Նևրոզը` դարի հիվանդություն
-Ինձ մոտ ախտորոշել էին նեւրոզ: Բուժումն ընդունելուց հետո ասացին, որ ապաքինվել եմ: Սակայն ինձ այժմ անհանգստացնում են հետեւյալ ախտանիշները. վախի զգացում, ճնշվածություն, սրտխփոց, գլխացավեր, խառը մտքեր… Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Ալվարդ
Նեւրոզները հոգեծին, նյարդահոգեկան խանգարումներ են, որոնք առաջանում են մարդու կյանքի կարեւոր հարաբերությունների խանգարման ժամանակ, արտահայտվում են կլինիկական ֆենոմեններով եւ բնորոշվում են պսիխոտիկ երեւույթների բացակայությամբ: Ցավոք, տարբեր գործոններով պայմանավորված, նեւրոզով հիվանդների թիվը գնալով աճում է:
“Նեւրոզ” կոչվող հիվանդության սահմանումն անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հոգեբանական, հոգեկան ոլորտում է, հետեւաբար մեր ընթերցող Ալվարդի նամակին հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար զրուցեցինք ե՛ւ հոգեբանի, ե՛ւ հոգեբույժի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ինչպես նշեց հոգեբան Մարինե Սահակյանը՝
-Անձը գերբարձր արժեք է, նրան ուղղակի մոտենալ չի կարելի, հատկապես եթե նեւրոզն է խնդիրը: Պետք է անպայման խոսել հիվանդի հետ եւ մանրամասներն իմանալ, պետք է պարզել, թե ո՞ր դաշտն է ախտահարված, որտեղի՞ց է խնդիրը, ի՞նչ բնույթի է, ի՞նչ դրսեւորում ունի, առաջացման ինչպիսի՞ պատճառներ կան՝ ժառանգական, հոգեբանական, սեռական անբավարարվածության. չէ՞ որ կան պաթոլոգիայի դրսեւորման տարբեր տարատեսակներ: Իսկ եթե հիվանդը գանգատվում է՝ ասելով, որ ունի վախի զգացողություն, ճնշվածություն, խառը մտքեր, գլխացավ, սրտխփոցներ, խնդիր այստեղ, իհարկե, կա, եւ դա նեւրոտիկ բնույթի է, որն առաջանում է անորոշությունից, կպչուն մտքերից:
Իսկ ահա, մյուս զրուցակիցս՝ հոգեբույժ Գոհար Շիրինի Սրապյանը, նեւրոզների հետ կապված իր մեկնաբանությունը տվեց:
-Ի՞նչ է նեւրոզը, ի՞նչ տեսակներ ունի:
-Նեւրոզը հավաքական հիվանդություն է, որն ունի ֆունկցիոնալ բնույթ (օրգանական հիվանդությամբ պայմանավորված չէ) ունի որոշակի սկիզբ, պատճառ, չի ուղեկցվում հոգեկան խանգարումներով, եւ հիվանդը չի կորցնում իրականության զգացումը: Նեւրոզների համախտանիշներն ու տեսակները բազմազան են՝ ասթենիկ, նեւրասթենիկ, տագնապային եւ դեպրեսիվ, օբսեսիվ եւ ֆոբիկ, ինչպես նաեւ դեպերսոնալիզացիայի եւ դեռեալիզացիայի համախտանիշներ, դեզադապտատիվ եւ սթրեսային հակազդեցություններ, հիպոքոնդրիկ եւ հիսթերիկ խանգարումներ: Նշված տեսակներից ամենաթեթեւը նեւրասթենիկն է (նյարդաթուլություն), որ կազմում է նրանցից յուրաքանչյուրի հիմքը: Այն արտահայտվում է դյուրագրգռությամբ, դյուրաբորբոքությամբ, աղմուկից վիճակի վատթարացմամբ, թուլությամբ, լացկանությամբ, ոչ կայուն դեպրեսիայով, տրամադրության փոփոխականությամբ:
-Նեւրոզները պարտադիր ունենու՞մ են առաջացման պատճառ:
-Կան այնպիսինները, որոնք ունեն առաջացման կոնկրետ պատճառ, կան նաեւ այնպիսիք, որոնք տարիքի հետ են կապված եւ առաջանում են աթերոսկլերոզից, անոթային խնդիրներից, սթրեսներից, կյանքի անբարենպաստ պայմաններից, շատ մեծ նշանակություն ունի նաեւ անձի տեսակը, հոգեբանական որակները: Օրինակ՝ հարմոնիկ մարդկանց մոտ հազվադեպ են նեւրոզներ առաջանում, նեւրոզները հիմնականում բնորոշ են ինչ-որ շեշտվածություն ունեցող մարդկանց:
Մեծ նշանակություն ունեն նաեւ ժառանգականությունը, ծննդաբերության ժամանակ երեխայի ունեցած վնասվածքները՝ երբ փոքրիկը ծնվում է պորտալարը պարանոցին փաթաթված կամ, ինչպես ասում են, խեղդված. սրանք խնդիրներ են, որոնք աչքի համար ոչ տեսանելի են եւ անգամ ժամանակակից հետազոտություններով հնարավոր չէ հայտնաբերել, բայց հետագայում առաջանում են խնդիրներ բնավորության հետ կապված, որն էլ հող է նախապատրաստում նեւրոզների համար: Կարեւոր է նաեւ դաստիարակությունը, ընտանիքի պայմանները, միջանձնային փոխհարաբերությունները. անհամերաշխությունն ու փոխզիջման բացակայությունը միանշանակ կարող են դառնալ նեւրոզի առաջացման պատճառ:
— Ի՞նչ հիմքեր կարող է ունենալ հասուն տարիքում ի հայտ եկած նեւրոզը:
