
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Ընտանիքը, թե՞ վիրտուալ կյանքը
Փետրվարի 6, 2015
Սեքսը և հղիությունը
Հուլիսի 2, 2014
1,368 մեկնաբանույթուն
Lyuba,,,,,,
Barev zez,es 29 tarekan em,der dashtanin 10 or ka,bayts haraberutyun unenalut aryun em tesel,,2 or heto el eli nuy@,,bayts sev guyn vontsvor kofe lini,,,shat em anhagstanum xndrum em aseq ,in4 anem,dimem ginekalogi te 4e,,
Lianna
bayc hnaravor e inqstinqyan dashtan@kargavorvi ))?? kam amusnutyunic heto dashtan@ normal @ntana?
Anna
Lianna, Ձեր նկարագրածը հորմոնալ խանգարման պատկեր է, մի խորհուրդով հարցը չի լուծվում։ Այս հարցով պետք է հետևողական զբաղվել, սկսել կարող եք բժշկին այցելությունից կամ ինձ հետ խորհրդակցելուց։ Ամեն դեպքում իմացեք, որ որքան շուտ դրանով զբաղվեք, այնքան լավ։ Եթե որոշեք իմ խորհրդատվությունից օգտվել, զանգահարեք 010–73–15–21 համարով աշխատանքային օրերին մինչև ժ. 15։00, պայմանավորվելու համար։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։ Ամեն դեպքում խորհուրդները ներառելու են բնական միջոցներ։
Anna
Ani19, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանեմ պետք է ստանամ իմ հարցերի պատասխանները։ Այս կերպ ավելի մանրամասն ուսումնասիրել խնդիրը հնարավոր չէ, անհրաժեշտ է անհատական զրույց։ Զանգահարեք 010–73–15–21 համարով աշխատանքային օրերին մինչև ժ. 15։00 պայմանավորվելու համար։
Anna
Վարդուհի, յուրաքանչյուր կնոջ մոտ այն ընթանում է յուրովի, մեկի համար 2 օրը նորմալ է, մյուսի դեպքում 7 օրն է նորմալ։ Մի անհանգստացեք, հարցրեք Ձեր մայրիկից, քույրիկից, մի խոսքով բարեկամ կանանցից, իրենց դաշտանի օրերի քանակը։ Եթե 5 օրվա շրջանակում է, ուրեմն Ձեզ համար դա նորմալ է։ Եթե գենետիկորեն նման բան չկա, գրեք։
Anna
Mane, խորհուրդներ կարող եմ տալ անհատական զրույցի ժամանակ, իմ հարցերի պատասխաններն ստանալուց հետո։ Զանգահարեք 010–73–15–21 համարով աշխատանքային օրերին մինչև ժ. 15։00 պայմանավորվելու համար։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։ Ամեն դեպքում խորհուրդները ներառելու են բնական միջոցներ։
Lianna
,17 տարեկան եմ առաջին դաշտան ունեցել եմ 14 տարեկանում,սկզբից 2 ամիս նորմալ էր դրանից հետո խաղտվեց , դաշտան ունենում եմ 3 երբեմն 6 ամիս հետո ,ու դաշտանi խանգարումներից ինձ թվում է առաջացել են լուրջ խնդիրներ դեմքիս,մեջքիս ,ուսերիս հատվածում առաջացել են պզուկներ և սեվ լաքաներ նաև մազային ծածկույթ,մի խորհուրդ տվեք խնդրում եմ
Ani19
Der chem dimel bshishki isk duk inchek mtacum inchica
Վարդուհի
Vorovhetev es kardacel em vor dashtan@ tevum e 2ic 3 or
Mane
bjshki chem dimel uzumei cer xoruhurd lsel .inchic karoxa Lionel ayd xangarum@ u inch anem.patahele nman depq vor mi amis chem tese dashtan bayc my us amis skzbin teselem.bayc ays angam arden 2amisa chem tesnum.
