Գայլաթաթ
Այլընտրանքային բժշկություն

Գայլաթաթն ընդդեմ դիսբակտերիոզի

Գայլաթաթը բազմամյա բույս է: Հնում այս բույսն անվանել են հրաշք բույս, որը շատ արդյունավետ եւ արագ օգնում է թունավորումների դեպքում:
Գայլաթաթը տարածված է համարյա ամենուր, բացառությամբ Սկանդինավյան երկրների, լայն տարածում ունի Բելոռուսում, Ռուսաստանում, աճում է նաեւ Հայաստանում:

Հումքը հավաքում են հիմնականում ծաղկման շրջանում: Օգտագործում են բույսի բոլոր մասերը:Աղիքային դիսբակտերիոզը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական եւ քանակական փոփոխություններով: Դիսբակտերիոզի առաջացման պատճառները տարբեր են` արհեստական սնունդ, աղիքային վարակներ, հակաբիոտիկային բուժում, միակողմանի սնունդ (ախծաջրային, ճարպային, սպիտակուցային), աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդություններ, վիտամինների անբավարարություն եւ այլն:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Գայլաթաթի հյութն օգնում է  փորլուծության, դիսբակտերիոզի ժամանակ.
Գայլաթաթն աղում են եւ հյութն ընդունում ամեն օր, 2 ժամը 1 անգամ:

Դիսբակտերիոզի դեպքում.
Վերցնել 2 ճ.գ. գայլաթաթ, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել 4 ժամ եւ քամել: Խմել օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ. մեծահասակներին՝ 1/4-1/2-ական բաժակ, երեխաներին՝ 1-2 ճաշի գդալ: Բուժման տեւողությունը 1-2 ամիս է:

Գայլաթաթն արդյունավետ է  բրոնխաբորբի եւ թոքաբորբի դեպքում:
Գայլաթաթն օժտված է կապող, հակաբորբոքային հատկություններով, նպաստում է կանանց կաթնարտադրության պրոցեսին:  Պոլիֆենոլի պարունակության շնորհիվ գայլաթաթ օգտագործելիս արյան մեջ պակասում է վտանգավոր խոլեստերինի մակարդակը: Գայլաթաթը խթանում է նյութափոխանակության գործընթացը, հաջողությամբ բուժում է գինեկոլոգիական հիվանդությունները:

Գայլաթաթը պարունակում է ստերոիդներ, C վիտամին,  ֆենոլկարբոնային թթուներ, լիպիդներ: Բույսն օժտված է խխահան եւ միզամուղ հատկություններով:

Գայլաթաթն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Հեղինակ՝ Էլմիրա Սարիբեկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։