Փոքրիկն ու բանջարեղենը
Երեխաներ

Բարձրահասակ դառնալու գաղտնիքը

— Ի՞նչ կարելի է անել բարձրահասակ լինելու համար:
Ա.Սարգսյան, Երեւան:

Հասակի աճը: Սա աճող օրգանիզմի չափերի մեծացումն է, կապված մարմնի զանգվածի ավելացման հետ, որը ճարպի կուտակման հետ կապ չունի:
Արտաքին գործոնների մեջ, որոնք կանոնավորում են աճի գործընթացները, առաջին տեղը զբաղեցնում է սնունդը, նրա կազմը, որակը եւ քանակը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Քաղցածությունը կամ ամինաթթուների քանակի, որակի ոչ լիարժեք լինելը կասեցնում են աճի գործընթացը: Աճը խթանող պարագաներից են օրգանիզմի առանձին մասերի զարգացումը, նյարդային համակարգի վիճակը, նրա հանգստությունը: Օրինակ՝ երբ վահանաձեւ գեղձը հեռացվում է, ապա ոսկրացումը կանգ է առնում: Դա առավել ցայտուն արտահայտվում է երեխաների մոտ: Սեռական գեղձերի վիճակը ազդում է նաեւ աճման գործընթացի վրա:
Աճման գործընթացի վրա բարերար ներգործություն ունի վիտամինների նորմալ փոխազդեցությունը, նրանց քանակը:

A վիտամինը, որը կոչվում է նաեւ աճման վիտամին մեծ քանակով առկա է գազարի մեջ: Երեխան օրական 0.5 կգ գազար պիտի օգտագործի, ինչը նպատակահարմար է իրականացնել հյութի տեսքով: D վիտամին կա լյարդում, ուղեղում, ոսկրածուծում: D վիտամինը ոսկրերի ամրացման համար է եւ նպաստում է սպիտակուցների սինթեզին:
B12 վիտամինը մասնակցում է արյունաստեղծման գործընթացին:
E վիտամինը, որը կոչվում է նաեւ բազմացման վիտամին, շատ կարեւոր է հասուն տարիքում:

Աճի առավել մեծ միտում նկատվում է երեխայի կյանքի առաջին տարում: Երեխաների մոտ ներարգանդային կյանքի առաջին շրջանում մարմնի երկարությունը 0.02-10 սմ է:
Ներարգանդային կյանքում 4 ամսեկան երեխայի մարմնի երկարությունը դառնում է 16 սմ, 8 ամսեկանում 40 սմ եւ 9 ամսեկանում՝ 50 սմ եւ ավել: Այս օրինաչափությունից բացառություն են կազմում գաճաճները, որոնց մարմնի երկարությունը հասուն տարիքում 135-149 սմ-ից չի անցնում:
Աճման գործընթացին նպաստում են նաեւ ֆիզիկական վարժությունները եւ նրանց ճիշտ կազմակերպումը:

Այսպիսով, սիրելի՛ ծնողներ, այս դեպքում ամենից առաջ հարկավոր է նկատի ունենալ երեխաների սնունդը, հաշվի առնելով աճող օրգանիզմի՝ օրգանական եւ հանքային տարբեր նյութերի հանդեպ պահանջները, որոնք անհրաժեշտ են ոսկրերի աճման եւ զարգացման համար:

Հեղինակ՝  Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։