Պայքար ֆիբրոադենոմայի դեմ
Ֆիբրոադենոման բարորակ ուռուցք է, որը բաղկացած է կաթնագեղձի շարակցական եւ գեղձային հյուսվածքներից: Ֆիբրոադենոման ավելի հաճախ է հանդիպում 15 — 30 տարեկան երիտասարդ կանաց մոտ եւ կարող է լինել բալի հատիկից սկսած մինչեւ խնձորի չափի: Այդ գոյացությունը կարելի է հանգիստ շոշափել եւ նույնիսկ շարժել կաթնագեղձի մաշկի տակ, հետեւաբար ախտորոշումը բարդություն չի ներկայացնում:
Սովորաբար ֆիբրոադենոմաները լինում են մի քանիսը, նրանք առաջանում են կրծքագեղձի տարբեր հատվածներում: Ավելի ճշգրտորեն ֆիբրոադենոման ի հայտ է գալիս ուլտրաձայնային հետազոտման (ՈՒՁՀ), մամոգրաֆիայի, բիոպսիայի ժամանակ: Բիոպսիան, մասնավորապես, անցկացվում է կրծքի քաղցկեղը բացառելու նպատակով:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ֆիբրոադենոմայի բուժումը
Շատ հաճախ հորմոնալ ֆոնի տատանման հետեւանքով ֆիբրոադենոման ինքնուրույն ներծծվում է: Դեպքերի կեսի ժամանակ դա տեղի է ունենում 5 տարվա ընթացքում: Այսպիսով, ֆիբրոադենոմայի բուժումը հիմնականում այն հետեւողականորեն զննելն է:
Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում գոյացության վիրաբուժական հեռացում:
Ի՞նչ կերպ է արտահայտվում ֆիբրոադենոման
Սովորաբար կինն ինքն է հայտնաբերում ֆիբրոադենոման: Այդ նորագոյացությունն իրեն զգացնել է տալիս իբրեւ “գնդիկ”, որն ունի հարթ մակերես, հստակ շրջագիծ: Որպես կանոն, ֆիբրոադենոման շարժուն է: Մի շարք դեպքերում ֆիբրոադենոման արագորեն աճում է (երկու — երեք անգամ մի քանի ամսվա ընթացքում):
Ֆիբրոադենոման վերածվում է արդյո՞ք քաղցկեղի
Ո՛չ: Ֆիբրոադենոման չի վերածվում քաղցկեղի: Գիտական գրականության մեջ քննարկվում է չարորակ ուռուցքի վերածման հարցը, սակայն եղած դեպքերի թիվն այնքան փոքր է, որ հազիվ թե հնարավոր լինի խոսել որեւէ լուրջ ռիսկի մասին: Մի շարք գիտնականներ առհասարակ կասկածելի են համարում ֆիբրոադենոմայի՝ քաղցկեղի վերածվելու հավանականությունը:
Ի՞նչ է ֆիլլոիդ ֆիբրոադենոման
Ֆիլոիդ կամ տերեւաձեւ ուռուցքը կաթնագեղձի բարորակ ուռուցքների առանձնահատուկ տարատեսակ է: Բնութագրվում է արագ աճով եւ սարկոմայի վերածվելու հնարավորությամբ (քաղցկեղի պես չարորակ ուռուցք է):
Կարելի՞ է արդյոք ֆիբրոադենոման բուժել դեղորայքով
Ո՛չ: Թե՛ խմելու համար նախատեսված հակաբեղմնավորիչները, թե՛ հորմոններ պարունակող պատրաստուկները, եւ թե՛ ցանկացած այլ դեղամիջոց, այդ թվում նաեւ հոմեոպաթիկ միջոցները, չեն կարող վերացնել ֆիբրոադենոման:
ֆիբրոադենոման ազդո՞ւմ է արդյոք, հղիության վրա
