Ֆիմոզ. սպառնում է տղաներին
Ֆիմոզը առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացումն է, որի հետեւանքով անհնար է դառնում առնանդամի գլխիկի լրիվ մերկացումը: Թլիպանեղացումը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Երեխաների մոտ ֆիմոզը կարող է խաթարել միզելը, իսկ հասուն տղամարդկանց մոտ` դժվարացնել սեռական կյանքը: Եվ ամբողջ ցավը նրանում է, որ տղա ունեցող ծնողների մեծամասնությունը նույնիսկ չի կռահում դիմել որոլոգի, իսկ խնդիրը, մնալով, հասուն տարիքում բերում է տղամարդկանց անպտղության, ինչի մասին է վկայում մեզանում անպտուղ զույգերի աճող թիվը:
Թեմայի շուրջ զրուցեցինք ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:
-Ի՞նչ է ֆիմոզ հիվանդությունը:
-Ֆիմոզը առնանդամի թլիպի ետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը, երբ առնանդամի գլխիկն ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսած մեծամասմաբ ունենում են «կեղծ» ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիպի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները, ո՛չ էլ ծնողները: Ընդհանրապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիպը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ «իսկական» ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց պետք է, որ երեխային զննի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժներն այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Նշեցիք «իսկական ֆիմոզ» արտահայտությունը, ի՞նչ է այն:
-Իսկական ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում է բորբոքում, կպումներ և մաշկի կազմափոխում: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպքում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում կամ վիրահատական միջամտություն: Հարկ եմ համարում նշել նաև այն հանգամանքը, որ շաքարախտի ժամանակ հիմնականում լինում են բորբոքումներ, բալանիտներ (ծեփուկաբորբ), որոնք նույնպես կարող են հանգեցնել ֆիմոզի, հետևաբար շաքարախտով հիվանդների բուժման ժամանակ այս խնդիրն ավելի մեծ ուշադրություն է պահանջում:
-Տնային պայմաններում կարելի է՞ պայքարել այս հիվանդության դեմ:
-Այո, եթե, իհարկե, խոսքը վերաբերում է երեխաներին: Պարզապես ծնողները պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի առկայության մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները:
— Հիվանդությունը պահանջո՞ւմ է երկարատև բուժում, թե՞ ոչ:
-Նախ` պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և վարակների առկայության դեպքում պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ հիվանդությունը լիարժեք բուժվում է, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որ առաջարկվում է վիրահատական միջամտություն:
-Ասում են, եթե տղամարդու մոտ գոյություն ունի ֆիմոզ, ապա նրա մոտ սեռավարակներով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:
-Ֆիմոզը սեռավարակների պատճառ չի կարող լինել, սակայն կա մի փաստ, որ թլպատվածներն ավելի քիչ ընկալունակ են սեռական վարակների հանդեպ, քան չթլպատվածները, քանզի խոնավ միջավայրը վարակի փոխանցման համար ավելի նպաստավոր է: Ի դեպ, սեռավարակներից խուսափելու համար լավագույնը մշտական զուգընկեր ունենալն է կամ գոնե պահպանակի օգտագործումը:
Զրույցի վերջում բժիշկ Ջանեցյանը մի քանի խորհուրդ տվեց.
Երեխաների դեպքում
Նախ` որդու մոտ ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվությանը` վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիպը առաջ տանել:
Երեխաներին սովորեցնել վերոնշյալ հիգիենայի կանոնները:
Տղամարդկանց դեպքում
Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիպի բորբոքում) բուժման նպատակով:
Խուսափել սեռավարակներից:
Այսպիսով, շատ կարեւոր է ֆիմոզի վաղ ախտորոշումը: Ուստի սիրելի՛ ծնողներ, մի՛ մոռացեք ձեր փոքրիկ տղայի հետ դիմել ուրոլոգի խորհրդատվությանը: Ընդամենը մեկ այցի շնորհիվ դուք եւ ձեր որդին կարող եք խուսափել ճակատագրական խնդիրներից:
59 մեկնաբանույթուն
Artak
Bjishk jan arnandamis glxiky passov jamanak bacvum e isk aktiv jamanak voch da fimoz e?…ev glxiki nerqevi hatvacum kaptel e inch petq e anel?
Armen
Arnandami glxiky chi bacvum … Inchpes bujel tnayin paymannerum
Ar
Vorqan arje virahatakan bujum@ fimozi ? Ktrvacq
Anna Petrosyan
Ar, դա պիտի պարզեք վիրահատող բժշկից։
Անանուն
Բարև բժիշկ ջան իմ մոտ առկա է առնսնթամի գլխիկի վրա պզու կներ կասեիք ինչ պեթքե անեմ և դա վտանգավօր է?
Anna Petrosyan
Anonymous, պետք է այցելեք ուրոլոգի կամ մաշկաբանի, ստանաք ախտորոշում, դրանից հետո գրեք ինձ այդ ախտորոշումը։
DAVO
Yes xndir unem bjish hamar heraxosi ktramadreq?
Adshavir
Bjishk jan indz mot nor sksvac fimoz e vonc karox em bujvel
Aram
Bjishk indz mot nor sksvac fimoz e vonc karox em bujvel
Aram
bjishk jan es unem fimoz nor em imacel vor aydpisi hivandutyn ka mashk@ djvarutyamb het tanelis ka bavakanin layn shrjan kaptac mas es inch pet e anem
Al
barev bjisk jan inz mot arnandami maskn het gnalu jamanak voncvor kpni kpcox hexuk lini inc anem
ando
bjishk jan im mor aprili 10 ica sksve voshmi avelord ban chka uxaki glxiq@ bakvela kaseq inch dexer oktagorcem vor ancni
Anna Petrosyan
ando, սկզբից պարզեք պատճառը,առանց դրա դեղ օգտագործել չի կարելի, այցելեք ուրոլոգի։
Եղիշե
Ֆիմոզից կարող է առաջանալ վարիկոցելե
Xachik
Bjishk jan isk varikocelei virahatutyun@ 2 ktrvacqova linum? Aysinqn 2 texicen virahatum te menak poshtic
Anna
Xachik, ո՞ր աստիճանի է Ձեզ մոտ վարիկոցելեն։
Xachik
bjishk es 16 tarekanem unem varikwcele …..sa bujvum e aranc virahatakan mijamtutyan
Anna
Peto, օրինակ, սեղմելը վատացնում է արյան մատակարարումը գլխիկին, մանրէներ են կուտակվում և բորբոքում առաջացնում և այլն։
Peto
Inch xndir?
Anna
Peto, սերմնաժայթքում կլինի, բայց հենց այդ սեղմելը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, դրա համար էլ ավելի լավ է չթողնել, որ լրացուցիչ բարդություններ առաջանան և հարցը լուծել հիմա։
Peto
Bjishk jan im mot tlipi nexacum ka aknahayt erevuma….bayc es karoxanumem merkacnel glxik@ sa anptxutyun chi arajacni che ?
Anna
Peto, հնարավոր է, որ նաև սանձիկն է կարճ, պարզելու համար դիմեք ուրոլոգի։
Peto
Bjishk jan mi harc unem im mot im karciqov ka fimoz , es karoxanumem glxik@ merkacnel bayc glxikic heto chi merkacvum inch xorurd ktaq indz inch anem
Anna
gor, եթե ամբողջությամբ փակ է, տնային պայմաններում չեք կարող հարցը լուծել, անհրաժեշտ էերեխային ցույց տալուրոլոգին։ Եթե կիսով չափ է, կարող եմ օգնել, սակայն տեսնելուց հետո միայն։
gor
xndrumem bjshkuhi patasxaneq.kanxav shnorhakalutyun
gor
im txan5 tarekane ev fimoz uni xndrumem aseq tnayin paymannerum inchpes karoxem lucel ayd xndir@ inch dexerov kam qsuknerov?
Anna
Moso, պետք չէ հետաձգել, որքան շուտ այցելեք ուրոլոգի, այնքան լավ։
Moso
Barev dzez knereq yes unem fimoz glxiks kisov chap karoxanumem bacel bayc arnandamis cayrin dipchel chem karoxanum ayn shat zgaynh u cavot e amoxj kyanqums chem karoxacel kpnel yes 16 tarekan em
Ashot
Barev bjishk jan senc xndir unem glxiki taki masum manr bshtikner en durs ekel u parakalum em an@ndhat u cav unem glxiki masum inch xorurd ktak
Anna Petrosyan
Ashot, սկզբից դիմեք ուրոլոգի, ստացեք ախտորոշում, անպայման թղթային ձևով կամ կատարած հետազոտությունների պատասխանը, հետո գրեք ախտորոշումը կամ բերեք տեսնեմ։
Kikos
Barev bjishk jan. Glxiki tak jaqeren arajanum sexic heto u mrmruma dra masin inch kaseq. Inch hivandutyuna u vonc bujvi.
