Անհագ ցանկություն
Տղամարդ եվ կին

Անհագ ցանկության ծուղակում

-Ի՞նչ է նիմֆոմանիան:
 Գառնիկ, Երեւանից

 Ընթերցողի հուզող հարցին պատասխանում է  բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Նիմֆոմանիան (nymphe-հարսնացու, mani-կիրք, խելագարություն), կանանց նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է կամ հիպերսեքսուալությունը: Այս երեւույթն ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում (ավելի հաճախ) այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաեւ կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների հետեւանքով: Մեկ այլ դեպքում այն կնոջ թերարժեքության բարդույթի, այդ թվում նաեւ սեռական անբավարարվածության պատճառով: Ընդ որում, եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայից տառապող կանայք (նիմֆոմանուհիները) դա չեն կարողանում անել: Արդյունքում պատահական սեռականկապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները: Ավելի հաճախ նման հիվանդություն ունեցող կանանց համար միեւնույնն է, թե ինչ տարիքի, կազմվածքի, արտաքին տվյալների անձնավորություն է իրենց զուգընկերը:

Հիվանդությունը կարող է առաջանալ նաեւ կլիմաքսից հետո, չնայած այս տարբերակը շատ հազվադեպ է հանդիպում: Հիմնականում նիմֆոմանիան թաքնված հոգեկան խանգարումների (շիզոֆրենիա, հիսթերիա, պսիխոզ եւ այլն) արդյունք է:
Նման հիվանդություն գոյություն ունի նաեւ տղամարդկանց մոտ՝ սատիրիազիսը՝ (սատիր- անտառային աստվածներ, պտղաբերության դեւեր, որոնք հայտնի էին ալկոհոլի նկատմամբ հակվածությամբ եւ նորմայից բարձր սեքսուալ ակտիվությամբ, եւ սովորաբար  ուղեկցում էին խաղողի եւ գինու Դիոնիսոս աստծուն): Ընդ որում, սրա մասին ավելի քչերին է հայտնի, քանի որ հաճախ դժվար է տարբերել սատիրիազիսը եւ պրոմիսկուիտետը: Վերջինս անկանոն սեռական կյանքն է բազմաթիվ զուգընկերների հետ, որը կարող է լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Այդպես անվանել են դեռեւս չզարգացած ցեղախմբերում ընտանիքի եւ բարոյական նորմերի բացակայության պայմաններում ցեղի անդամների՝ միմյանց հետ անկանոն կապերը: Դա հասարակության կողմից չխրախուսվող վարք է, սակայն հիվանդություն չէ:

Իսկ սատիրիազիսը տղամարդու սեռական անբավարարության, այլ հիվանդությունների (կապված սեռական օրգանների, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ) կամ թերարժեքության բարդույթի հետևանքով նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է: Նման տղամարդիկ, ինչպես եւ նիմֆոմանուհիները, տեւական կապեր չեն ունենում միեւնույն զուգընկերոջ հետ, չեն ամուսնանում կամ ամուսնանում են շատ հաճախ,  չեն կարողանում կառավարել իրենց ցանկությունները: Այս հիվանդությունը նույնպես ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում նույնպես սեռական բավարարվածություն ստանալը դառնում է հիվանդագին նպատակ:
Թե՛ նիմֆոմանիան, թե՛ սատիրիազիսը հնարավոր է բուժել, եթե անձը գիտակցում է իր վիճակը եւ ժամանակին է դիմում բժշկի: Պետք է նշել, որ բուժումը կարող է երկարատեւ լինել կախված հիվանդության փուլից:

Հեղինակ՝ Վլադ Մուրադյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։