Ֆիբրոադենոման ոչ մի կերպ չի ազդում հղիության վրա: Եթե ցուցված չէ վիրահատություն, ապա հղիությունը (գոյություն ունեցող կամ ծրագրվող) չի կարող ցուցանիշ ծառայել վիրահատական միջամտության համար: Սակայն կարեւոր է իմանալ, որ հղիության ընթացքում ֆիբրոադենոման, հորմոնների փոփոխվող մակարդակի ազդեցության ներքո, կարող է աճել: Դա կարող է պատճառ հանդիսանալ այն հեռացնելու համար:
Պե՞տք է արդյոք հեռացնել ֆիբրոադենոման
Գոյություն ունեն ֆիբրոադենոման հեռացնելու ցուցումներ:
Քաղցկեղի կասկած (ֆիբրոադենոման կարող է կեղծագործել քաղցկեղ ինչպես զննելու, այնպես էլ մամոգրաֆիայի կամ ՈՒՁՀ միջոցով հետազոտվելու ժամանակ):
Ֆիբրոադենոմայի արագ աճ (խոշոր ուռուցքների հեռացումը երբեմն հանգեցնում է կոսմետիկ թերությունների, ֆիբրոադենոմայի չափազանց արագ աճի դեպքում նրա հեռացումը կանխարգելում է նշված հետեւանքները):
Ֆիբրոադենոմայի խոշոր չափեր, որոնք կարող են առաջացնել կոսմետիկ թերություն:
Ֆիբրոադենոմայի բուժման համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է շատ արդյունավետ բաղադրատոմս
Այս թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է. 50 — ական գրամ օշինդր, հազարատերեւուկ, մասուր, սրոհունդ, սոճու բողբոջ, 200 գրամ չագա, 200 գրամ հալվեի հյութ, 200 գրամ կոնյակ կամ սպիրտ, 500 գրամ մեղր:
Չագան մուրճով մանրացնել՝ նախապես փաթաթելով լաթի մեջ, լցնել արծնապատ ամանի մեջ, ավելացնել մնացած բույսերը, երեք լիտր եռացրած սառեցրած ջուր, 2 ժամ եփել մարմանդ կրակի վրա՝ չթողնելով, որ եռա (պարբերաբար վերցնել կրակի վրայից): Հետո փաթաթել կաթսան ծածկոցով եւ թողնել մեկ օր, որից հետո թուրմը քամել, ավելացնել կոնյակը, հալվեն, մեղրը: Այդ ամենը խառնել ու երեք օր թրմել մութ, զով տեղում: Բուժամիջոցը պատրաստ է: Այն պետք է ընդունել հետեւյալ կերպ՝ առաջին օրը՝ 1-ական թ.գ., ուտելուց կես ժամ առաջ, այնուհետեւ՝ 1 — ական ճաշի գդալ: Բուժման կուրսը՝ 3 շաբաթից մինչեւ 3 ամիս:
25 մեկնաբանույթուն
Anna
Աննա, կարող եք գրել էլ.հասցեիս
[email protected]
Անանուն
Es unem 27*8mm chaperov fidroadenoma.da vtangavore?
Anna Petrosyan
Anonymous, նայած, թե ինչ նկատի ունեք՝ վտանգավոր ասելով։ Արդեն այն, որ դա հորմոնալ ֆոնի խախտման արդյունք է, արդեն խնդիր է, իսկ ավելին կկարողանամ ասել միայն հետազոտության արդյունքները տեսնելուց հետո, Նաև կազմել անհատական ծրագիր։
Աննա
Viberi hamar ktoxneq?
Anna
Աննա, հղիության հետ կապված կրծքագեղձի փոփոխություն է տեղի ունենում և հնարավոր են նման երևույթներ։
Աննա
Барев дзез.Мек тари арачач крцкагехдзум вираател ен фиброз гояцутюн.има ес 5амсакан ехи ем у парберабар згум ем цав,кор.да нормал э??