Anna
Mane, սակայն հարց չեք հնչեցրել, ենթադրում եմ, ուզում եք կարգավորել դաշտանի խանգարումը։ Բժշկի դիմե՞լ եք, որևէ ախտորոշում ունե՞ք։
Anna
anita, խորհուրդ կտամ հանդիպել ինձ հետ Ձեր խնդրի շուրջ մանրամասն խոսելու և անհատական խորհրդատվություն ստանալու համար։ Զանգահարեք 010–73–15–21 համարով աշխատանքային օրերին մինչև ժ. 15։00 պայմանավորվելու համար։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։ Ասեմ որ հիմա լիարժեք հնարավոր է առանց դեղորայքի կարգավորել այն։
Anna
Roza, այդ խորհրդատվությունն անհատական է, այցելեք իմ աշխատավայր, նախապես աշխատանքային օրերին զանգահարեք 010–73–15–21 պայմանավորվելու համար։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։
Anna
Monika, բուժվել պետք է անպայման, ուրիշ խոսք, ո՞ր տարբերակով։ Հետագա խնդիրները լուրջ են. հորմոնալ խանգարման խորացում, անպտղություն և այլն։ Չեմ ուզում վախեցնել, սակայն աչքաթող մի արեք, զբաղվեք բուժմամբ։ Չեմ տիրապետում Ձեր ախտորոշման մանրամասներին, սակայն կարող եմ միանշանակ ասել, որ բնաբուժությամբ կարելի է պայքարել հորմոնալ խանգարումների դեմ ավելի արդյունավետ, քան դեղորայքով։
Anna
Ani19, ինչպիսի՞ հետազոտություններ եք անցել և ի՞նչ է ախտորոշել բժիշկը։
Mane
barev dzez es 21 tarekan em amusnacac chem,unem dashtanain cikli xangarum Arden 2 amisa dashtan chem tese .verjin angam dashtan teseles Marti 16in.naxapes shnorhakalutyun
anita
Derahas@ 17 tarekan e
Dashtanayin cikli ushacumow e artahaytwac
Roza
Kxndrey dzer asac ardyunavet bujum@ xorhurd tal….mersi
Кара
Айо ес ареци нориц тест на Айн айс ангам дракан цуйц твец,байц мечкис атвацум ербемн сур цаверем згум,да нор еревуйте,чкар иинч айд,линумер циклицс сксвелуц мот 10 ор арач….у наев пквацутюн ка мот 10 ора
Monika
Isk apagayum aroxjutyan het xndirner karajanan,ete lrivutyamb bujum chstana,,
Ani19
6 amise amusnacacem 3 u kes amsvava mej mi ankamem tesel dashtan enel 15 or ushacumov pedrcaric sksvele xangarum@
Anna
Վարդուհի, ինչու՞ եք կարծում, որ 5–օրյա դաշտանից վնաս կա։
Anna
Ani, միզուղիների բորբոքման ժամանակ հարաբերություն ունենալը ցանկալի չէ։
Anna
Кара, ձեր գրածն այնքան էլ հասկանալի չէր։ Սկզբում համոզվեք, որ իսկապես հղի եք, նորից թեստ արեք, դրանք էլ անթերի չեն։
Anna
Armine, սկզբում դիմեք գինեկոլոգի,նա կասի, թե ինչպիսի ստուգումներ պիտի անցնեք։ Եթե պատճառը հորմոնալ խանգարումները լինեն,գրեք, խորհուրդ եմ տալիս կարգավորել բնական միջոցների օգնությամբ։
Anna
Lilit, նման դեպքեր երբեմն լինում են։ Ստուգեք հղիության թեստով։
Anna
anita, ձեռնաշարժությունը դաշտանի խանգարման պատճառ լինել չի կարող։ Տվյալ դեպքում պատճառը այլ է։ Իսկ քանի՞ տարեկան է դեռահասը և ինչպե՞ս է արտահայտվում խանգարումը։
Anna
Գոհար, խորհուրդներ կարելի է տալ միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և խնդիրների հետ։ Դրանից ելած՝ մշակում եմ առողջացման անհատական պլան։ Առաջին կոնցուլտացիան անվճար է։ Կարող եք գրել կամ դիմել աշխատանքային օրերին 010–73-15-21 համարով։
Anna
Roza, այդ մոմիկներն այդքան էլ ցանկալի չեն, կան ավելի արդյունավետ միջոցներ։ Իսկ կանդիդոզի բուժման սկզբում արտադրությունն այնպայման ավելանում է։
Anna
