!Mizeluc el erbemn anharmarutyun em zgum! Inchic karox e linel? Mtahogvelu arit ka?
Hasmik
Bjishk hnaravor e dexametazonits dashtan katichnivi guyn stana
ALINA
BAREV DZEZ ES ALINAN EM ERKU AMISU KESA DASHTAN CHEM UNENUM AMUSNACAC CHEM INCHIC KLINII? XNDRUMEM PATASXANEQ NAXAPES SJNORHAKALUTUN
Hasmik
Bjishk es qchaker em shat u dashtans el ankanon u cavot e! Qchakerutyun@ azdum e dashtani vra?
Anushik
Lav mersi
Anna
Anushik, կարող եք զանգահարել 091–517–207 համարով պայմանավորվելու համար, առաջին խորհրդատվությունն անվճար է։
Anushik
Chishtnasac chaskaca da inche dzer hamar@ kgreq karoxem dzez aycelel uzumem liovin hamozvac linel vor amen inch normale
Anna
Anushik, ամենը նորմալ է, բացի նրանից, որ լինում է միշտ։ Դուք ստրինգեր հագնու՞մ եք։
Anushik
Bjishk ayn grete linume misht hot uni qanak@ qiche ev spitakavun
Anna
Arp, պատճառները տարբեր կարող են լինել, խորհուրդ կտամ այցելեք գինեկոլոգի, ախտորոշում ստանալուց հետո գրեք։
Arp
barev dzez knereq dashatanyin cikls amsva mej 2rd angamne linum inchic karoxe da linel
Anna
Anushik, Ձեր տարիքում դաշտանը կարող է վերջնական կարգավորված չլինել, և օրերի տատանումը նորմալ է, բայց լավ կլինի գրաֆիկ կազմեք, դա Ձեզ կարող է պետք լինել։ Սպիտակ չափավոր արտադրությունը դաշտանային ցիկլի միջակայքում մի քանի օր տևողությամբ նորմալ է, սակայն այլ դեպքերում պետք է ուշադիր հետևեք քանակին, գույնին և հոտին։
Anushik
Barev dzez es 15 tarekanem im mot dashtan@ 4 ore tevum ev caver grete chen linum bayc hachax em nkatum spitak artadrutyun isk orers xaxtvumen ancac amis exele 27in isk ays amis23in da normale?
Angelina
Bayc duq Erevanum eq aprum
Isk es Erevanic heru em aprum
Anna
Angelina, խորհուրդ կտամ բնական միջոցների օգնությամբ կարգավորել խնդիրը։ Իսկ թե ինչպիսի բնական միջոցներ պիտի օգտագործեք և ինչպես,կարող եմ ասել, միայն անհատական զրույցից հետո։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, գրանցման համար զանգահարեք աշխատանքային օրերին, 010–73–15–21 համարով։
Angelina
Xndrum em patasxaneq
Angelina
Boys hasveci 158 sm
Angelina
Snndin aydqanel chem hetevum qashs 55 kg haskas erevi 160 -165 sm
Bjishk inch xorhurd ktaq anem
Hetagayum kkaroxan erexa unenal?
Anna
Angelina, իսկ որքա՞ն է Ձեր քաշը և հասակը։ Որևէ սննդակարգի հետևու՞մ եք։
Angelina
Chem hastacrel shurts ayl shurtis verin masn em photoshop arel ( bexers)
Knereq artahaytutyans hamar
Anna
Angelina, ո՞ր տարբերակով եք հաստացրել շուրթը, ֆոտոշոփը ուրիշ բան է։
Angelina
Ayo ,isk dranic heto es photoshop em arel shrtunqis verin masy , isk aynuhetev es chhivandacam
Anna
Angelina, Դուք մեկ տարի առա՞ջ եք դաշտան ունեցել։
Angelina
Bjishk es 14 tarekan em u arden 1 tari e dashtan chem ynknum .da inchic karox e linel? Hetagayum karoxem erexa unenal?
Anna
Vika, դա մտահոգիչ է, բայց ոչ տագնապալի։ 3 ամիս ընդհատումով քանի՞ անգամ է եղել։ Այդ ընթացքում որևէ սննդակարգի հետևե՞լ եք, թե՞ ոչ։
Vika
Bjishk shutov klrana dashtanis sksvelu mek tarin!14 tarekan em! Mi qani amis araj exel em ginekologi mot ev amen ban normal er! Der dashtans ankanone u shat cavot! Skzbic mek kam erku amsva @ntacqum er linum isk hima ereq amis @ndhatumov! Xndrum em aseq da normal e im tariqi hamar! I dep mejqs evs cavum e!
Anna
Սաթենիկ, կարդացեք դրա հրահանգաթերթիկը(инструкция)։ Իսկ թե ինչպիսի բնական միջոցներ պիտի օգտագործեք և ինչպես,կարող եմ ասել, միայն անհատական զրույցից հետո։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, գրանցման համար զանգահարեք աշխատանքային օրերին, 010–73–15–21 համարով։
Սաթենիկ
ես օգտակոծում եմ միայն но-спазма դեղը. արդյոք դա վդանգավոր է. խնդրում եմ ասեք ինչ բնական միջոցներ օգտագործեմ..
Anna
Սաթենիկ, ուրեմն կարող եք համարել, որ Ձեզ համար 7 օրը նորմալ է, ժառանգել եք մայրիկից, ու հետագայում պիտի անհանգստանաք, եթե 7 օրից պակաս կամ ավել օր լինի։ Իսկ ցավոտ և առատ դաշտանը պետք է կարգավորել, և ցանկալի է դա անել բնական միջոցներով, քանի որ դեղորայքի վնասն այս դեպքում ավելի մեծ է, քան օգուտը, արդյունքն էլ ժամանակավոր։
Սաթենիկ
ես քույր չունեմ . բայց մայրիկիս մոտ 7օրե . բայց ոչ առատ . իմ մոտ դաշտանը արյունահոսության դեպքում է ցավոտ լինում իսկ մայրիկիս մոտ ճիշտ հակառակը. դա վտանգավոր է?
Anna
Սաթենիկ, ցավոտ և առատ դաշտանը կարելի է կարգավորել, սակայն առանց անհատական զրույցի հնարավոր չէ։ Իսկ Ձեր մայրիկի, քրոջ, տատիկի մոտ Է՞լ է դաշտանը 7 օր տևում։
Anna
Ani, խորհուրդ կտամ զբաղվել այդ հարցով՝ դիմեք բժշկի կամ բնական միջոցների օգնությանը, ամեն դեպքում մի անտեսեք։ Ես բնական միջոցների կողմնակից եմ։
Սաթենիկ
խնդրում եմ պատասխանեք
Սաթենիկ
պարև ձեզ ես 15 տարեկան եմ իմ մոտ դաշտանը 7 օր է առատ և շատ ցավոտ խնդրում եմ խորհուրդ տվեք ինչ անել առատ և ցավոտ դաշտանի ժամանակ
Ani
es 16 tarekanem dashtan chem linum arden 7 amis e ..chem unecel haraberutyun txamardu het xndrumem aseq inch anem