-Շատ կարեւոր է, թե այժմ անձն ինչ խնդիրներ ունի, ինչ պայմաններում է ապրում, որովհետեւ նախկինում տարած սթրեսները կարծես թե թարմանում են նոր վնասվածքներով եւ բերում նեւրոզների: Օրինակ՝ կենցաղային խնդիրները, ֆինանսական դժվարությունները քիչ-քիչ խաթարում են նյարդային համակարգը, ինչն էլ հետո արտահայտվում է հակազդեցություններով: Մեծ նշանակություն ունեն նաեւ նախկինում ունեցած հիվանդությունները, անզգայացումները, ուղեղի ցնցումները, գանգուղեղային վնասվածքները, կանանց կլիմաքսի շրջանը:
-Բուժման դեղատոմս առաջարկելիս ի՞նչն եք հաշվի առնում:
-Նեւրոզի ախտորոշման համար պետք է շատ մանրամասն տեղեկություն ունենալ:
Գոյություն ունեն նեւրոզներ, որոնք դեղորայքային լուրջ բուժում են պահանջում, չնայած բոլոր դեպքերում պետք է սկսել նվազագույն չափաբաժնից՝ անկախ նրանից, թե նեւրոզի ինչ աստիճան է հիվանդի մոտ նկատվում: Հիմնականում բուժման ընթացքը համակցվում է հոգեթերապիայի՝ հոգեբանի եւ հոգեբույժի ներգրավմամբ:
-Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր ընթերցողի մոտ բուժումից հետո խնդիրը կրկին ի հայտ է եկել:
-Կա երկու տարբերակ՝ կամ բուժումը կիսատ է մնացել, կամ լիարժեք չի եղել: Նեւրոզով հիվանդը պետք է իմանա իր խնդրի առաջացման պատճառն ու կարողանա համապատասխան լուծում գտնել դրա համար, կանխել եւ դեղորայք չօգտագործելուց հետո հասնել նրան, որ հիվանդությունը նորից չկրկնվի: Միգուցե խնդիրը շատ ավելի բարդ է եղել, իսկ հիմա սա է մնացել, ինչը նկարագրում է անձը: Բայց եթե կա գանգատ, որն անհանգստացնում է նրան, պետք է դիմի մասնագետի:
-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ խորհրդով կարող եք օգնել մեր ընթերցողին:
-Հիվանդի միայն մի քանի գանգատներով դժվար է կողմնորոշվել: Նույնիսկ անձի տեսքը բավականին բան է ասում՝սանրվածքը, դիմահարդարումը, դեմքի արտահայտությունը: Օրինակ՝ դեպրեսիան բնորոշվում է դեմքի թախծոտ, տխուր արտահայտությամբ, լարվածությամբ: Օգնելու համար անգամ կարիք է լինում դիմել հարազատների միջամտությանը: Հիվանդը հաճախ որոշ կարեւոր բաներ չի հիշում, չի ասում, չի կարողանում պատմել, իսկ հարազատները բավականին շատ տեղեկություն են տալիս: Երբեմն հիվանդները մեզ մոտ ծանր գանգատներ են ներկայացնում, բայց տանն իրենց լավ են զգում, կամ հակառակը՝ հիվանդի վիճակը թեթեւանում է, բայց մտերիմներին ասում է, որ ամբողջ օրն ինքը տանը լաց է լինում:
Ալվարդին կարող եմ առաջարկել բուժման չեզոք տարբերակ, որը նեւրոզի ցանկացած դրսեւորման դեպքում չի վնասի՝ կանոնավոր գրաֆիկով կատվախոտի կաթիլներ խմել, օրական 3 անգամ, 30-ական կաթիլ: “Պերսեն Ֆորտեն” կկարգավորի սրտխփոցի խնդիրը: Նեւրոզների բուժման համար շատ լավ են օգնում նաեւ հանգիստը, պարը, աէրոբիկան, շեյփինգը, լոգանքը, ֆիզիկական այն աշխատանքը, որը հաճելի է: Իսկ լողը նեւրոզի բուժման համար նշվածներից ամենաարդյունավետ տարբերակն է:
-Հայաստանում շա՞տ են նեւրոզով հիվանդ մարդիկ:
-Շա՜տ-շա՜տ: Դրանում վստահ եմ:
-Հնարավո՞ր է նեւրոզ ունենալ եւ չիմանալ դրա մասին:
-Նեւրոզն այն հիվանդություններից է, որն անհանգստացնում է անգամ ամենափոքր աստիճանի դեպքում, նույնիսկ չնչին տագնապից մարդն սկսում է գանգատվել: Սա թաքնված հիվանդություն չէ, հիվանդը միանգամից արձագանքում է եւ պահանջում, որ իրեն լսեն, օգնեն:
Հուսով ենք՝ մեր տված տեղեկություններն ինչ-որ չափով կօգնեն Ձեզ հաղթահարել բոլոր տեսակի հոգեբանական խնդիրներն ու հնարավորինս խուսափել նեւրոզից:
7,146 մեկնաբանույթուն
Ash
Es instagramna im avanbox.am greq kasem um mot gnaq u efekt kta sax suta hamenayin deps indz ognuma es 1 amisa lav em u busakana dexera karevory indz hogemed ein nshanakel es chem xmel hayastanum tenc bjishk chka vor gnacac chlinem Morisvchi el um ases. 2018 tvic im mot ka et inch graca im het exela srtxarnoc glxaptuyt tevs tulanum er shunchs ktrvum sirts 220 er xpum u liqy el. Chasem
AMI
Morisvich@ inchpisi bujum e anum? Hogemet dexer e nshanakum? Dzez inchn e hima ognum? Busakan dexer eq xmum?