Anna
Zara, պայմանավորվելու համար զանգահարեք 091–517-207 համարով։
Zara
Ինչպես ուղարկեմ ախտորոշման թղթային տարբերակը? ես ամենաքիչն եմ ուզում վիրահատվել,ուղղակի չեմ ուզում,որ հետագայում բարություններ առաջանան,վախենում էի ,ոփ վիրահատության պատճառով կրծքիս ձևը կփովի ,դուք որ հիվանանոցում եք աշխատում?
Anna
Zara, ես հույսս վիրահատության վրա չէի դնի, հակառակը՝ հիմա լավագույն ժամանակն է այն կանխելու համար, սակայն սկզբից պիտի տեսնեմ ախտորոշման թղթային տարբերակը։
Zara
մի քանի ամիս առաջ հետազոտվեցի և ինձ ասեցին,որ աջ կրծքագեղձում 1.7 սմ ֆիբրոադենոմա կա,մի շաբաթ անց գնացի ուռուցքաբանության ինստիտուտ և բժիշկն ասեց,որ վախենալու ոչինչ չկա,հիմաա դաշտանից առաջ կուրծքս ցավում է ,ինչ եք կարծում անհանգստանալու կարիք կա,բժիշկն ասեց,եթե չափսերը մեծանան կվիրահատենք,հիմա անհանգստանալու կարիք չկա,ինչքան մեծ լինելու դեպքում վիրահատության կարիք կլինի և արդյոք ամբողջ կուրծքքն են հեռացնում ,կանխավ շնորհակալ եմ
narine
inchpes karoxem uxarkel ttayin tarberaky
Anna
Narine, ուղարկեք կամ բերեք ախտորոշման թղթային տարբերակը։
Nairne
?
Narine
հետազոտված նմուշոմ հայտնաբերվել է բազմաթիվ պլաստներ,պաիլյար տուբուլյար խմբեր,կազմված մոնոմորֆ բջիջներից,առկա է միոէպիթելիալ բջիջներ,դասավորված առանձին և գեղձային բջիջների մակերեսին ,ստրոմալ գրագմենտներ,արյաան էլէմենտներ
Anna
anna, պայմանավորվելու համար զանգահարեք
091-517-207 համարով։
anna
ԿՆԵՐԵՔ ԿԱՍԵՔ ԴԶԵՐ ՀԱՍՑԵՆ՞
Anna
Աննա, պիտի տեսնեմ ախտորոշումը, ծանոթանամ առողջական վիճակին, ցանկության դեպքում կարող եք գալ խորհրդատվության։
Աննա
ֆիբրոադենոմա գեղձային կոմպոնետի հիպերպլագա,12մմ 23մմ, այսպես է"
Anna
anna, քանի դեռ ծանոթ չեմ հետազոտման արդյունքներին և մանրամասներին, որևէ բան չեմ կարող առաջարկել։
anna
ինչպիսի բնական միջոցներ կառաջարկեք
Anna
Աննա, կարծում եմ հարցը պիտի ուղղեիք հետազոտող բժշկին։ Իհարկե չի կարելի անտեսել խնդիրը,ուրիշ խոսք, թե լուծման որ՞ ճանապարհն ընտրել՝ վիրահատակա՞ն, թե՞ ոչ։
Աննա
բարև ձեզ օրերս ուլտրա.ձ.հետ.ընթացքում հայտնաբերվել են 2 ֆիբրոադենոմա մեկ կրցքագեղձում ,07 և1 սմ չափերով ասացեք խնդրեմ հեռացնելու անհրաժեշտություն կա՞ նախապես շնորհակալություն
աննա
ամեիկյան բկ
Anna
anna, որտե՞ղ եք կատարել հետազոտությունը, լավ կլինի ունենաք նաև այլ բժշկ. կենտրոնի ախտորոշում՝ երկրորդ տարբերակ։ Ամեն դեպքում Ձեր իմմունային համակարգն օգնության կարիք ունի, այն պետք է ամրապնդել բնական միջոցներով։
anna
barev dzez knereq fibroadenoma gexcajin komponeti hiperplegia da inch bardutyuner karoxe unenal naxapes shnorhakalutyun