Փոքրիկ աղջիկ
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ են թեփոտվում

— 4 տարեկան  թոռնիկիս ձեռքերը քրտնում են, հետո՝ ճաքճքում եւ թեփոտվում: Ինչի՞ց կարող է լինել:
Անահիտ, Երեւանից

Այն, որ երեխաները մեր կյանքի լուսավոր կետն են, փաստ է: Իսկ  նրանց ուրախ ու առողջ տեսնելը յուրաքանչյուրիս ցանկությունն  ու նպատակն է: Երեխաների առողջության պահպանման հարցում կարեւոր դեր ունեն սննդակարգը եւ հիգիենայի կանոններին հետեւելը:
Մեր ընթերցողի հուզող հարցին  պատասխանում է մանկաբույժ Թամարա Գեւորգյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ի՞նչ գործոնների հետեւանքով կարող են երեխայի ձեռքերը քրտնել, հետո՝ ճաքճքել, թեփոտվել:
-Նախ՝ դա կարող է կրել անհատական բնույթ, ճաքերը կարող են  լինել վարակի հետեւանք:  Հնարավոր է նաեւ, որ լինի նյութափոխանակության, նյարդային համակարգի հետ կապված խանգարում: Բայց, եթե կան նաեւ ճաքեր, թեփեր, ապա դա կարող  է լինել դիաթեզի հետեւանք: Բուն պատճառը պարզելու համար  հարկավոր է թեփն ուսումնասիրել, ցանքս անել, մաշկային, մանրէաբանական հետազոտություն կատարել: Հնարավոր է, որ երեխան սնկային հիվանդություն ունենա (սնկակրություն,  կոկակրություն): Պատճառ կարող են լինել նաեւ երեխայի ընդունած հակաբիոտիկները, մոր՝ հղիության ժամանակ ընդունած հակաբիոտիկները:  Այդպիսի երեւույթ կարող է լինել  նաեւ վիտամինային անբավարարությունից:  Այս դեպքում նշանակվում է հիմնական բուժում, հակացուցված է արեւի տակ երկար մնալը:
Բացառված չէ, որ երեխայի մոտ լինի թեփատու որքին (պսորիազ), որն արդեն  հետազոտություն է պահանջում:

-Հիմնականում ո՞ր տարիքային խմբի երեխաների մոտ կարող է  արտահայտվել այս երեւույթը:
-Բոլոր տարիքային խմբի երեխաների մոտ էլ հնարավոր է, որ դիտվի  այս երեւույթը, սակայն 0-1տարեկան երեխաների մոտ հավանականությունը քիչ է:  4 տարեկանից բարձր երեխաների մոտ  ավելի հաճախակի է հանդիպում այս խնդիրը, քանի որ նրանք շատ են շփման մեջ մտնում արտաքին միջավայրի հետ:

-Պատասխանեք, խնդրում եմ, մեր ընթերցողի հարցին. բացի վերոհիշյալ պատճառներից,  4 տարեկան  երեխայի մատների արանքն ինչի՞ց կարող է քրտնել եւ թեփոտվել:
— Այդ տարիքի երեխաների մոտ հիմնականում առաջանում է տարբեր  տեսակի նյութերի՝ մոր լվացքի, ներկանյութերի,  հողերի հետ խաղալուց: Առաջանում է նաեւ փոշուց, որը հանգեցնում է ալերգիկ  մաշկաբորբի: Հարկավոր է կատարել հետազոտություն եւ ստուգել  նաեւ աղիների միկրոֆլորան, որովհետեւ հնարավոր է, որ երեխան  ունենա դիսբակտերիոզ, որն, ինչպես արդեն նշեցի,  կարող է առաջանալ հակաբիոտիկների օգտագործումից:
Նշված գանգատները կարող են առաջանալ նաեւ ընտանի կենդանիների հետ շփումից (հատկապես՝ շների եւ  կատուների):
Անհրաժեշտ է, որ մայրն ուշադրություն դարձնի, թե երեխան ինչի  հետ է խաղում, ինչից հետո է նկատվում  քրտնարտադրություն, գրգռվածություն:

-Ի՞նչ դեր ունի այդ դեպքում  սննդակարգը:
— Սննդակարգին պետք է հետեւել այն դեպքում, երբ խնդիրն ալերգիկ բնույթի է:  Այդ դեպքում պետք է բացառել գունավոր սննդամթերքը, շոկոլադը,  լոլիկը, տոմատի մածուկը, ցիտրուսային մրգերը: Հարկավոր է, որ  երեխան օգտագործի միայն անգույն սննդամթերք՝ բրինձ, մակարոն,  կարտոֆիլ, մրգերից՝ միայն խնձոր: Միս էլ կարող է օգտագործել,  բայց՝ միայն տավարի: Խոզի, հորթի միսը  պետք է բացառել:

— Բժշկուհի՛ Գեւորգյան, ձեր խուրհուրդը. ինչպե՞ս խուսափել  նման երեւույթներից:
— Առանց տեսնելու եւ հետազոտելու, բնականաբար, խորհուրդներ տալ չեմ կարող, որովհետեւ հետո հնարավոր է  բարդություններ առաջանան: Երեխան նույն խնդիրը կարող է  ունենալ նաեւ ոտքերի ներբանների շրջանում, եւ այստեղ  հակաալերգիկներ, հակավարակներ ու հակասնկային միջոցներ խարհուրդ  տալը սխալ կլինի: Եթե խնդրի բնույթը որոշվի, այդ դեպքում  կարող են  օգնել անգամ թրջոցները (օրինակ՝ կատվալեզվի  թուրմից), աղաջրով կամ սոդայաջրով լվացումները: Կախված  բնույթից՝ կարող են օգնել նաեւ հատուկ քսուքները:
Միանշանակ խորհուրդս այն է, որ դիմեն մասնագետի:  Իսկ ընհանրապես, նման երեւույթներից խուսափելու համար,  սիրելի՛ մայրեր, ուշադրություն դարձրեք ձեր երեխայի  հիգիենային (օրը մի քանի անգամ լվացեք երեխայի ձեռքերը  հակաալերգիկ հեղուկ օճառով), արգելեք նրանց շփումը տնային  կենդանիների, հողի, քիմիական կամ այլ գունային նյութերի  հետ:
Առողջություն ձեր փոքրիկներին:

Հեղինակ՝ Անի Ադամյան

2 մեկնաբանույթուն

    • Anna Petrosyan

      Անուշ, պատճառը պարզելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի հետազոտություն, սկսեք վահանագեղձի ստուգումից (սոնոգրաֆիա) և յոդի թեստ։ Սոնոգրաֆիայի պատասխանը կուղարկեք նայեմ, յոդի թեստը կբացատրեմ, ինչպես կատարեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։