Դաշտանի խանգարումներ
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Դաշտանի խանգարումներ

Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ:  Մանկաբարձ-գինեկոլոգ  Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի  խանգարումները կարող են ծագել տարբեր  պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական  գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան  ցնցումների հետեւանքով:

-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում  հետեւել է խիստ սննդակարգի  եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի:  Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:

-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:

-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը  կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում  չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:

-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել  մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն  անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն  առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում  կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել  հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել   սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում  են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ  առատանում: Դաշտանային ցիկլի  ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր  գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են  որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին  ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում  գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ  փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին  լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական  ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն  տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն  իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

1,368 մեկնաբանույթուն

  • Ala

    Ayo nihareluc heto qashs 60kg e. Sndakargs el ayspisin utun em amen inch baci hacic . Ev 18:00 ic heto vochinch chem utum. Zbaxvum em fitnesov arden 6 amis. Minc ays voch mi hivandutyun chem unecel .ete hnaravir e nsheq te inchkarox em utel dashtabs verakangnelu hamar ev inch varjutyunner . Naxapes mersi. \r\n

  • Anna

    Ala, 60 կգ 10 կգ նիհարելուց հետո՞։ Ձեր սննդակարգը չհասկացա։ Բնական մեթոդները բույսերն են, որոշակի սնուննդն է և վարժանքները։ Իսկ Ձեզ ինչը և ինչպես կիրառել կարող եմ ասել միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և բոլոր խնդիրների հետ։ Դրանից ելած՝ մշակում եմ օրգանիզմի առողջացման անհատական պլան։ Առաջին կոնցուլտացիան անվճար է։

  • նարինե

    ոչ ամուսնացած չեմ…Ճիշտն ասած այսօր "Նոշպա" խմեցի և մեջքս բացվեց…Խնդիր ունեմ աղիքների հետ…Պետք է ստուգվեմ շուտով(կոլոնոսկոպիա))))

  • Anna

    Ala, նշեք Ձեր հասակը, քաշը։ Անհանգստանալու կարիք կա, հնարավոր է հարցը լուծել տնային պայմաններում, բնաբուժության մեթոդներով, անհատական պլան եմ մշակում։ Կարդացեք նաև «Ինչու՞ է խանգարվում դաշտանը» հոդվածը։

  • նարինե

    Barev Dzez…Es 21tarekanem…Dashtanayin xangarumner chem unecel….Ays amis arajin angam exela xangarumy…Amsi 20in shakanakaguyn artadrutyune ekel Or u kes…Ev Mejqs chi bacvel…Minch aysor…Shatem anhangstanum…Inch karoxem aneeeel?

  • Anna

    Ani1,հնարավոր է, սակայն միևնույն է, անհրաժեշտ է օգնել օրգանիզմին դաշտանի կարգավորման հարցում։ Իսկ բնաբուժությունը ներառում է այնպիսի սննդատեսակների, բույսերի և վարժությունների համալիր, որոնք կլուծեն այդ խնդիրը։ Իսկ ամենակարևորը նա է, որ այդ ամենը բնական է և առողջարար։

  • Anna

    Ani1, վախենալ պետք չէ, անհրաժեշտ է գործել, Ձեզ կօգնեն բնբուժության մեթոդները, որոնք դուք ինքնուրույն կկիրառեք, սակայն խորհուրդներ կարող եմ տալ միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և բոլոր խնդիրների հետ։ Դրանից ելած՝ մշակում եմ օրգանիզմի առողջացման անհատական պլան։ Առաջին կոնցուլտացիան անվճար է։ Կարող եք գրել կամ դիմել աշխատանքային օրերին 010–73-15-21 համարով պայմանավորվելու համար։ Այս կերպ հնարավոր չէ մանրամասներ պարզել

  • Anna

    Ani N, այդ դեպքում հասկանալի չէ, ինչի՞ համար են Ձեզ նշանակել Vurdon։ Իսկ բնական միջոցներ կարող եմ առաջարկել անհատական զրույցի ժամանակ, այս կերպ չի կարելի։ Խորհուրդներ կարող եմ տալ միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և բոլոր խնդիրների հետ։ Դրանից ելած՝ մշակում եմ օրգանիզմի առողջացման անհատական պլան։ Առաջին կոնցուլտացիան անվճար է։ Կարող եք գրել կամ դիմել աշխատանքային օրերին 010–73-15-21 համարով պայմանավորվելու համար։ Այս կերպ հնարավոր չէ մանրամասներ պարզել։

