Էկզեմա. ժողովրդական բաղադրատոմսեր
— Ի՞նչ ժող. միջոցներ կարելի է կիրառել էկզեմայի դեպքում:
Մ. Վարդանյան, Երեւանից
Էկզեման մաշկի ալերգիկ ծագման քրոնիկական հիվանդություն է:
Առավել հաճախ էկզեման զարգանում է նյարդային եւ ներզատիչ համակարգերի խանգարռումների եւ քրոնիկական վարակների (նշագեղձերում, հայմորյան ծոցում եւ այլն) առկայության, ալերգիաների, աղեստամոքսային ուղու հիվանդությունների եւ այլ դեպքերում: Էկզեման հաճախ ծագում է էքսուդատիվ դիաթեզով տառապող երեխաների մոտ: Էկզեմայով հիվանդների, ինչպես նաեւ նրանց հարազատների մոտ հաճախ են հանդիպում ալերգիկ հակազդեցություններ որոշ ձկնատեսակների, ձվի, ցիտրուսային մրգերի, կենցաղային փոշու, ծաղիկների հոտի, ծաղկափոշու, քիմիական նյութերի (լվացքի փոշի, ներկեր եւ այլն) նկատմամբ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ժողովրդական բաղադրատոմսեր էկզեմայի դեպքում
Էկզեմայի շատ տարատեսակներ կարելի է բուժել՝ մաշկի հիվանդ մասերին օրական 1-2 անգամ քսելով թեղու սերմերում մայիսին ձեւավորվող հեղուկը (նախապես պետք է մաշկը մաքրել):
50-100մլ ձեթը խառնել քացախի հետ: Խառնուրդը խծուծի օգնությամբ օրական 1-2 անգամ քսել հիվանդ հատվածներին:
Երեխաների թաց էկզեմայի դեպքում.
Ջեռոցում դնել 3 հունական ընկույզ՝ կեղեւով, թողնել մինչեւ մուգ շագանակագույն դառնալը: Սառչելուց հետո դրանք ծեծել, ավելացնել 1թ.գ. ձկան յուղ եւ քսել հիվանդ մասերին՝ օրական 1-2 անգամ:
Լվացած եւ մաքրած հում կարտոֆիլը մանր քերել: 100գր կարտոֆիլի քերուկին ավելացնել 1թ.գ. մեղր եւ խառնել: Ստացված խառնուրդը 1սմ-ից ոչ պակաս հաստությամբ քսել թանզիֆի կտորի վրա, դնել ախտահարված մասին եւ ամրացնել վիրակապով: 2 ժամ հետո վիրակապը հանել եւ խառնուրդի մնացորդները հեռացնել չոր կտորով: Այսպիսի վիրակապեր պետք է դնել օրական 1-2 անգամ:
Մեր նախնիները մորու թարմ հյութով բուժում էին էկզեման եւ մաշկի մանր վերքերը. մաշկի ախտահարված մասերին դնում էին կտորի վրա քսած տրորած մորու շերտ:
Էկզեմայի, մաշկաբորբի, նյարդամաշկաբորբերի դեպքում շատ արդյունավետ են ճապոնական սոփորի պտուղները: Չորացրած պտուղները աղալ, 1ճ.գ. զանգվածի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր եւ թրմել մի գիշեր: Թուրմը խմել տաք վիճակում: