Շուշանբանջար
Առողջարար սնունդ

Ի՞նչ գիտեք շուշանաբանջարի մասին

Բանջարեղենը և կանաչեղենը մարդու սննդի մեջ մեծ դեր են խաղում: Դրանք հարուստ են վիտամինային կազմով, ածխաջրերով, հանքանյութերով, սպիտակուցներով  ու ճարպերով, ինչպես նաեւ՝ բուրավետ նյութերով, որոնք յուրօրինակ համ ու հոտ են տալիս կերակուրներին: Դրանք օգտակար են մարդու նյարդային համակարգի, մարսողական ուղու եւ այլ օրգանների գործունեության կանոնավորման գործում, միաժամանակ բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը :

Ներկայումս աշխարհում հայտնի է բանջարեղենի ավելի քան 70 տեսակ: Այս շարքը կարելի է լրացնել վայրի բանջարային բույսերով, որոնք ժողովրդի սննդակարգի մեջ միշտ, նաև այսօր էլ  մեծ տեղ են գրավում: Դրանցից է նաև շուշանբանջարը (Chaerophyllum bulbosum  շուշանբանջար պալարակիր, մանդակ, ղմի կովկասյան):


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հայաստանում հանդիպող շուշանբանջարը (Chaerophyllum bulbosum-  շուշանբանջար պալարակիր, մանդակ, ղմի կովկասյան) պատկանում է նեխուրազգիների (Apiaceae L.) ընտանիքին: Այն տարածված է Անդրկովկասի ցածրադիր և բարձրադիր գոտիներում, Հայաստանի անտառներում  և աճում է հիմնականում գետափերին, թփուտներում, մարգագետիններում:

Շուշանբանջարը (Chaerophyllum bulbosum) լայն տարածում ու տնտեսական կիրառություն ունի Հայաստանում: Այն երկամյա բույս է, ցողունի բարձրությունը հասնում է մինչև 100սմ, ստորին մասը պատված է մազիկներով, իսկ վերևի մասը մերկ է, տերևները եռանկյունաձև են, փետրաձև, ստորին տերևները` երկարավուն: Սննդի մեջ օգտագործում են դալար ցողունները` թարմ, եփած, թթու դրած վիճակում, իսկ տերևները, գլխավորապես երիտասարդ, նուրբ, հյութալի ծաղկացողունները, որոնք հավաքում են դանակներով, խաշում  են և յուղով տապակում:

Գարնան առաջին ամիսներին զանազան կանաչեղենի, այդ թվում նաև շուշանաբանջարի կիրառումը պատահական չէ։ Որպես կանոն հենց այդ ժամանակ  մարդու օրգանիզմը վիտամինների, հանքանյութերի մեծ պահանջ է զգում, որն էլ հոյակապ լրացնում է այս բույսերի օգնությամբ։

Իսկ ժողովրդական բժշկության մեջ շուշանաբանջարը դեռևս դարեր առաջ հայտնի է եղել և կիրառվել է որպես օրգանիզմն ամրապնդող, հակաբորբոքային, հակասնկային, միզամուղ, լեղամուղ, վերքերն ամոքող, նյարդային համակարգը հանգստացնող միջոց։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։