Narek
Bjishk im karciqov unem fimoz djvaranum em serakan haraberutyan mech kisov chape bacvum glxik@ u dipcheluc cavota..dra lucum@ indz asecin virahatutyunna..inch arje da..
Anna Petrosyan
Narek, այո, եթե իսկապես ֆիմոզ է, դիմեք հիվանդանոցի ուրոլոգի, որ ախտորոշի, գինն էլ տեղում կպարզեք։ Եթե այլ ախտորոշում ստանաք, գրեք։
Anna
Edgar, տգեղ վերք չի լինում, անհրաժեշտ է ժամանակ կարգավորվելու համար, մանրամասները կբացատրի վիրահատող բժիշկը։
Anna
Vardan, ոչ։
Edgar
Իսկ կասեք խնդրում եմ, վիրահատությունից հետո երկար ժամանակ է տգեղ վերք մնում??? Ինչքան ժամանակ է պետք, որ անդամը գա իր բնականոն տեսքին???
Vardan
isk dezamijocner kan vor bujum en fimoz@?
Ananunn
Bjushkuhi jan im sermnahexuki giyn@ mi poqr dexin e ev andams qor e galis inchic karoxe linel
Anna Petrosyan
Ananunn, հավանաբար սնկային է։
Արարատ
Barev bjisk jan txa erexaxis tlip@ pak er 9 amsakanum bacel en bayc heto noric pakvel e kareli e erkrord angam katarel nshem or txac hima 1.4 amsakan e
vahan
parz xoseq eli
Anna
vahan, Ձեր տարիքում կարող է դիտարկվել նորմալ։ Իսկ ընդհանուր առմամբ միայն մեկ նշանը բավարար չէ նորմալը հիվանդությունից զատելու համար։
vahan
21
Anna
vahan, Դուք քանի՞ տարեկան եք։
vahan
da normal e vor shut em hangstanum?
vahan
hivandutyun ka vor chi bujvum?es 2 ropeum hangstanum em?
Anna
vahan, եթե կարողանում եք նորմալ սեռական հարաբերություն ունենալ, ուրեմն անպտղություն չի առաջացնի, եթե, իհարկե, սերմի որակը տեղն է, դա արդեն ուրիշ հարց է։ Իսկ Ձեր գրած հաջորդ հարցը, ճիշտն ասած, չհասկացա։
vahan
mi harcel u verj isk hivandutyun ka vor chi bujvumlglcp
vahan
isk chberutyun linum e dranic
Anna
vahan, դա արդեն անհատական խոսակցության ժամանակ, իմ հարցերի պատասխանները ստանալուց հետո։
vahan
orinak inchpes bnakan exanakov isk mi harc el glxiki nerqevi mas@ spitakel e
Anna
vahan, կարելի է փորձել բնական միջոցներով, բայց միանշանակ չէ, որ կստացվի։
Anna
Vahe, իմ ունեցած տեղեկությամբ մոտ 80000 դր։
vahan
isk ete shat qiche mnum vor bacvi dexbeboraqov kbujvi?
Vahe
barev dzez vor xntrem cheiq asi inch arji feyoz hivandutyan virahatutyan arjeq@?
Garik Minasyan
indz aseq xndrumem vor hivandanocume ayn katarvum kam tveq xndrumem heraxosahamar es kapnvm dzez het aveli manramasn xoselu hamar
Ananun()
Bjishk jan tlipi vra arajacelen chaqer kaseq injic karoxe linel ev injpes kargavorem 27t em kanxav shnorhakalutyun
Anna
Garik, ցանկացած հիվանդանոցի ուրոլոգիական բաժին, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի առողջության ապահովագրություն, դրա մասին տեղյակ պահեք վիրահատության գինը պարզելուց։
Garik
Indz mot fimoze borboqum vhka miayn glciks chi merkanum 27 tarekanem inj arje virahatutyunn ev vor hivandanocume