  • Anna

    Anahit, ոչ մի հակաբեղմնավորիչ 100%-ով չի ապահովում, միշտ կա շատ փոքր 1–2% ռիսկ, Ձեզ մոտ այդ դեպքն է։ Դիմեք գինեկոլոգի հղիության հաստատման, պարույրի հեռացման համար։

  • Anna

    Մոնիկա, ո՞վ Է դա Ձեզ ասել, բոլորովին, և նույնիսկ հակառակը, և դրանից հետո անհրաժեշտ է կատարել կանխարգելիչ գործողություններ։

  • Ani N

    Schnorhakalutyun bjschkuhi jan ,isk inch bnakan mijocner karox eq arajarkel argand mecacnelu hamar…inch verabervume borboqman@, sdugman jamanak asecin borboqum chunem.daschtanis orern el miayn arachi orn e cavot linum ..

  • Anna

    Ani N,հորմոնալ դեղորայքը որոշ դեպքերում լուծում է այդ հարցը, բայց միայն դա քիչ է և անպայման թողնելու է իր բացասական հետևանքը։ Արգանդի մեծացմանը և հղիությանը նպաստող բնական միջոցներ կան, լավ կլինի ավելացնեք նաև դրանք՝ ստացած դեղերի վնասը կմեղմեք և արդյունքին ավելի արագ կհասնեք։ Դուք ունե՞ք բորբոքում կամ ցավոտ դաշտան ։

  • Ani N

    Barev cez bjschkuhi jan es 20 tarekan em amusnacac em.gnacel em bjschki asum en argands maqur e vzik hasunacac kista chunem,bayc argands(matka)schat poqr e 11 _10 tarekani nschanakel en deroraqayin bujum xndrumm em patasxaneq da inchic karore patahel ,karox em hxianal,naxapwes schat schnorhakalutyun.

  • Anna

    Գայանե, Ձեր գիրացումը հորմոնոլ դեղորայքի ընդունման արդյունք է։ Այն հաճախ նաև այլ, ավելի լուրջ, առողջական խնդիրների պատճառ է դառնում, ուստի ցանկալի է դիմել բմաբուժության մեթոդներին, կամ գոնե զուգորդել, որպեսզի դեղորայքի վնասները լինեն մինիմալ։

  • Anna

    Monika, խորհուրդներ կարող եմ տալ միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և բոլոր խնդիրների հետ։ Դրանից ելած՝ մշակում եմ օրգանիզմի առողջացման անհատական պլան։ Առաջին կոնցուլտացիան անվճար է։ Կարող եք գրել կամ դիմել աշխատանքային օրերին 010–73-15-21 համարով պայմանավորվելու համար։ Այս կերպ հնարավոր չէ մանրամասներ պարզել։

  • Գայանե

    Դիմել եմ բժշկի հղիության պլանավորման համար, պարզվեց, որ պրոգեստերոնը մի փոքր բարձր է։ Բժիշկը նշանակել է անգիովիտ, դյուֆաստոն ու դեկսամետազոն։ Սկսել եմ ահավոր չաղանալ (2 ամսում 4-5 կգ)։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է դեղերից լինել։

  • Anna

    Lianna, ինքնուրույն կարող էր կարգավորվել, եթե դաշտանի ուշացումը կրճատվեր, ոչ թե աճեր, ինչպես Ձեզ մոտ է։ Հիմա կարելի է դեռևս առանց դեղորայքի կարգավորել հարցը։ Իսկ հույս ունենալ, որ ամուսնությունը կօգնի, սխալ է, սա այն դեպքը չէ։

  • Nani

    Barev cez bjschkuhi jan.es 20 tarekan em amusnacac em .arden daschtanics 12 or e uschacel bayc chunem kanonavor daschtan .ardadrutyun e galis mug schaganagaguyn ev schat kich qanakutyamb..test em anum schat kich erangov cuyc e talis drakan patasxan bayc heto anhetanum e xndrum em patasxaneq ardyoq ka hxiutyun..?naxapes schnorhakalutyun.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։