Monika, ցանկացած վիրահատություն ռիսկ է, սակայն եթե հետվիրահատական շրջանում կատարեք բժիշկների խորհուրդները, ռիսկը կլինի մինիմալ։ Պոլիկիստոզի կրկնվելու հավանականություն կա, քանի որ, ցավոք սրտի, վիրահատությունը չի վերացնում այդ հորմոնալ խանգարման հիմնապատճատը։ Դրա դեմ պետք է պայքարել զուգահեռ կիրառելով բնական միջոցներ։
Anna
Seda, հավանաբար Ձեր ծանոթի մոտ հորմոնալ խանգարում է, գուցե նաև այլ խնդիրների զուգորդմամբ։ Առանց մանրամասն տեղեկությունների չեմ կարող որևէ բան ասել։
Anna
Ani, սկզբում դիմեք գինեկոլոգի։ Եթե նա օրգանական կամ բորբոքային խնդիրներ չգտնի, գրեք։ Որքա՞ն ժամանակ եք ամուսնացած և ե՞րբ է խախտվել Ձեր դաշտանի ցիկլը։
Кара
Хндрумем ми хорурд твек…
Кара
Барев дез,ЕС нуйнпес унем цыкли хангарум,теснумем шабатва скизб,верчерн,кам амсва кесин…айд хангарумнериц ворошеци тест анел 8 ор арач бацасакан цуйц твец,айсор нуйн тесте дракан цуйц твец,айд @нтацкум араберутюн чем унецел,ете @хиутюне баци абортиц инч хорурд ктак анем тнаин пайманнерум,вор абортин ертн часни… шноракалутюн нахапес
lilit
barev cez es 21 tarekanem enyal amis chem hivandace 13 mayisi test ari drakan e cuyc tve bayc naxqan test aneln aryunem unenum chnchin amen or mug shagankaguyn u ancnum
Mane
Armine jan ick du caver unenum es vonc es kez sgum
Armine
Barev dzez es 23 tarekan em amusnacac che.dastanayin cikls arden mi 5 tari e 2 amis meke. Bayc ays angam arden 3rd amisne vor dashtan chka. Inch xorhurd ktayinq. Kam inch analizner karele tal
Lilit
barev dzez.. ardyoq hnaravor e serakan haraberutyane hajordox amsum unenal dashtan isk hajord amsum voch? Dashtans ushacel e 12 orov bayc haraberutyun unecel em erku amis araj.. caver unem vorovayni ev krcqeri shrjanum.. ardyoq ka hxiutyan havanakanutyun?
Ani19
Knerek duq im harcin chpadasxaneciq?es Aninem 19 tarekan.xndrumem patasxanek
Ani
Dimel em ginekologi asela sax normala uxaki mizuxineri borboquma nshanakela zinat dex@
Անահիտ
anita, ձեռնաշարժությունը ինչա?
anita
Barew dzez Es mi harc unem shatem xndrum patasxaneq\r\nHnaravore dzernasharjutyun@ dashtanayin ciki xangarman patjar darnal derahasi mot ev ardyoq ayn hetagayum kkargavorvi?
Գոհար
Իսկ կասեք բնական միջոցներից ի՞նչ պետք է օգտագործեմ։
Anna
Lilit, եթե ճիշտ հասկացա, ամեն հաջորդ դաշտանը մի քանի օր ուշացունո՞վ է լինում։ Դա ոչինչ։ Սակայն, արտադրության դեպքում ճիշտ է ստուգվել, դրա պատճառը պարզելու համար։
Anna
Ani, խորհուրդ կտամ սկզբից դիմեք գինեկոլոգի և անցնեք զննություն։ Ախտորոշվելուց հետո գրեք։
Anna
Գոհար, կարծում եմ գիտեք, որ Regulon–ը հակաբեղմնավորիչ միջոց է, որը կիրառվում է նաև որպես հորմոնալ ֆոնը կարգավորող միջոց։ Նշամակվում է առավելագույնը 3 ամսով։ Ճիշտ կլինի ժամկետի կրճատման հարցը քննարկեք Ձեր բժշկի հետ, քանի որ խնդրի մանրամասներին նա է տեղյակ։ Իսկ ես կարող եմ Ձեզ խորհուրդ տալ. անկախ ամեն ինչից հորմոնալ խախտումն աշխատել կարգավորել բնական միջոցներով և անպայման բարձրացնել իմմունիտետը։
Վարդուհի
Ես 16 տարեկան եմ ու ամեն ամիս դաշտանս տևում է 5օր ինչ անեմ?արդյոք վնաս կա?
SARA
Misht dashtan lav teselem bayc es amis xaxtvele kaseq xi sen exav inchicaa
Ani
Knereq mi harc mizuxineri borboqman jamanak kareli e haraberutyunner unenal
Anita
Es mi harc unem xndremdm patasxaneq\r\nHnaravore dzernasharjutyun@ dashtanayin ciki xangarman patjar darnal derahasi mot ev ardyoq ayn hetagayum kkargavorvi?