Աննա
Nervroz@ vojmi analizov cuyc chi talis uxaki petqa gnal hogebuyji mot uzumeq yamer @ngeq cuyca talu sax lava cuyc chi talu
Աննա
Vonceq joxovurd esel em unece nevroz ancela
Edo
Barev dzez….nshem im mot incha linum aseq nevroza te voch.sax analizner tvelem asumen normala bayc uje chem havatum. Vat em shchum ahavor.marmins tulanuma pori uracutyun mkaners vapshe chi ashxatum cerek@ 12in popoxutyunem zgum marmnums cuca tali vor xoranuma tuylutyuns doshs choranuma pors tulanuma nerqev.u marmnov erumem mashki gunatutyun u antat vax em zgum vor xoranuma vor aveli vata linelu greq Watshap 096301616
Sona
Greq kognem
Անանուն
Knereq indz motel ka aytpisi baner stres vaxer vat mtqer vat patkernera galis achkeris dimac ev ayt ameny linuma patahmamb voch te esem uzum tenc patkerner ga ayl miamita linum dranq u dranic es ynknumem stresi mech inch xorurt ktaq vor ayt ameny ancni
MM
Barev dzes um mota linum vor sax janov mkaner@ larven u zgas trtroc@ hatvac hatvac u tmri tex tex crvac lines sax orva mech chuzenas vochmi ban anes u tenc liq@ baner ??
Arman
Sona jan vonc koqneq kases
Arman
Sona jan Instagram unes
+79175709721
Vonceq joxovurd
Ар 79175709721
Привет из москва …сахит арохжутюн
Mariam
վոնցեք ժողովուրդ
Մարիամ
Ash dimeq nyardabani nsanakumber anen duq el cheq karoxanum qnel
Ddd
Barev dzez
Ij
Barev zez um glxi xchoc uni
+79897441086
AHAGIN jamanak a koment cheq grum joxovurd vonceq???
+79897441086
Joxovurd jan indz ov kara bacatri organakan nevroz incha nshanakum kam da incha
Mariam
Im anun@ Mariama 22 tarekanem im motela exel inj vor grvaca meknabanutyunnerum kardumem u sax nmnatip banera esel im cnoxner@ tarelen amen tex el zobi masnageti mot aselen vojmi xndir chka zobi het aryunsen stugel ameninj karxina tarelen gluxsen yamer gcel aselen nergangayin jnjman tatanumner nyardamabs dexera nsanakel Esel gnacelem Art med kentron indelen asel vkr nevroz unem esel el tenc vatanum vat zgum bayc nyardabans asac vor da nevroz chi im motele exel spazner kokords xexdvumei dexeren nsanakel xmumem v esel chem karoxanum qnem ameninj azduma vras shat shat em niharel bayc ameninj utumem nyardabans asac kaskacec epilepsya 9 ora xmumem dexers bayc eli anhangistem asumem da covidic hetevanqe mnacel u jamanak uni ancnelu
+79897441086
Mariam jan mi mtaci u mi nershnchi
Mariam
Ապրեք շատ
Mariam
Mersi shat xorhrdi hamar uxaki aha ora es vijakn asumen jamanaka petq vor ancni
+79897441086
Tariqain puler uni Mariam jan 15 tarekanum eli hmikva pes vatei bayc chgitei en jamanak incha chgitei vor nevroza himael eli sksela es gitem vor pulova esa ancnelua u mi qani tari eli xaxand aprem
Ash
barev dzez indz asel en vor fibromialgia unem da mkanayin ev stresain chgidem incha uma canot kam um en asel
Mariam
Dimeq nyardabani inj vor nsanakumner anen stesic ameninj linuma im motel ahavor vijaker eselem dexer ogtagorcum mi qic poxvela vijaks bayc anhangstutyun ka jamanaki harca ampahman dimeq. Nyardabani normal
Dd
Hhh